fbpx
2-02-2020

Լոգախցիկ. Ինչպես ընտրել Ձեզ համար տարբերակը

Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրելՉգիտեքթե որ տարբերակն է առավել հարմար

 Մենք կօգնենք Ձեզ հասկանալթե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս

կպատմենք լոգախցիկների չափսերիտեսակներիդրանց առավելությունների ու թերությունների մասին

Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին:

Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար:

Ի դեպ,Varpet-ի օգտատե՞ր եքհոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:

ՀետաքրքրեցԴե ինչքայլ առքայլ սկսենք բացել փակագծերը:

Լոգախցիկ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել

  • լոգախցիկի չափսը,
  • տակդիրի բարձրությունը,
  • լոգախցիկի ապրանքանիշը,
  • ապրանքի մոդելը.
  • դիզայնը:

Կարևոր է։ Ոչ միայն լոգախցիկի չափսը, այլև այն շինության մակերեսի չափերը, որտեղ նախատեսվում է տեղադրել այն։

Օգտակար խորհուրդ։ Նախքան լոգախցիկի տեղադրումը, անհրաժեշտ է չափել առաստաղների բարձրությունը, քանի որ որոշ մոդելներում տակդիրի բարձրությունն անցնում է 40սմից, և կոնստրուկցիան կարող է ուղղակիորեն չտեղավորվել։

 

Լոգախցիկի չափսերը 

 

Բնակարանի ամեն մի քառակուսի մետրը, հատկապես փոքր բնակարանի պարագայում, անչափ կարևոր է։ Օպտիմալ ընտրված լոգախցիկը հնարավորություն կտա լոգասենյակում տարածությունը դարձնել մաքսիմալ ֆունկցիոնալ և տարողունակ: 

Լոգախցիկների չափսերը ինչպիսին են դրանք 

Փոքր չափսի լոգախցիկները՝ 80х80, 70х90, 90х90, 100х80, գերազանց համապատասխանում են բնակարանների, քաղաքից դուրս փոքր տների և ամառանոցների համար:   

Լոգախցիկի միջին չափսերը՝ 100×100, 110×80, 120×80; 120×120, հարմար են միջին վիճակագրական ընտանիքի համար․ հարմար է նաև ոչ մեծ երեխայի լողանալու համար։  

Մեծ ընդարձակ լոգախցիկներ՝130×130, 140×140, 150×90, 170×90, իրենց կարող են թույլ տալ 15քմ և ավել մակերես ունեցող լոգասենյակների սեփականատերերը:  

Ամենատարածված օպտիմալ չափսը 90×90 սմէ 

Նման չափսի լոգախցիկի օգտագործումը տարածություն է ազատում այլ իրերի ու սարքավորումների համար (օրինակ` լվացքի մեքենայի և այլն): Այդպիսի լոգախցիկի մեջ ցանկացած ոք իրեն հարմարավետ կզգա, չի կաշկանդվի պատերով։  

 

Լոգախցիկների տեսակները 

 

Բարձր տակդիրով լոգախցիկ առավելություններն ու թերությունները 

 

 

Այս տիպի լոգախցիկները թույլ են տալիս

  • Բարձի տակդիրի տակ թաքցնել ենթակառուցվածները, 
  • Խցիկից ջուրը չի թափվում լոգասենյակի հատակին, ինչն էլ նշանակում է, որ հնարավոր չէ սայթաքել կամ փչացնել ներքևի հարևանի վերանորոգումը:
  • Տակդիրի տարողունակության շնորհիվ լողանալը հարմար է ինչպես  մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Շատ լոգախցիկներ ունեն նաև հավելյալ հնարավորություններ. օրինակ, հիդրոմերսման ֆունկցիա կամ ռադիո ունկնդրելու հնարավորություն: Լոգախցիկների որոշ մոդելներում առկա է նաև հատուկ տեղ,որտեղ կարելի է նստել և հանգստանալ ցնցուղ ընդունելու ժամանակ:

Օգտակար խորհուրդ:Բարձր տակդիրով լոգախցիկը ոչ բոլորովին է հարամարավետ։ Եթե ընտանիքում կան տարեցներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ, ապա նախընտրելի է ընտրել ցածր տակդիրով լոգախցիկ։

 

Ցածր տակդիրով լոգախցիկ. առանձնահատկությունները 

 

Նման տակդիրով լոգախցիկի առանձնահատկություններիցմեկնայն է, որ ջուրը սարքավորման մեջ չի պահումԱյս լոգախցիկն ընտրելու դեպքում սարսափելի չի լինի լոգանք ընդունել նույնիսկ ջրի ուժգին ճնշման ժամանակ: Ցածրտակդիրովլոգախցիկնունիջրի հոսքի ուրույն համակարգ:Մեկ այլ առավելություն է նաևցածր շեմը, որը դժվարություն չի պատճառում շահագործմանժամանակ՝ ներս մտնելուցկամդուրս գալիս։ 

 

 

 

 

 Անկյունային լոգախցիկինչու ընտրել այս տարբերակը

 

Օգտակար տեղեկություն: Լոգախցիկ ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը

տալ անկյունային լոգախցիկներին: Այն ավելի շատ ազատ տարածք ունի,

քան նույն չափսի ուղղանկյուն կամ քառակուսի լոգախցիկը: 

Անկյունային լոգախցիկները լինում են ինչպես բարձր, այնպես էլ ցածր տակդիրով։  

Հայաստանյան շուկայում լոգախցիկների գներն ընդհանուր առմամբ հետևյալն են՝ 

Ցածր տակիրով լոգախցիկները՝ սկսած 50- 70 հազ. դրամից, որոշ խանութներում՝ սկսած՝110 հազդրամից: 

Բարձր տակդիրով լոգախցիկները՝ հիմնականում սկսած 120 հազդրամից, որոշ խանութներում՝ սկսած 485 հազդրամից։ 

Ուշադրություն։ Շուկայում կարելի է գտնել լոգախցիկների բավականին մատչելի տարբերակներ՝ սկսած 50 հազ. դրամից։  

Օգտակար։ Սովորաբար լոգախցիկի չափերի տարբերության դեպքում (մեծ, փոքր կամ միջին), գնի տատանումը մեծ չէ՝ 20- 30 հազ. դրամի սահմաններում։ 

Ինչի՞ց է կախված գնային տատանումը 

Լոգախցիկի գները կարող են տարբերվել ոչ միայն կախված կառուցվածքի բազմազանությունից, այլև՝ արտադրող երկրից։ Միևնույն մոդելի գինը կարող է տատանվել նաև ձեռք բերման վայրից կախվածյուրաքանչյուր վաճառող կարող է իր գինը սահմանել։  

Ընդհանուր առմամբ, լոգախցիկի գինը կախված է մի շարք հանգամանքերից՝ 

  • օգտագործված նյութերի որակից, 
  • մոդելի ֆունկցիոնալ հագեցվածությունից, 
  • խցիկի չափսերից 
  • տակդիրի խորությունից,  
  • արտադրող երկրից։ 

Բրենդային լոգախցիկները միշտ թանկ են։ Բացի այդ, լրացուցիչ ֆունկցիոնալությունից կախված ապրանքի արժեքը բարձրանում է։ 

Ի գիտություն։ Սանտեխնիկայի շուկայի առաջատարներն են հանդիսանում իտալական լոգախցիկները: Դրանք համարվում են ամենահուսալին և ոճայինը, հետևաբար ավելի թանկ արժեն։ Դրանց հաջորդում են ամերիկյան արտադրողները, այնուհետև՝ գերմանական և ֆիննական բրենդները: 

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին 

Մեր գործընկեր «Նոր տուն» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է մեկանգամյա զեղչ՝ 20%-ի չափով՝ ցանկացած ապրանք գնելու դեպքում։ 

Որոշեցիք լոգախցիկ տեղադրել. վարպե՞տ է պետք 

Լոգախցիկի տեղադրում, փոխարինում կամ կարգավորում. այս բոլոր հարցերում Ձեզ կօգնեն Varpet հարթակի մասնագետները։ Պարզապես պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով։ Այն կարող եք ներբեռնել այստեղից:

 

Հոդվածի ամփոփում 

 

Լոգախցիկ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝ լոգախցիկի չափսը, տակդիրի բարձրությունը, լոգախցիկի ապրանքանիշը, ապրանքի մոդելը և դիզայնը: 

Լոգախցիկների օպտիմալ և ամենատարածված չափսը 90×90 սմէ։ Նման չափսի լոգախցիկի օգտագործումը տարածություն է ազատում այլ իրերի ու սարքավորումների համար: 

Կարևոր է ոչ միայն լոգախցիկի չափսը, այլև այն շինության մակերեսի չափերը, որտեղ նախատեսվում է տեղադրել այն։  

Բարձր տակդիրով լոգախցիկի առավելությունները:  Բարձի տակդիրի տակ կարելի է թաքցնել ենթակառուցվածները, ջուրը խցիկից չի թափվում լոգասենյակի հատակին, ինչն էլ նշանակում է, որ հնարավոր չէ սայթաքել կամ փչացնել ներքևի հարևանի վերանորոգումը: 

Բարձր տակդիրով լոգախցիկը ոչ բոլորովին է հարամարավետ։ Եթե ընտանիքում կան տարեցներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ, ապա նախընտրելի է ընտրել ցածր տակդիրով լոգախցիկ։ 

Ցածր տակդիրով լոգախցիկի առավելությունները։ Նման տակդիրով լոգախցիկում ջուրը չի պահում սարքավորման մեջ, ուստի նույնիսկ ջրի շատ ուժգին ճնշումը սարսափելի չէ: Մեկ այլ առավելություն է ցածր շեմը, որը դժվարություն չի պատճառում ներս մտնելուց  կամ լոգախցիկից դուրս գալիս։  

Անկյունային լոգախցիկի առավելությունը։ Լոգախցիկ ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ անկյունային լոգախցիկներին: Այն ավելի շատ ազատ տարածք ունի, քան նույն չափսի ուղղանկյուն կամ քառակուսի լոգախցիկը: 

Հայաստանյան շուկայում լոգախցիկների գները շատ տարբեր են։ Բրենդային լոգախցիկները թանկ են։ Բացի այդ, կախված լրացուցիչ ֆունկցիոնալությունից ապրանքի արժեքը բարձրանում է։ Նշենք, որ շուկայում կարելի է գտնել նաև բավականին մատչելի տարբերակներ՝ սկսած 50 հազ. դրամից։ 

 

Լոգախցիկներ
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրել: Չգիտեք, թե որ տարբերակն է առավել հարմար:   Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս,  կպատմենք լոգախցիկների չափսերի, տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին:  Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին: Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:  Հետաքրքրեց: Դե ինչ, քայլ առ քայլ սկսենք բացել փակագծերը: 
2-02-2020
Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։ Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ:
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
2-02-2020
Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրել: Չգիտեք, թե որ տարբերակն է առավել հարմար:   Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս,  կպատմենք լոգախցիկների չափսերի, տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին:  Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին: Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար:
2-02-2020
Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։ Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ: