fbpx
7-07-2019

Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, բայց արդեն հասցրել են գրավել իրենց հատուկ տեղը այլ հարդարման նյութերի շարքում: Չնայած շատերը դեռ գերադասում են դասական թղթի պաստառները՝ սխալմամբ ենթադրելով, որ ավելի հեշտ է աշխատել դրանց հետ: Ավելի մանրամասն ուսումնասիրենք ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը՝ հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին և այլ մակերևույթներին: Իրականությանը համապատասխանում է արդյո՞ք որ դրանց կիրառումը բարդ աշխատատար գործընթաց է, որը պահանջում է հատուկ նախապատրաստություն:

Հեղուկ պաստառներ – ժամանակակից հարդարման նյութ պատերի համար
  1. Ի՞նչ է հեղուկ պաստառը
  2. Ինչո՞վ են արդյունավետ հեղուկ պաստառները
  3. Հեղուկ պաստառներ. կիրառման տեխնոլոգիան: Նկարագրություն, հնարքներ, օգտակար խորհուրդներ
    • Մակերևույթի նախնական պատրաստում
    • Ապագա պաստառների բաղադրության պատրաստում
    • Հեղուկ պաստառներ: Ինչպե՞ս դրանք քսել պատին
    • Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով
  4. Կարելի է արդյո՞ք քսել հեղուկ պաստառներն առաստաղին

Ի՞նչ է հեղուկ պաստառը

Հեղուկ պաստառներն ըստ էության դեկորատիվ սվաղ են: Վաճառքում այս պաստառները ներկայացված են չոր և հեղուկ տեսքով, սակայն ավելի հաճախ հանդիպում է առաջին տարբերակը: Հեղուկ պաստառների փաթեթեի գինը կախված է արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից: Չոր տեսքով դրանք նման են փշուրների՝ փափեփավորված 1կգ քաշով տոպրակներում:

Այս խառնուրդի հիմնական բաղադրիչներն են.

  • բջջանյութի և բամբակի մանրաթելերը,
  • ներկանյութը,
  • սոսինձը (հաճախ դա KMC սոսինձն է),
  • դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր, հանգույցներ):
Հեղուկ պաստառները հյուրասենյակի ինտերիերում

Տվյալ չոր խառնուրդը լուծում են սովորական ջրով, իսկ պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես և հարդարման սվաղների մյուս տեսակները:

Վերջնական արդյունքը գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր դեկորատիվ ծածկույթն է՝ հպվելիս տաք և կոշտ, գերազանց ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններով:

Քանի որ բացադրությունը ենթադրում է պատրաստում թղթից, ուստի հեղուկ պաստառները հեշտ է պատրաստել սեփական ձեռքերով: Բացի այդ, կան ամբողջական ուղեցույցներ և տեսանյութեր տվյալ խորագրով:

Հեղուկ պաստառներ – գերազանց ձայնա- և ջերմամեկուսիչ նյութ

Ինչո՞վ են արդյունավետ հեղուկ պաստառները

Այս  նյութն արժանացել է սպառոների դրական գնահատականին ամբողջ աշխարհում՝ դրան բնորոշ առավելությունների շնորհիվ,

  • կիրառման թեթևությունն ու հեշտությունը: Խառնուրդը պատրաստելու համար չի պահանջվի շատ տեղ և թանկարժեք գործիքներ: Քսելու գործընթացն այնքան պարզ է, որ կկարողանա նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը:
  • ունիվերսալությունը: Հեղուկ պաստառները համատեղելի են գրեթե բոլոր նյութերի հետ. բետոն, փայտ, գիպսակարտոն, փայտամանրաթելային սալիկ, MDF, գիպս, նրբատախտակ, ներկ և նույնիսկ մետաղ: Քսելուց հետո ստացվում է ողորկ մակերես, հետևաբար պետք չի անհանգստանալ հանգույցների, կացամասերի և այլ միացումների մասին: Բացի այդ, դրանք կարող են թաքցնել աննշան անհարթություններն ու խոռոչները:
Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում դեֆորմացիայի
  • լավ կենցաղային ցուցանիշներ: Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում դեֆորմացիայի:
  • էսթետիկ գրավչություն: Այս հարդարման նյութը, իր կառուցվածքի շնորհիվ, թույլ է տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ լուծումներ: Նույնիսկ պրոֆեսիոնալ դիզայներներն հաճույքով օգտագործում են հեղուկ պաստառները: Ինտերնետում հեշտությամբ կարելի է գնտել ինտերիերների լուսանկարներ, որտեղ հաջողությամբ կիրառված է տվյալ ծածկույթը:
  • մատչելի գինը: Հեղուկ պաստառների 1 քմ-ն արժե շուրջ 1000-2500 դրամ

Օգտակար խորհուրդ: Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառ, կեղտոտվել է, ապա ծածկույթն ամբողջովին թարմացնելու կարիք չկա: Բավարար է խոնացավնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել շպակլիի օգնությամբ, և այդ հատվածը լրացնել նոր բացած խառնուրդով:

Վառ կարմիր հեղուկ պաստառները սենյակի ինտերիերում

Հեղուկ պաստառներ. կիրառման տեխնոլոգիան: Նկարագրություն, հնարքներ, օգտակար խորհուրդներ

Հեշտ է հասկանալ, որ պատերին կարող են կիրառվել հեղուկ պաստառները, եթե կրկին լավ ուսումնասիրել բաղադրությունը: Սոսնձվող բաղադրիչի առկայությունը թույլ է տալիս կիրառել պաստառների այս տեսակը գրեթե ցանկացած մակերևույթին: Հիմնավորապես պարզենք, թե ի՞նչ են հեղուկ պաստառները, ինչպե՞ս քսել դրանք պատին:

Մակերևույթի նախնական պատրաստում

Հեղուկ պաստառները հանդիսանում են շատ մատչելի հարդարման նյութեր, իսկ կիրառման համար չեն պահանջում իդեալական հարթ պատ, հետևաբար, նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրումներ չեն պահանջվում:

Հեղուկ պաստառների կիրառման տեխնոլոգիա

Հեղուկ պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Սակայն որակյալ արդյունք ստանալու համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը.

  1. Պետք է հեռացնել բոլոր կեղտերը պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը և ներկը:
  2. Անհրաժեշտ է հեռացնել բոլոր դուրս եկած տարրերը, օրինակ՝ մեխերը և պտուտակները: Եթե որոշ տարրերի հեռացումն անհնար է, ապա պետք է դրանք գրունտացնել կամ ներկել ջրաէմուլսիոն ներկով: Մետաղական ելուստների ձևավորման համար օգտագործվում է յուղաներկ:
  3. Գիպսակարտոնե պատերը պահանջում են ամբողջ մակերևույթի սվաղում, այլ ոչ միայն հանգույցների:
  4. Հեղուկ պաստառների ներքո ամբողջ մակերևույթը անհրաժեշտ է գրունտացնել: Գրունտանյութը քսում են 1-2 շերտով:
  5. Սև աշխատանքի վերջնական փուլը կլինի հատուկ սվաղի քսումը պաստառների տակ: Այն կարելի է փոխարինել ջրաէմուլսիոն ներկով:
Պատերին հեղուկ պաստառները քսելը շատ հեշտ է

Քսման վերաբերյալ հաճախ տրվող հարցերը.

  • Կարելի՞ է հեղուկ պաստառները քսել ներկի վրայից: Եթե ներկված մակերևույթին բշտիկային եւ փխրուն տարրեր չկան, մակերևույթն անհրաժեշտ է սկզբում գրունտավորել՝ օգտագործելով խորը ներթափանցող գրունտանյութ: Մի քանի օր անց կաելի է անմիջապես քսել հեղուկ պաստառները:
  • Հնարավո՞ր է սոսնձել պաստառները հեղուկ պաստառների վրա: Նախ պետք է պատից հեռացնել հեղուկ պաստառները: Դա բարդ չէ կատարել. բավարար է դրանք թրջել ջրով և հեռացնել գործիքի օգնությամբ: Եթե մակերևույթը նախքան հեղուկ պաստառների քսելը լավ նախապատրաստվել է, ապա բավական է քսել մի քանի շերտ գրունտանյութ: Եթե պատը բավարար չափով հարթեցված չէ, ապա նախքան գլանային պաստառների փակցնելն անհրաժեշտ է իրականացնելը, անհրաժեշտ է կատարել բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Հեղուկ պաստառը ստեղծում է ջերմ և կոշտ զգացողություն

Կարևոր է: Պետք է նկատի ունենալ, որ պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի, ցանկալի է սպիտակ, կամ պատառների հետ նույն գունային գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:

Ապագա պաստառների բաղադրության պատրաստում

Պատրաստելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ ուղեցույցին: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ նախքան քսելը: Պատրաստման համար տաք (20-40 աստիճան) ջրով ոչ մեծ տարայի մեջ լցնում են բաղադրատարրերը՝ նախապես խառնելով խառնուրդը, եթե դրա բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:

Բոլոր համամասնությունները պետք է պահպանվեն ըստ ուղեցույցի, սակայն սովորաբար պահանջվում է 4,5լ ջուր մեկ փաթեթի համար (1կգ): Պետք է ստացվի թթվասերանման կոնսիստենցիա: Եթե ստացված լուծույթը շատ պինդ է, ապա կարելի է մի փոքր էլ ջուր ավելացնել:

Կարելի է ձեռքով խառնել, ընդ որում պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան: Շատ փորձառու մասնագետներ խորհուրդ չեն տալիս խառնելու համար օգտագործել հարիչը, քանի որ երկար թելերի և մանրաթելերի առկայության պարագայում դրանք կարող են կտրվել իրարից:

Կարդացե՛ք նաև՝ Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

Չոր խառնուրդ հեղուկ պաստառների համար

Մեկ տարայում հարկավոր է խառնել միայն մեկ անգամ միայն մեկ փաթեթի պարունակությունը: Չի թույլատրվում խառնել փոթեթի պարունակության մի մասը: Անհրաժեշտ է միանգամից պատրաստել լուծույթի այնքան քանակ, որը կծածկի պատը անկյունից անկյուն, որպեսզի տարբերություն չնկատվի անցումներում: Ստացված լուծույթը պետք է թողնել մի քանի ժամ: Կիրառելուց առաջ այն պետք է լավ խառնել:

Եթե կոմպոզիցիան ենթադրում է դեկորատիվ տարրերի առկայություն (փայլեր, հատիկներ և այլն), առաջին հերթին ջրի մեջ լցնում են դրանք, և միայն դրանից հետո են ավելացնում հիմքը: Հեղուկ պաստառները նկարով, ինչպես նաև դեկորատիվ լցոնումներով, առանձնահատուկ հետաքրքրությամբ են դիտվում: Եթե բաղադրիչները խոշոր են թվում, դրանք կարելի է ինքնուրույն ծեծել և ավելացնել մանրացված տեսքով:

Դեկորատիվ լցոնումներ հեղուկ պաստառների համար

Հեղուկ պաստառներ: Ինչպե՞ս դրանք քսել պատին

Հեղուկ պաստառները քսելը դժվար գործընթաց չէ:Գլխավորը ճշգրտությունն է, ուշադրությունը և ցանկությունը: Գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան ստեղծագործական ջիղով մարդիկ կողմից, քանի որ այդ պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:

Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը (եթե նախատեսվում է ռելիեֆային ծածկույթ), հատուկ ատրճանակը:

Տարածքում դրական ջերմաստիճանը (10 աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման է հեղուկ պաստառների կիրառման համար:

Հեղուկ պաստառների կիրառում պատին

Մանրամասն նկարագրությունը, թե ինչպես քսել հեղուկ պաստառները պատերին (կարելի է լրացուցիչ ուսումնասիրել տեսանյութեր), հնարավորություն կտա հեշտությամբ հաղթահարել գործընթացը:

Ինչպե՞ս ճիշտ քսել հեղուկ պաստառները պատին: Պետք է վերցնել պաստառի մի փոքր խմբաքանակ ձեռքով կամ շպակլիով, տարածել այն նախապատրաստված մակերևույթին: Անբողջ գործընթացը բարդ չէ քան սովորական սվաղելը: Քսելու համար հաճախ կիրառում են հատուկ քերիչներ (դրանք մի փոքր նեղացված են և պատրաստված են թափանցիկ նյութից): Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբերվել: Իսկ եթե դժվարանում եք դա անել կամ կասկածում եք, որ հնարավոր է ինչ-որ բան այն չանեք և փչացնեք ձեր տան պատերի տեսքը, ապա հեշտությամբ կարող եք աշխատանքը վստահել հմուտ վարպետին` ուղղակի ներբեռնելով Վարպետ հավելվածը և պատվիրելով ծառայությունը այստեղից:

Ավազագույն հեղուկ պաստառներ

Գործիքն ուժեզ սեղմել չարժի, սակայն խորհուրդ է տրվում քերիչը բռնել պատի հանդեպ  որոշակի անկյան տակ (5-15 աստիճան): Դա թույլ կտա ստեղծել անհրաժեշտ հաստության հավասարաչափ շերտ: Հավասարեցնել պետք է տարբեր ուղղությամբ շարժումներով: Սակայն կարելի է կոմբինացնել շպակլիի շարժման ուղղությունները, եթե  դա նախատեսված է դիզայնով: Ինչպես սոսմձել հեղուկ պաստառները տեսանյութերը թույլ կտան հասկանալ ակյուններում դրանց կիրառման սկզբունքը:

Լուծույթի հաջորդ խմբաքանակն ավելացնում են արդեն պատին եղածին՝ զգուշորեն հավասարեցնելով: Գլխավորը, որ արդյունքում ստացվի միատարր անթերի մակերևույթ, հետևաբար պետք է հատուկ ուշադրություն դարձնել հանգույցների և սահմանների վրա:

Տարբեր կազմի և նրբերանգների հեղուկ պաստառներ

Եթե որևէ հատված ստացվել է տեսանելի թերությամբ, այն կարելի է հեռացնել՝ թրջելով ջրով:

Վերջնական փուլը կլինի ամբողջ մակերևույթի հավասարեցումը ջրում թրջած քերիչով: Տեսանյութերը և լուսանկարները, որոնք կարելի է գտնել ցանցում, կօգնեն համոզվել, թե որքան պարզ է հեղուկ պաստառների կիրառման գործընթացը:

Օգտակար խորհուրդ: Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից նշվածից: Դա սովորաբար մի փոքր ավելի է: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար հաշվարկով:

Ինտերիերում պաննո ձևավորումը հեղուկ պաստառների կիրառմամբ

Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով

Այս պաստառները շատ են սիրում դիզայներները, քանի որ դրանց օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ, դրանով իսկ յուրաքանչյուր  ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ: Համացանցում կարելի է գտնել ինտերիերի նկարներով հեղուկ պաստառների բազմաքանակ լուսանկարներ:

Սակայն որպեսզի տունը դարձնել անկրկնելի, պարտադիր չի ստանալ դիզայների մասնագիտություն: Մանրամասն ուսումնասիրելով ինչպես քսել հեղուկ պաստառները տնային պայմաններում, կարելի է հեշտությամբ անկրկնելի զարդարանք ստեղծել, որը նաև կուրախացնի նրանով, որ ինքնուրույն է արված:

Նախ նկարն անում են մատիտով կամ մարկերով, կարելի է օգտագործել հատուկ ձևապատկերներ:

Հեղուկ պաստառը, ըստ էության, նույն պատերի սվաղն է դեկորատիվ լցոնումներով

Նյութը քսվում է շատ փոքր խմբաքանակներով: Կարևոր է պահպպանել գունային հաջորդականությունը (նախ բոլոր տարածքները լցվում են մեկ գույնով, ապա մեկ այլ և այլն): Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո:

Պատերին զարդարանք ստեղծելու գործընթացը համառ աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն, ժամանակ և ջանքեր: Այնուամենայնիվ, արդյունքը դրան արժանի է: Կարելի է նայել պատերին հեղուկ պաստառներով նկարների զանազան լուսանկարներ և ընտրել ինչ-որ բան ձեզ համար: Եվ կարելի է միացնել երևակայությունը և ստեղծել իսկական հեղինակային գլուխգործոց: Ինչպես նաև կարող եք օգտվել համապատասխան վարպետի ծառայություններից, ում կարելի է հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ (ներբեռնելու համար սեղմեք այստեղ):

Հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար

Կարելի է արդյո՞ք քսել հեղուկ պաստառներն առաստաղին

Պաստառների տվյալ տեսակը ունիվերսալ նյութ է, որը համապատասխանում է առաստաղի դեկորատիվ ձևավորման համար:

Ինչպե՞ս քսել հեղուկ պաստառներն առաստաղին – հաճախակի տրվող հարցերից մեկն է: Քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Նյութը կիրառվում է առաստաղի մակերևույթին և հավասարեցվում գործիքով:

Հեղուկ պաստառների կիրառումն առաստաղին հատուկ քերիչի օգնությամբ

Առաստաղի ձևավորման համար հարմար է օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակը՝ փչելը ցողատրճանակով: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է քսել մի քանի շերտով: Առաջին շերտը 1-1,5 մմ է, ապա հիմնականը՝ ցանկալի հաստությամբ:

Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ խոհանոցում, լրացուցիչ ծածկույթ ակրիլե լաքի շերտով: Դա մակերևույթին կավելացնի խոնավադիմացկունություն: Բայց դա պետք է արվի պաստառների չորանալուց հետո:

Կարդացե՛ք նաև՝ Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

Հեղուկ պաստառները կարելի է օգտագործել ինչպես պատերի, այնպես էլ առաստաղների ձևավորման համար

Գլանային պաստառներից ևս մեկ տարբերություն է հանդիսանում այն, որ հեղուկ պաստառները չեն վախենում միջանցիկ քամուց: Սենյակը կարելի է անմիջապես օդափոխել, և ավելի լավ է, որ պաստառները չորանան բնական եղանակով: Իրենց վերջնական տեսքը դրանք ձեռք կբերեն 12 ժամ հետո:

Ալ կարմիր հեղուկ պաստառներ

Չնայած հեղուկ պաստառները քսելու հրահանգների վերաբերյալ բազմաքանակ նյութերի անմիջապես հարդարման գործընթացում ծագում են էլի բազում հարցեր: Կարելի է տեղեկատվություն հավաքել թեմային առնչվող տեսանյութերից:

Գլխավորը տարածքը ձևավորելիս այն է, որ պահպանել խորհուրդ տրվող բոլոր հրահանգները և տեխնոլոգիաները, պահպանել ճիշտ համամասնությունները, դրան ավելացնել ստեղծագործական տրամադրություն և սեփական տունը հարմար և անկրկնելի դարձնելու ցանկություն:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: