fbpx
2-02-2020

Խոհանոցի լվացարան. Ո՞ր տարբերակն է հարմար հենց Ձեր խոհանոցի համար

Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց
ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի
ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։

Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով
լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել,
ինչը հաշվի առնել։

Մենք հասկանում ենք Ձեզ։ Գիտենք նաև, որ ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է
համապատասխան տեղեկատվության տիրապետել։ Այս հոդվածում կպատմենք Ձեզ այն ամենն, ինչ
անհրաժեշտ է իմանալ այս ապրանքը գնելիս։ Հոդվածը կարդալիս Դուք կիմանաք, թե որ տարբերակներն են
առավել դիմացկուն, և, որոնք Ձեզ ավելի երկար կծառայեն։ Կծանոթանաք նաև հայաստանյան շուկայում
առաջարկվող տեսականու, արտադրող երկրների ու գների մասին:

Լվացարան գնելը կարող եք դարձնել հաճելի գործընթաց, իսկ մեր խորհուրդները կօգնեն Ձեզ ճիշտ
ընտրություն կատարել: Այսպիսով, Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր
խոհանոցի համար։

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet
հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:

Լվացարանների տարատեսակները․ ձևերն ու չափերը

Այժմ շուկայում առաջարկվում են տարբեր ձևերի, չափերի, որակի խոհանոցային լվացարանների լայն
տեսականի։ Այդ տեսականու մեջ երբեմն դժվար է լինում ընտրություն կատարել։ Ներկայացնում ենք որոշ
խորհուրդներ, որոնք կօգնենք Ձեզ այդ գործում։

Եկեք հասկանանք, թե ինչպիսի լվացարան է պետք հենց Ձեզ

Կարևոր է: Խոհանոցային լվացարանի ձևն ու կառուցվածը որոշելու համար, նախ պետք է հասկանալ, թե
ինչ լվացարանի կարիք ունեք։ Այնուհետև միայն որոշել, թե որ տարբերակն է ամենաշատը
համապատասխանում հենց Ձեր ցանկություններին։

Քանի տեղանոց լվացարան ընտրել

Մեկտեղանոց, երկտեղանոց, թե եռակողմ լվացարան։ Դրանք կարող են լինել խորը կամ ոչ այնքան, կամ էլ
դրանց համադրությունները։ Առաջարկվող տարբերակներից որն ընտրել, որը կբավարարի Ձեր
պահանջներին։

Այսպես, լվացարանները լինում են՝

մեկտեղանոց լվացարան․ այն իդեալական տարբերակ է ամանները լվանալու և հիմնական օգտագործման
համար։ Երկտեղանոց կամ եռակողմ լվացարանները բազմաֆունկցիոնալ են։ Այս տարբերակներն ավելի
հարմար են մշտապես ուտելիք պատրաստող տան տիկինների համար, ում պահանջները խոհանոցից ավելին
են։

Կարևոր է։ Լվացարանի չափերը պայմանավորված են խոհանոցի չափերով։ Անպայման անհրաժեշտ է չափել
տարածությունը, որտեղ նախատեսում եք տեղադրել լվացարանը։

Ըստ ձևի լվացարանները լինում են՝

  • քառակուսի. 500մմ-ի կամ 600մմ-ի հավասար կողմով,
  •  ուղղանկյուն. առավել տարածված տարբերակներն են` 600×500մմ, 780×500մմ և 800×600մմ,
  •  կլոր՝ 400-500մմ տրամագծով,
  • օվալաձև,
  • հնգանկյունաձև կամ վեցանկյունաձև:

Մարդիկ ավելի հաճախ գնում են քառակուսի և ուղղանկյուն տարբերակներ, որոնք տարբերվում են իրենց
ընդարձակությամբ, նաև տեղադրման հեշտությամբ: Դրանցից շատերը մեկ տեղով չեն սահմանափակվում:
Սովորաբար հանդիպում են երկտեղանոց, երբեմն էլ եռակողմ տարբերակներ, որոնք, որպես կանոն,
ընդունելի են մեծ խոհանոցների համար:

Ի գիտություն: Երկտեղանոց կամ եռակողմ լվացարանները կարող են լինել նույն կամ տարբեր չափերի
հատվածներով, որոնցից մեկը կարելի է օգտագործել սննդի և տարբեր մթերքների լվացման համար,
երկրորդը՝ խոշոր տարաների:

Խոհանոցում օվալային լվացարանը, որպես կանոն, չափերով փոքր է: Այս տեսակները ձեռք են բերվում
փոքր խոհանոցների համար:

Օգտակար խորհուրդ: Փոքր խոհանոցի համար, այդուամենայնիվ, ավելի լավ է նախապատվություն տալ
անկյունային՝ եռանկյուն լվացարաններին, որոնք զգալիորեն տարածություն են խնայում:

Խոհանոցային լվացարան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝

Նյութը։ Շուկայում առաջարկվում են տարբեր տեսակի նյութերից պատրաստված խոհանոցի լվացարաններ։
Դրանք են՝ չժանգոտվող պողպատը, գրանիտե լվացարանները, կերամիկական տարբերակները, էմալով
պատված չուգունե լվացարանները, բնական, ինչպես նաև արհեստական քարից պատրաստված
տարբերակները և այլն։

Չժանգոտող պողպատ

Ի գիտություն։ Ամենատարածված տարբերակները չժանգոտվող խոհանոցային լվացարաններն են:
Չժանգոտվող պողպատից լվացարանը խոհանոցի համար ամենապրակտիկն է:

Շուկայում առկա են չժանգոտվող պողպատից պատրաստված տարբեր տեսակի և ոճի լվացարաններ։
Խոհանոցի լվացարան ընտրելիս իհարկե կարևոր է գեղագիտական մասն ու ֆունկցիոնալությունը, սակայն
ամենակարևորը՝ լվացարանի մակերևույթի պաշտպանվածությունն է՝ ժամանակի ընթացքում չժանգոտվելը։
Այս առումով չժանգոտվող պողպատի լվացարանները բավականին հուսալի են և կոռոզիայի չեն
ենթարկվում։ Այս տարբերակները դիմացկուն են նաև ջերմային տատանումների պայմաններին։

Կարևոր է. չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող
միջոցներից։

Ընդհանրապես, այս լվացարանների որակը բավականին լավն է, գինը՝ մատչելի: Հենց այդ է պատճառը
նաև, որ չժանգոտվող պողպատից պատրաստված որոշ լվացարաններ մի քանի տարվա երաշխիքային
սպասարկում ունեն։

Կարևոր է։ Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարան ընտրելիս նախապատվությունը տվեք ոչ
փայլուն տեսակներին, քանի որ փայլունների վրա քերծվածքները շատ արագ են երևում։

Ինչու հենց այս տարբերակն ընտրել: Ինչու է այն ամենատարածվածը շուկայում.

իր պատճառներն ունի՝

  • երկարակեցությունը (համեմատաբար ցածր գնի պարագայում),
  •  լայն տեսականու առկայությունը,
  • ագրեսիվ նյութերից չվնասվելը,
  •  բարձր ջերմաստիճանի պայմանների և ջերմային տատանումների հանդեպ դիմացկունությունը,
  • նյութի ճկունությունը, ամրությունն ու առաձգականությունը, ինչի շնորհիվ բացառվում են պատահական ընկած իրերի հետևանքով առաջացող մեխանիկական վնասվածքները,
  • տեղադրման պարզությունը՝ գրեթե ցանկացած ոճի ինտերիերում ներառվելու հնարավորությունը, նաև սպասարկման պարզությունը:

Գրանիտե լվացարան

Այս նյութից պատրաստված լվացարանները ոչ միայն գեղեցիկ են նայվում, այլև դիմացկուն են
քերծվածքների և կեղտաբծերի նկատմամբ։

Ի գիտություն։ Գրանիտե լվացարանների գույները սահմանափակ են՝ հիմնականում մուգ բնական գույների
են։ Այս լվացարաներն իրենց գույնի, տեսքի և որակի առումով խոհանոցի համար իսկապես լավ
տարբերակներ կարող են լինել։

Կերամիկա

Այս տարբերակը նույնպես դիմացկուն է։ Չի վախենում տաքությունից: Այն հեշտությամբ է մաքրվում,
ուստի դրա մաքրության մասին հոգ տանելը դժվար չի լինի: Եթե սպիտակ լվացարան եք ուզում, ապա Ձեր
ընտրությունը հենց այս տեսակը կարող է դառնալ։

Էմալով պատված չուգունե լվացարան

Խորհրդային տարիներին չուգունե սանտեխնիկան ավելի մեծ տարածում ուներ։ Այժմ շուկայում
առաջարկվող էմալապատ չուգունե լվացարանները վատ տարբերակ չեն։

Ի գիտություն։ Չուգունե լվացարանները բավական ծանր են, պետք է խոհանոցային կահույքն ու մնացած
ենթակառուցվածքը հարմար լինեն դրան։

Բնական քար

Կարևոր է. բնական քարից պատրաստված խոհանոցի լվացարանը ծանր է, իսկ արհեստական նյութերից
պատրաստված տարբերակները թեթև են, սակայն գրավիչ են նայվում:

Բնական քարերից պատրաստված խոհանոցի լվացարանների ընտրության հնարավորությունները մեծ չեն։
Դրանցից վաճառակետերում շատ չեք հանդիպի։ Գունային ընտրությունը ևս մեծ չէ։ Կարող եք հանդիպել
սև, սպիտակ կամ մոխրագույն տարբերակներ: Այս լվացարանները բավական ծանր են, սակայն հուսալի են
և դիմացկուն են մեխանիկական քերծվածքներից:

Կարևոր է։ Ուշադրություն դարձրեք. որոշ քարեր հակված են շուտ կեղտոտվելուն, փորձեք ընտրել
այնպիսին, որը երկար ժամանակ կպահպանի իր տեսքը։

Լվացարանի կարևորագույն բաղադրիչն է գավաթը

Գավաթի խորությունը դասական նախագծերում կազմում է 180մմ: 160մմ-ից պակաս խորությամբ
լվացարանները համարվում են փոքր: Դրանք այնքան էլ հարմար չեն օգտագործման համար։ Այս
տարբերակներն արագ են լցվում ջրով, իսկ ջրի ցայտերը թռչում են լվացարանից դուրս: 200մմ-ից ավել
խորությամբ լվացարաններից օգտվելը նույնպես շատ հարմար չէ, քանի որ հարկավոր է բավականին
կռանալ դրանից օգտվելու համար:

Կարևոր է։ Որոշ լվացարաններ, դրա մեջ ջուր ընկնելիս, բավականին բարձր աղմկում են: Այդ աղմուկը
մեղմելու համար պարզապես անհրաժեշտ է լվացարանի հատակի հակառակ կողմին քսել սովորական
մոնտաժային փրփուրի շերտ և թողնել, որ այն չորանա մի քանի օր:

Լվացարանի լրացուցիչ հատված

Որոշ լվացարաններ լրացուցիչ մասեր ունեն: Դրանց այսպես կոչված «թև» կամ չորանոց են անվանում:
«Թևը» կարող է գտնվել լվացարանի մեկ կամ երկու կողմերում: Այդ հատվածում կարելի է տեղադրել ոչ
միայն արդեն լվացված սնունդը կամ ափսեները, այլ նաև տաք կաթսաները:

Խոհանոցի լվացարանների տեղադրման տեսակները

Խոհանոցի լվացարաններն առանձնանում են նաև իրենց տեղադրման եղանակներով։ Դրանց տեղադրումից է
նաև կախված ապրանքի տեսքն ու գեղեցկությունը։ Կան խորը տեղավորվող և բարձր «նստող»
լվացարաններ։ Այս տարբերակների եզրերը բարձր են լինում պահարանից: Կան նաև ցածր «նստող» և
ասես «ընկղմված» լվացարաններ, որոնք կարծես ձուլվում են պահարանի վերնամասի հետ:
Մասնագետները նշում են, որ հենց այս տարբերակներն ավելի գեղեցիկ են և աչք շոյող։

Այսպես, խոհանոցի լվացարանը տեղադրում են երկու եղանակով՝ եռակցման կամ դրոշմելու միջոցով:

Կարևոր է: Լվացարանի ճիշտ տեղադրումը շատ կարևոր է. լվացարանը ճիշտ չտեղադրելու և չամրացնելու
դեպքում այն կշարժվի օգտագործման ընթացքում:

Եռակցվող լվացարաններ: Եռակցվող կարերի շնորհիվ միացվում են գավաթը և հիմքերը։ Եռակցվող կարերը
ոչ բավարար որակով կատարելու դեպքում ժամանակի ընթացքում կարող է սկսվել կաթոցներով ջրի
արտահոսք:

Ի գիտություն: Եռակցվող լվացարանների գինը նշանակալիորեն բարձր է, քան դրոշմվողներինը: Գնային
տատանումը բացատրվում է այն հանգամանքով, որ եռակցման եղանակով լվացարանի տեղադրումն ավելի
ամուր է և հուսալի։

Դրոշմվող լվացարանները հիմնականում տեղադրվում են այն խոհանոցներում, որտեղ այս ապրանքները
ծանրաբեռնված ռեժիմով չեն օգտագործվում: Դրոշմվող կոնստրուկցիաները գնային առումով ավելի
մատչելի են, սակայն այս եղանակով դժվար է բավականին մեծ չափսերի և խորության արտադրանք
ստանալ:

Ի գիտություն։ Նախկինում դրոշմման եղանակով պատրաստվող լվացարանների գավաթի խորությունը չէր
գերազանցում 150մմ-ն: Այժմ մի շարք արտադրողներ կարողացել են հաղթահարել այդ շեմը, և, այդպիսով,
բարձրացրել են նաև իրենց արտադրանքի մրցունակությունը:

Կարևոր է։ Տեղադրումից հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան հերմետիկացում, որպեսզի
կահույքի մեջ խոնավություն չառաջանա, որը կարող է փչացնել այն:

Ի գիտություն: Առավել հաճախ խոհանոցներում տեղադրում են ներդրվող լվացարաններ: Կահույքի սալիկի
տակ ներդրվող խոհանոցային լվացարանը պետք է կահույքի հետ ներդաշնակ տեսք ունենա:

Ի գիտություն: Լվացարանների որոշ մոդելների մուգ մակերևույթը ոչ միայն դիզայներական լուծում է, այլև
լրացուցիչ պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:

Խոհանոցային լվացարանների գները հայաստանյան շուկայում հետևյալն են՝

Այժմ շուկայում առաջարկվում է խոհանոցային լվացարանների լայն տեսականի: Հետևաբար, գոյություն
ունի ապրանքների գների բավականին լայն շրջանակ:

Չժանգոտվող ներժ՝ չինական արտադրության մեկտեղանոց տարբերակները՝ սկսած 10 հազ․դրամից,
երկտեղանոց տարբերակները՝ սկսած 20- 25 հազ․դրամից։

Ռուսական արտադրության երկտեղանոց տարբերակները՝ սկսած 40 հազ․դրամից, գերմանական
արտադրության երկտեղանոց տարբերակները՝ սկսած 80 հազ․դրամից։

Չժանգոտվող պողպատ՝ չինական արտադրության մեկտեղանոց տարբերակները՝ սկսած 50-60 հազ․
դրամից, երկտեղանոց տարբերակները

գերմանական արտադրության սկսած 200-300 հազ․ դրամից։

Արհեստական քար՝ ռուսական սկսած 50- 80 հազ․դրամից։

Բնական քար՝ ռուսական արտադրության 123 հազ․ դրամից,

ֆրանսիական արտադրության՝ սկսած 138 հազ․ դրամից,

գերմանական արտադրության՝ սկսած 220 հազ․ դրամից։

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Մեր գործընկեր «Նոր տուն» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է
մեկանգամյա զեղչ՝ 20%-ի չափով՝ ցանկացած ապրանք գնելու դեպքում։

Պատրաստվո՞ւմ եք խոհանոցի լվացարան գնել, չգիտեք ինչպես տեղադրել.

Varpet հարթակը կօգնի Ձեզ

Որ լվացարանն էլ նախընտրեք, տեղադրման և սպասարկման աշխատանքները կարող եք վստահել Varpet
հարթակի մասնագետներին։ Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածը, պատվիրեք համապատասխան
ծառայությունը: Վարպետը կմոտենա նշված վայր՝ Ձեզ հարմար ժամին։

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից:

Կարդացեք նաև՝ Խոհանոցային ճկուն ծորակ. Ինչո՞վ է առավել

Հոդվածի ամփոփում

Լվացարանի չափերը պայմանավորված են խոհանոցի չափերով։ Անպայման անհրաժեշտ է չափել
տարածությունը, որտեղ նախատեսում եք տեղադրել լվացարանը։

Խոհանոցային լվացարանի ձևն ու կառուցվածը որոշելու համար, նախ պետք է հասկանալ, թե ինչ
լվացարանի կարիք ունեք։ Այնուհետև միայն որոշել, թե որ տարբերակն է ամենաշատը համապատասխանում
հենց Ձեր ցանկություններին։

Խոհանոցի լվացարանները լինում են՝ մեկտեղանոց, երկտեղանոց կամ եռակողմ լվացարաններ։
Մեկտեղանոց լվացարանը իդեալական տարբերակ է ամանները լվանալու և հիմնական օգտագործման
համար։ Երկտեղանոց կամ եռակողմ լվացարանները բազմաֆունկցիոնալ են։ Սրանք, հիմնականում
ընդունելի են մեծ սենյակների համար։

Խոհանոցի լվացարանները լինում են՝ քառակուսի, ուղղանկյուն, կլոր, օվալաձև, hնգանկյունաձև կամ
վեցանկյունաձև: Մարդիկ ավելի հաճախ գնում են քառակուսի և ուղղանկյուն տարբերակներ։

Շուկայում առաջարկվում են տարբեր տեսակի նյութերից պատրաստված խոհանոցի լվացարաններ։ Դրանք
են՝ չժանգոտվող պողպատը, գրանիտե լվացարանները, կերամիկական տարբերակները, էմալով պատված
չուգունե լվացարանները, բնական, ինչպես նաև արհեստական քարից պատրաստված տարբերակները և
այլն։

Ամենատարածված տարբերակները չժանգոտվող խոհանոցային լվացարաններն են: Չժանգոտվող պողպատից
լվացարան։ Այս տարբերակը խոհանոցի համար ամենապրակտիկն է: Այս լվացարանները մատչելի են, նաև
բավականին ամուր են: Շուկայում առկա են չժանգոտվող պողպատից պատրաստված տարբեր տեսակի,
չափի և ոճի լվացարաններ։ Կարևոր է։ Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարան ընտրելիս
նախապատվությունը տվեք ոչ փայլուն տեսակներին, քանի որ փայլունների վրա քերծվածքները շատ արագ
են երևում։

Գրանիտե լվացարան։ Այս նյութից պատրաստված լվացարանները ոչ միայն գեղեցիկ են նայվում, այլև
դիմացկուն են քերծվածքների և կեղտաբծերի նկատմամբ։ Գրանիտե լվացարանների գույները սահմանափակ
են՝ հիմնականում մուգ բնական գույների են։ Այս լվացարաներն իրենց գույնի, տեսքի և որակի առումով
խոհանոցի համար իսկապես լավ տարբերակներ են։

Կերամիկա։ Այս տարբերակը նույնպես դիմացկուն է։ Չի վախենում տաքությունից: Այն հեշտությամբ է
մաքրվում, ուստի դրա մաքրության մասին հոգ տանելը բարդ չի լինի: Եթե սպիտակ լվացարան եք ուզում,
ապա ավելի լավ է հենց այս տեսակի վրա կանգ առնել։

Էմալով պատված չուգունե լվացարան։ Այժմ շուկայում առաջարկվող էմալապատ չուգունե լվացարանները
վատ տարբերակ չեն։ Չուգունե լվացարանները բավական ծանր են, պետք է խոհանոցային կահույքն ու
մնացած ենթակառուցվածքը հարմար լինեն դրան։

Բնական քար։ Այս նյութից պատրաստված խոհանոցի լվացարանը ծանր է, իսկ արհեստական նյութերից
պատրաստված տարբերակները թեթև են, բայց գրավիչ են նայվում: Ի գիտություն։ Բնական քարերից
պատրաստված խոհանոցի լվացարանների ընտրության հնարավորությունները մեծ չեն։ Դրանցից
վաճառակետերում շատ չեք հանդիպի։ Գունային ընտրությունը ևս մեծ չէ։ Կարող եք հանդիպել սև,
սպիտակ կամ մոխրագույն տարբերակներ: Այս լվացարանները հուսալի են և դիմացկուն են մեխանիկական
քերծվածքներից: Կարևոր է։ Ուշադրություն դարձրեք. որոշ քարեր հակված են շուտ կեղտոտվելուն, փորձեք
ընտրել այնպիսին, որը երկար պահպանի իր տեսքը։

Խոհանոցի լվացարանների տեղադրման տեսակները։ Խոհանոցի լվացարանը տեղադրում են երկու
եղանակով՝ եռակցման կամ դրոշմելու միջոցով: Կարևոր է: Լվացարանը ճիշտ չտեղադրելու և չամրացնելու
արդյունքում այն կշարժվի օգտագործման ընթացքում:

Եռակցվող լվացարանների գինը նշանակալիորեն բարձր է, քան դրոշմվողներինը: Գնային տատանումը
բացատրվում է այն հանգամանքով, որ եռակցման եղանակով լվացարանի տեղադրումն ավելի ամուր է և
հուսալի։

Դրոշմվող լվացարանները հիմնականում տեղադրվում են այն խոհանոցներում, որտեղ այս ապրանքները
ծանրաբեռնված ռեժիմով չեն օգտագործվում: Այս կոնստրուկցիաները գնային առումով ավելի մատչելի են:
Կարևոր է։ Տեղադրումից հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան հերմետիկացում, որպեսզի
կահույքի մեջ խոնավություն չառաջանա, որը կարող է փչացնել այն:

Առավել հաճախ խոհանոցներում տեղադրում են ներդրվող լվացարաններ: Կարևոր է։ Կահույքի սալիկի տակ
ներդրվող խոհանոցային լվացարանը պետք է ներդաշնակ տեսք ունենա կահույքի հետ:

Լվացարանի կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում գավաթը: Դասական նախագծերում դրա
խորությունը կազմում է 180մմ: 160մմ-ից պակաս խորությամբ լվացարանները համարվում են փոքր:
Դրանք այնքան էլ հարմար չեն օգտագործման համար և արագ են լցվում ջրով: 200մմ-ից ավել խորությամբ
լվացարաններից օգտվելը նույնպես շատ հարմար չէ, քանի որ հարկավոր է բավականին կռանալ դրանից
օգտվելու համար:

Հայաստանյան շուկայում խոհանոցային լվացարանների գները: Շուկայում առաջարկվում է խոհանոցային
լվացարանների լայն տեսականի: Գործում է գների բավականին լայն շրջանակ: Գները հետևյալն են՝
չժանգոտվող ներժ՝ չինական արտադրության մեկտեղանոց տարբերակները՝ սկսած 10 հազ․դրամից,
երկտեղանոց տարբերակները՝ սկսած 20- 25 հազ․դրամից։ Ռուսական արտադրության երկտեղանոց
տարբերակները՝ սկսած 40 հազ․դրամից, գերմանական արտադրության երկտեղանոց տարբերակները՝
սկսած 80 հազ․դրամից։

Չժանգոտվող պողպատ՝ չինական արտադրության մեկտեղանոց տարբերակները՝ սկսած 50-60 հազ․
դրամից, երկտեղանոց տարբերակները՝գերմանական արտադրության սկսած 200-300 հազ․ դրամից:

Արհեստական քար՝ ռուսական սկսած 50- 80 հազ․դրամից։

Բնական քար՝ ռուսական արտադրության 123 հազ․ դրամից, ֆրանսիական արտադրության՝ սկսած 138
հազ․ դրամից, գերմանական արտադրության՝ սկսած 220 հազ․դրամից։

Ծորակներ
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում: Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:
2-02-2020
Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։ Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչը հաշվի առնել։
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
7-07-2019
Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան: Այս հարմարանքն անհրաժեշտ կլինի տարրական հիգիենիկ գործընթացների ապահովման համար՝ լվացվել աշխատանքից հետո կամ լվանալ այգուց մրգերն ու բանջարեղենը: Ամենից հաճախ այսպիսի մոդելն իրենից ներկայացնում է ծորակ և լվացատաշտ:
2-02-2020
Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում: Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:
2-02-2020
Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։ Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչը հաշվի առնել։