fbpx
4-04-2020

Գիպսակարտոնե առաստաղներ․ ինչո՞ւ են ամենատարածվածը շուկայում

Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն
հնարավորություններ են տալիս:

Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝
նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի:

Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։

Իսկ, թե ինչո՞ւ, որովհետև դրանք ամենատարածվածն են շուկայում և մեծ ժողովրդականություն են
վայելում։

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկեր խանութ- սրահների
կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրված զեղչերի մասին:
Հետաքրքրեց, դե ինչ, ուրեմն, առաջ շարժվենք։

Գիպսակարտոնե առաստաղ․ ինչ հնարավորություններ է այն տալիս

Գիպսակարտոնից կարելի է ստանալ տարբեր ձևերի առաստաղներ։ Այս տեսակի առաստաղների հիմնական
առավելությունը հետևյալն է․ ստեղծում է շատ հարթ մակերես, ինչը թույլ է տալիս խոռոչներում թաքցնել էլեկտրալարեր ու այլ հաղորդալարեր: Նման առաստաղների վրա ջահերը հեշտությամբ են տեղակայվում:

Այս առաստաղների միակ թերությունը խոնավադիմացկուն չլինելն է: Իհարկե, գոյություն ունեն նաև խոնավադիմացկուն տարբերակներ, սակայն, ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս դրանք չօգտագործել օրինակ՝ լոգասենյակներում:

Ի գիտություն։ Գիպսակարտոնը կարելի է և ներկել, և պաստառապատել:

Գիպսակարտոնե առաստաղներ. տեղադրման գործընթացը

Շինությունների ժամանակակից ձևավորումն այժմ անհնար է պատկերացնել առանց գիպսակարտոնե շերտերի օգտագործման: Այս նյութը մեծ ժողովրդականություն է վայելում շնորհիվ իր փափկության և ճկունության։ Գիպսակարտոնե շերտերով կարելի է պատել գրեթե ցանկացած մակերևույթ: Շատ հաճախ հենց այս նյութով են պատրաստում առաստաղային կախովի կոնստրուկցիաները, որոնք կարող են լինել նաև բազմամակարդակ:

Ինչպիսի՞ն են լինում այս առաստաղները

Առաստաղի հավասարեցման լավագույն եղանակը կախովի առաստաղային համակարգի տեղադրումն է:

Ի գիտություն։ Հատկապես հին տներում առաստաղը լավ է հավասարեցնել միաշերտ կախովի առաստաղով։

Գիպսակարտոնե առաստաղներն իրենց դիզայնի տարբերակներով շատ բազմազան են։ Դրանք բաժանվում
են մի քանի տեսակի.

  • կախովի միաշերտ առաստաղ,
  • բազմաշերտ կոնստրուկցիաներ։

Օգտակար խորհուրդ: Ոչ շատ բարձր պատերի դեպքում չարժե ընտրել կոնստրուկցիաների բազմաշերտ տեսակ: Այդ տարբերակը մեծապես կնվազեցնի սենյակի բարձրությունը, ինչը դրանում գտնվելն անհարմար կդարձնի:

Ի գիտություն։ Ի տարբերություն պատայինի, առաստաղի գիպսակարտոնն ավելի բարակ է ու թեթև:
Առաստաղի գիպսակարտոնե թիթեղի ստանդարտ երկարությունը և լայնությունը 120×250սմ է, իսկ
հաստությունը`0.6-ից մինչև 0.8 սմ:

Ի դեպ, թիթեղների անհրաժեշտ քանակը հաշվարկում են ըստ սենյակի մակերեսի՝ կլորացնելով այն դեպի մեծ թվի կողմը: Բազմաշերտ առաստաղների տեղադրման դեպքում հաշվարկելն ավելի բարդ է:

Նախապատրաստական աշխատանքներ և գիպսակարտոնե թերթերի ամրացում

Նախքան հիմնական աշխատանքները սկսելը հարկավոր է նախապատրաստել պատերը և առաստաղի հիմքը: Դրա համար առաստաղից հարկավոր է հեռացնել սվաղի կտորները: Պետք է ապահովել, որ պրոֆիլների տեղադրման վայրերում պատերը հարթ լինեն: Եթե պատերի և առաստաղի միջև կլորացում է առկա, ապա դա նույնպես անհրաժեշտ է հեռացնել:

Երբ մակարդակը գտնված է բոլոր անկյուններում, կետերը միացնում են ուղիղ գծերով, և բոլոր
պրոֆիլները ամրացված են, անհրաժեշտ է գտնել սենյակում ամենաուղիղ անկյունը, և հենց դրանից էլ
սկսել գիպսակարտոնի տեղադրումը։

Կարդացե՛ք նաև՝ Հեռակառավարման վահանակով ջահեր. Ինչո՞վ են տարբերվում ավանդական
լուսատուներից

Օգտակար խորհուրդ։ Անհրաժեշտ է հստակ պահպանել առաստաղային պրոֆիլների միջև հեռավորությունը: Այն պետք է լինի ճիշտ 50սմ: Թերթերի երկարությունը ևս 50սմ է, ուստի թերթը
տեղադրվում է 6 պրոֆիլների վրա: Վերջին 6-րդն այն միայն կիսով չափ է ծածկում: Երկրորդը կծածկի հաջորդ թերթը:

Ի գիտություն։ Եթե գիպսակարտոնե թերթերի ամրացումը կատարվում է ինքնակտրող պտուտակների օգնությամբ, ապա այն հարկավոր է շատ զգույշ պտտել, որպեսզի թերթը չվնասվի։

Երբ բոլոր թերթերը կարված են, անհրաժեշտ է սվաղել հանգույցները և ինքնակտրող պտուտակների ամրացման տեղերը: Դրա համար կարելի է օգտագործել, ցանկացած սվաղային խառնուրդ: Որպես գործիք օգտագործվում է նեղ շպակլի:

Ջահի ամրացումն առաստաղին

Այն իրականացվում է սովորական եղանակով, իսկ ահա կետային ներթափանցված լուսատուների
տեղադրման համար անհրաժեշտ է համապատասխան քանակի անցքեր անել, հասցնել լարերը և վերջնական
հարդարումից հետո տեղադրել լուսատուները:

Կարդացե՛ք նաև՝ Ներքին հարդարման հրաշալի միջոց. հեղուկ պաստառներ. ինչպես կիրառել դրանք

Գիպսակարտոնե առաստաղի վերջնական ձևավորում

Գիպսակարտոնե առաստաղների վերջնական ձևավորման շատ տարբեր եղանակներ կան: Դրանցից ամենատարածվածը պաստառապատումն ու ջրաէմուլսիոն ներկերով ներկումն է: Բացի այդ, կախովի առաստաղները կարելի է հարդարել հեղուկ պաստառներով կամ քսել դեկորատիվ սվաղ:

Բազմաշերտ առաստաղների տեղադրումը

Նմանօրինակ առաստաղների տեղադրման տեխնոլոգիան շատ չի տարբերվում վերը նկարագրվածից: Սակայն այս տարբերակի տեղադրումն ավելի դժվար է և պահանջում է որոշակի հմտություններ:

Գիպսակարտոնից կարելի է գեղեցիկ և ֆունկցիոնալ առաստաղ պատրաստել: Անհրաժեշտ է ընդամենը մի փոքր համբերություն և հմտություն, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ և հուսալի ստացվի:

Varpet հավելվածը կարող է Ձեր գործը հեշտացնել

Ցանկանում եք առաստաղ տեղադրել, բայց դժվարանում եք։ Այդ հարցում Ձեզ օգնության կհասնի Varpet
հավելվածը, որի միջոցով կարող եք ամրագրել առաստաղի տեղադրման աշխատանքների պատվերը
ընդամենը մի քանի րոպեում անմիջապես հենց Ձեր սմարթֆոնից։

Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:
Հմուտ վարպետն իր մասնագիտական կարողություններով կօգնի Ձեզ իրականություն դարձնել Ձեր
մտահղացումները:

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Որոշել եք սկսել Ձեր բնակարանի նորոգումը: Այս զեղչերը հենց Ձեզ համար են:
Մեր հարթակի տարբեր գործընկեր խանութ- սրահները Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում են
հատուկ զեղչեր՝ տարբեր ապրանքներ գնելու դեպքում։ Տրամադրվող զեղչերի ամբողջական ցանկին կարող
եք ծանոթանալ Varpet հավելվածի «Գործընկերներ» բաժնում, որտեղ քարտեզի վրա կարող եք գտնել
խանութ- սրահների հասցեների, հեռախոսահամարների ու տրամադրվող զեղչերի մասին ինֆորմացիա:

Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն և օգտվեք համապատասխան զեղչերից:

Հոդվածի ամփոփում

Գիպսակարտոնից կարելի է ստանալ տարբեր ձևերի առաստաղներ։

Այս առաստաղների հիմնական առավելությունը հետևյալն է․ ստեղծում է շատ հարթ մակերես, ինչը թույլ է տալիս խոռոչներում թաքցնել էլեկտրալարեր ու այլ հաղորդալարեր: Նման առաստաղների վրա ջահերը հեշտությամբ են տեղակայվում:

Այս առաստաղների միակ թերությունը խոնավադիմացկուն չլինելն է: Իհարկե, գոյություն ունեն նաև խոնավադիմացկուն տարբերակներ, սակայն, ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս այն չօգտագործել օրինակ՝ լոգասենյակներում:

Գիպսակարտոնը կարելի է և ներկել, և պաստառապատել: Այս նյութը մեծ ժողովրդականություն է վայելում
շնորհիվ իր փափկության և ճկունության։ Գիպսակարտոնե շերտերով կարելի է պատել գրեթե ցանկացած
մակերևույթ:

Առաստաղի հավասարեցման լավագույն եղանակը կախովի առաստաղային համակարգի տեղադրումն է: Ի
գիտություն։ Հատկապես հին տներում առաստաղը լավ է հավասարեցնել միաշերտ կախովի առաստաղով։
Իհարկե, գիպսակարտոնը կարող է նաև բազմամակարդակ լինել:

Գիպսակարտոնե առաստաղները, որոնց դիզայնի տարբերակները գերում են իրենց բազմազանությամբ,
բաժանվում են մի քանի տեսակի.

  • կախովի միաշերտ առաստաղ,
  • բազմաշերտ կոնստրուկցիաներ։

Օգտակար խորհուրդ: Ոչ շատ բարձր պատերի դեպքում չարժե ընտրել կոնստրուկցիաների բազմաշերտ տեսակ: Այն մեծապես կնվազեցնի սենյակի բարձրությունը, ինչը դրանում գտնվելն անհարմար կդարձնի:

Ի տարբերություն պատայինի, առաստաղի գիպսակարտոնն ավելի բարակ է ու թեթև:

Թիթեղների անհրաժեշտ քանակը հաշվարկում են ըստ սենյակի մակերեսի՝ կլորացնելով այն դեպի մեծ թվի կողմը:

Նախքան հիմնական աշխատանքները սկսելը հարկավոր է նախապատրաստել պատերը և առաստաղի հիմքը: Պետք է ապահովել, որ պրոֆիլների տեղադրման վայրերում պատերը հարթ լինեն:

Երբ մակարդակը գտնված է բոլոր անկյուններում, կետերը միացնում են ուղիղ գծերով, և բոլոր պրոֆիլները ամրացված են, անհրաժեշտ է գտնել սենյակում ամենաուղիղ անկյունը, և հենց դրանից էլ սկսել գիպսակարտոնի տեղադրումը։

Գիպսակարտոնե առաստաղների վերջնական ձևավորման շատ տարբեր եղանակներ կան: Դրանցից
ամենատարածվածը պաստառապատումն ու ջրաէմուլսիոն ներկերով ներկումն է: Բացի այդ, կախովի
առաստաղները կարելի է հարդարել հեղուկ պաստառներով կամ քսել դեկորատիվ սվաղ:

Բազմաշերտ առաստաղների տեղադրման տեխնոլոգիան շատ չի տարբերվում վերը նկարագրվածից: Սակայն այս տարբերակի տեղադրումն ավելի դժվար է և պահանջում է որոշակի հմտություններ: Գիպսակարտոնից կարելի է գեղեցիկ և ֆունկցիոնալ առաստաղ պատրաստել: Անհրաժեշտ է ընդամենը մի փոքր համբերություն և հմտություն, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ և հուսալի ստացվի:

Կախովի առաստաղներ
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն հնարավորություններ են տալիս: Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝ նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի: Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Շինությունների ժամանակակից ձևավորումն անիմաստ է առանց գիպսակարտոնե շերտերի օգտագործման: Այս նյութը ժողովրդականություն է վայելում ոչ պատահական: Շնորհիվ իրենց փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, պատել և կարել դրանցով գրեթե ցանկացած մակերևույթ: Շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները, որոնք կարող են լինել հասարակ կամ բազմամակարդակ: Օրինակ, կարելի է կոնստրուկտավորել ննջասենյակի համար առաստաղներ գիպսակարտոնից. դրանց լուսանկարներ և տեղադրման գործընթացի նկարագրությունը գտնելը դժվար չէ:
8-08-2019
Նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Դա պայմանավորված է նրանով, որ նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկությունների, նախապատվությունների և ֆինանսական հնարավորությունների հաշվառմամբ: Բնակարանի նորոգումը նորակառույցում ունի բազմաթիվ նրբություններ, որոնց մասին մանրամասն շարադրված է սույն հոդվածում:
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն հնարավորություններ են տալիս: Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝ նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի: Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։