fbpx
10-10-2019

Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ոչ միայն սուրճի և թարմ խմորեղենի հոտն են այստեղ ստեղծում հարմարավետության զգացողություն: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը: Խոհանոցային տարածքների շահագործման պայմանների առանձնահատկությունը որոշում է ոչ միայն կահույքի մակերեսի, այլև հատակի երեսպատման ուղղությունը: Ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր կան բազմաթիվ ծածկույթներ, որոնք լավ տեսք կունենան խոհանոցում: Լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները գեղեցիկ տեսք ունեն, սակայն դրանք այնքան էլ գործնական չեն խոհանոցում շահագործման համար և պահանջկոտ են խնամքում: Ծածկույթի ժամանակակից հոյակապ լուծում է խոհանոցի համար հատակային սալիկը: Հիմնական տեսակների լուսանկարները և գները, ինչպես նաև արտադրողների դիտարկումը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:

Խոհանոցում վառ փիրուզագույն փայլուն խճանկար
  1. Խոհանոցի համար հատակի սալիկների տեսակները
    • Դասական կերամիկա
    • Կերամիկական գրանիտ
    • Կվարց-վինիլ
  2. Սալիկի հիմնական տեխնիկական պարամետրերը
  3. Խոհանոցում հատակիձևավորման դիզայներական մոտեցում
  4. Հատակի սալիկ խոհանոցի համար. լուսանկարներ և գներ, արտադրողների ակնարկ

Խոհանոցի համար հատակի սալիկների տեսակները

Հատակի սալիկների ամենատարածված տեսակներն են.

  • կերամիկական սալիկ՝ հարմար և գործնական օգտագործման համար: Սա խոհանոցի համար առավել տարածված հատակային ծածկույթն է: Լայն գնային դիապազոնի շնորհիվ կարելի է ընտրել հարմար տարբերակ ֆինանսական հնարավորություններից կախված:
  • կերամոգրանիտ՝ ավելի թանկարժեք հարդարման նյութ: Այս ծածկույթն անտարբեր է ջերմաստիճանների փոփոխությունների նկատմամբ, ունի խոնավավանող հատկություններ, բարձր հարվածադիմացկունություն և ամրություն:
Կերամիկական սալիկ՝ գործնական լուծում խոհանոցի հարդարման համար
  • կվարց-վինիլային սալիկ հատակի ձևավորման համար, սա նորարարություն է հարդարման նյութերի աշխարհում մատչելի գնով: Այս ծածկույթի հիմանական բնութագրերն են վնասվածքների նկատմամբ դիմացկունությունը և ամրությունը, ինչպես նաև հրակայուն և խոնավավանող էֆեկտը: Դրա կազմի մեջ մտնող վինիլն ապահովում է այդպիսի ծածկին փափկություն, ճկունություն և ջերմություն: Կերամիկան էլ չի կարող պարծենալ նման հատկություններով:
«Տոնածառ» – հատակի սալիկների տեղադրման տարածված եղանակ

Այս ծածկույթները դիմացկուն են և չեն պահանջում հատուկ խնամք, հեշտությամբ են մաքրվում կեղտից և յուղից կենցային քիմիայի շնորհիվ: Տեսականին ներկայացված է տարաբնույթ չափսերով, գույներով և ձևերով: Հասանելի են տարբերակներ այնպիսի բնական նյութերի մակերևույթների իմիտացիայով, ինչպիսիք են փայտը, քարը, կաշին, կտորը, մետաղը: Խոհանոցի համար հատակի սալիկների տեղադրման տարբեր եղանակները (որոնց լուսանկարները կարելի է գտնել ինտերնետում) թույլ են տալիս բաժանել խոհանոցը առանձին գոտիների: Դա հնարավորություն է տալիս խոհանոցում հատակը ձևավորել բազմակողմ դիզայներական լուծումներով:

Առավել շատ ժողովրդականություն է վայելում քառակուսի սալիկը

Դասական կերամիկա

Կերամիկական սալիկների արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ և գործընթացներ: Կախված արտադրության եղանակից՝ տարբերում են կերամիկական ծածկույթների այսպիսի տեսակներ. բիկոտուրա, մոնոկոտուրա, մոնոպորոզ, կոտո, կլինկեր, մայոլիկա, կոտոֆորտե, ֆայանս, կերամոգրանիտ, գլազուրապատ և անգլազուրապատ սալիկ: Դրանից խոհանոցում հատակը ծածկելու համար ավելի հարմար են՝

  • մոնոկոտուրա – էմալապատ սալիկ, որն օգտագործվում է պատերի և հատակի երեսպատման համար,
  • մոնոպորոզ – միաձույլ գլազուրապատ սալիկ: Դրա օգտագործումը թույլատրվում է ներքին տարածքներում, սակայն այն ավելի քիչ խիտ է քան մոնոկոտուրան,
Կերամիկական սալիկների տեղադրում`փայտե մակերևույթի նմանությամբ
  • կոտո – միաձույլ ոչ էմալապատ ծածկույթ: Այն պատրաստվում է կարմիր կավից և նայվում է շատ գեղեցիկ հատակին: Այս նյութից խոհանոցի համար սալիկն արժե գնել տարածքի ոչ ինտենսիվ օգտագործման դեպքում:
  • կլինկեր – ունի բարձր դիմակայություն մեխանիկական վնասվածքների և կենցաղային քիմիայի հանդեպ, հետևաբար լայնորեն օգտագործվում է հատակի երեսպատման ժամանակ:
Խոհանոցում հատակը ձևավորելիս լամինատի և պատի սալիկների համադրություն
  • կոտոֆորտե – գլազուրապատ երկձույլ սեղմված սալիկ: Դրա ամրությունը թույլ է տալիս այն օգտագործել որպես հատակի ծածկույթ:
  • ոչ գլազուրապատ սալիկը բաղկացած է ամբողջ հաստությամբ միասեռ նյութից՝ առանց դեկորատիվ շերտի, հետևաբար այն բնութագրվում է բարձր հարվածադիմացկունությամբ և խոնավության կլանման ցածր գործակցով:
  • գլազուրապատ սալիկն ունի դեկորատիվ ապակե շերտ, որն արդյունքում ձևավորում են նկարով կամ գունային լուծումներով:
Խոհանոցի հատակը երեսպատված է 10×10 սմ քառակուսի սալիկներով

Կերամիկական սալիկները տեղադրվում են հիմնականում ավազացեմենտային հիմքի վրա: Կարելի է թողնել հին ծածկույթը  միայն եթե դրանում չկան թերություններ, աղավաղումներ կամ դատարկություններ: Որակյալ հիմքից է կախված, թե որքան երկար կծառայի սալիկային ծածկը: Հետևաբար, որպեսզի երկակի չվճարել, ավելի լավ է կատարել հատակի նոր հարթեցված շերտ: Տաքացմամբ ծածկույթի համար ընտրե՛ք  բարձր ջերմահաղորդականությամբ հիմք:

Խոհանոցի համար ավելի լավ է ընտրել կերամիկական սալիկներ` փայլուն մակերևույթով

Օգտակար խորհուրդ: Եթե արդեն կա փայտե մակերևույթ, որն ափսոսում եք հեռացնել, ապա այն ծածկեք անջրանցիկ նրբատախտակով, լրացուցիչ մշակեք գրունտով և կարելի է տեղադրել սալիկները: Խորհուրդ չի տրվում կերամիկական սալիկ տեղադրելիս որպես հիմք օգտագործել փայտանյութի ամբողջական զանգված, քանի որ դրան բնութագրական է ճկվելը շահագործման ընթացքում:

Խոհանոց-ճաշասենյակի հատակին պայծառ պատկերով սալիկ

Կերամիկական սալիկները բավականաչափ դիմացկուն են և չեն վախենում խոնավությունից կամ ջերմաստիճանի տատանումներից: Նման ծածկույթը չի վախենում ջրից և կեղտից, ճարպի կաթիլներից և կենցաղային քիմիայից: Ճիշտ խնամքը կապահովի ընդունելի արտաքին տեսք երկար տարիներ:

Կերամիկական գրանիտ

Կերամիկական գրանիտը համեմատաբար նոր թանկարժեք հարդարման նյութ է, որը պատրաստվում է բարձրորակ կավի, քվարցի, ֆելդսպարի խառնուրդից՝ բնական ներկերի ավելացմամբ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ այս խառնուրդը վերածվում է մոնոլիտ նյութի, որը բնութագրվում է կարծրությամբ և խոնավության ցածր կլանմամբ:

Կերամիկական գրանիտն իր կառուցվածքով և հատկանիշներով չի զիջում բնական քարին, ուստի այն օգտագործում են շինությունների ինչպես ներքին, այնպես ՝էլ արտաքին հարդարման համար: Դրա արտադրության մեջ բնական նյութերի օգտագործումը երաշխավորում է տվյալ արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելը: Այս նյութի դեկորատիվ հատկությունները բազմաբնույթ են:

Կերամիկական գրանիտի օգտագործումը որպես խոհանոցի հատակի սալիկ հարուստ տեսք կտա շինությանը: Ոճից կախված կարելի է ընտրել բնական քարի պատկերի նմանակմամբ սալիկ՝ մուգ, փայլուն կամ խորդուբորդ մակերևույթով, ժայռերի կամ դարավոր խեժի էֆեկտով:

Կերամիկական գրանիտից սալիկ մարմարի նմանակմամբ

Քվարց վինիլ

Սա ճապոնացի գիտնականների գյուտն է, որն իր կիրառությունն է գտել շինարարական տեխնոլոգիաներում: Այս հարդարման նյութի կառուցվածքը բազմաշերտ է: Դրա հիմնական տարրերը բաղկացած են քվարց ավազից և ապակե հյուսվածքներից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրով վերին շերտն ունի դեկորատիվ գործառույթ, որին փակցնում են լուսատպվող նկար: Պոլիուրեթանից և պոլիվինիլ քլորիդից կազմված պաշտպանիչ շերտը նյութին տալիս է ամրություն և խոնավադիմացկունություն: Խոնավադիմացկունությունը, հրակայունությունը և ձայնի կլանումը ևս կարելի է վերագրել քվարց վինիլային հատակների առավելություններին:

Քվարց-վինիլային սալիկը`ժամանակակից հարդարման նյութ է

Այս նյութից արտադրանքները պատրաստվում են քառակուսի կամ ուղղանկյուն: Լուսատպագրության օգնությամբ արտադրողները հասել են ահռելի արդյունքների դիզայնի բազմազանության մեջ:

Խոհանոցի հատակի համար սալիկը կարելի է ընտրել ցանկացած բնական նյութի նմանակմամբ տարբերակով: Կամ էլ կարելի է ընտրել պայծառ գույնով կամ շռայլ նախշերով:

Ծածկույթի մակերևույթը նույնպես հասանելի է մի քանի վարկածով՝ հարթ կամ կոշտ: Այս ամենը թույլ է տալիս շրջել երևակայությամբ և կյանքի կոչել դիզայներական ամենաանսովոր լուծումները: Իսկ նման հարդարման նյութի արժեքը չի հարվածի ձեր գրպանին, քանի որ գնային միջակայքը շատ հասանելի է:

Սև և սպիտակ քվարց վինիլային սալիկները շրված են շախմատի տախտակի տեսքով

Ասում են, որ քվարցվինիլային հատակի սալիկներ վնասակար են առողջության համար: Այս հասարակական կարծիքը զարգացել է լսողության համար անսովոր քիմիական անվանումների անվստահության հետ կապված՝ «պոլիվինիլ քլորիդ» և «նավթամթերք»: Իրականում PVC արտադրանքը լայնորեն կիրառվում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այս նյութը կարող է վտանգավոր լինել միայն այրման ժամանակ, քանի որ դա հանգեցնում է թունավոր նյութերի արտաազատմանը՝ ինչպես սովորական պլաստիկից ցանկացած այլ առարկա: Հետևաբար, այս ծածկույթի օգտագործման համար սահմանափակումներ չկան:

Հետաքրքիր է: Վազելինը և պարաֆինը նույնպես նավթավերամշակված նյութ են: Դրանք լայնորեն օգտագործվում են կոսմետոլոգիական և բժշկական նպատակներով և կասկածներ չեն հարուցում իրանց անվտանգության վերաբերյալ:

Կարդացե՛ք նաև՝ Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

Քվարց վինիլային ծածկույթը բացարձակապես անվտանգ է առողջության համար

Սալիկի հիմնական տեխնիկական պարամետրերը

Խոհանոցի համար հատակի սալիկները թողարկվում են գույների, նկարների և նախշերի լայն ընտրությամբ: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել կարգավորիչ փաստաթղթերով սահմանված որոշ պարամետրեր: Դրանք կօգնեն ձեզ ընտրել ձեր խոհանոցի համար հարմար լավագույն տարբերակը.

  • Ճկման նկատմամբ դիմադրությունը: Սահմանում է բեռի սահմանը մեկ սալիկի երեք կետերին `առանց այն կոտրելու: Այս արժեքն արտահայտվում է N/mm²- ով: Համաձայն ISO 1054-4-ի, սալիկների կատեգորիայից կախված կան այսպիսի նվազագույն արժեքներ (BIb-ի համար՝ 27, BIIa-ի համար՝ 20, BIIb-ի համար՝ 16):

Հատակի սալիկն ունի դիմացկուն մակերևույթ, որը կայուն է մեխանիկական ազդեցությունների նկատմամբ
  • մակերևույթի կարծրություն: Այս ցուցանիշը կօգնի որոշել, թե սալիկի մակերևույթը որքանով է դիմացկուն մեխանիկական վնասվածքների հանդեպ: EN101 նորմերի համաձայն այս արժեքը 1-ից 10-ն է: Որքան բարձր է այդ արժեքը, այնքան ավելի քիչ է սալիկը ենթարկվում վնասվածքների և քերծվածքների: Պետք է նշել, որ ոչ էմալապատ սալիկի համար այս նորմը պարտադիր չէ, քանի որ սալիկի կառուցվածը միատարր է ամբողջ հաստությամբ:
  • դիմացկունությունը քայքայիչ ճկման նկատմամբ (ISO 10545—6՝ ոչ գլազուրապատ սալիկի համար) և դիմացկունությունը քայքայիչ ազդեցությունների հանդեպ ( IS010545—7 էմալապատ սալիկների համար): Նորմը սահմանում է, թե որքան է սալիկը ենթակա ճկման շահագործման ընթացքում: Ըստ EN 154 նորմի խոհանոցի հատակի կերամիկական սալիկի համար անհրաժեշտ է ընտրել РЕІ ІІІ կատեգորիան (շահագործում քայքայիչ մասնիկների միջին առկայությամբ):

Կերամիկական սալիկները հեշտ է մաքրել
  • քիմիական դիմացկունությունը (ISO 10545-13): Որոշում է սալիկի կարողությունները սենյակային ջերմաստիճանում դիմակայել քիմիական նյութերի ազդեցությանը: Նվազման կարգով տառային դասակարգումը հետևյալն է. АА – արտադրանքը դիմացկուն է քիմիական ազդեցությունների նկատմամբ, А – կարող է աննշան փոփոխություններ ունենալ, В – քիմիական ազդեցության ժամանակ արտաքին տեսքի միջին փոփոխություններ ունի, С – մասամբ կորցրել է իր սկզբնական տեսքը, D – սկզբնական տեսքի ամբողջական կորուստ:
  • սղալու դիմացկունությունը: Այս նորմը պարտադիր չէ, բայց խոհանոցում միշտ կա սղալու ռիսկ հատակին թափված հեղուկի պատճառով: Խոհանոցում սալիկի լուսանկարները հաճախ պատկերում են անհարթ մակերևույթ:

Խոհանոցի հատակը ձևավորված է վառ կարմիր սալիկներով
  • չափսը: Ամենից հաճախ հատակի համար ընտրում են 20х20, 30х30 և 40х40 սմ սալիկ: Օգտագործվում են նաև համակցված տարբերակներ: 10×10 կամ 15×15 սմ փոքր սալիկները հազվադեպ են օգտագործում որպես հատակի ծածկ: Այն շատ ներդաշնակ տեսք ունի այնպիսի ոճային լուծումների դեպքում, ինչպիսիք են պրովանսը և քանթրին: Հատակի սալիկն ունի ավելի հաստ և ամուր կառուցվածք,, քան պատինը: Դրա հաստությունը պետք է լինի 6,5-ից 11մմ:
  • գույնը և կառուցվածքը որոշվում են անհատապես կախված խոհանոցի սալիկի կիրառումից: Լուսանկարները և գները, համակցված կառուցվածքների և նրբերանգների տարբերակները կարելի է դիտել արտադրողների կատալոգներում:

Սալիկների անկյունագծային տեղադրումը ժամանակակից խոհանոցի հատակին

Օգտակար խորհորդ: Խանութում սալիկներ գնելիս ավելորդ չի լինի համեմատել բոլոր փաթեթներից գույները և և երանգները կամ համոզվել ըստ մակնշման, որ ողջ սալիկները մի խմբաքանակից են: Քանի որ նույն հավաքածուի տարբեր խմբաքանակները կարող են տարբեր լինել այս ցուցանիշներով:

Արտադրողները սովորաբար նշում են տեխնիկական պարամետրերը կատալոգներում կամ փաթեթավորման վրա մակնշմամբ: Իմանալով, թե սալիկի ինչպիսի տեսակ պետք է տեղադրվի խոհանոցում, մի զլացեք ստուգել դրա համապատասխանությունը նշված նորմերին, և խոհանոցի ձեր հատակը կպահպանի իր էսթետիկ տեսքը երկար ժամանակ:

Տարբեր չափերի կերամիկական սալիկների օգտագործում հատակի ձևավորման մեջ

Խոհանոցի հատակի ձևավորման դիզայներական մոտեցում

Հատակի ձևավորումը հանդիսանում է դեկորի գլխավոր տարրերից մեկը: Հատակի սալիկների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել, որ այն կլինի ընդհանուր անսամբլի անբաժանելի մասը: Հատակի ձևավորման գունային գամման և ոճն անհրաժեշտ է ընտրել խոհանոցի ինտերիերից, դրա լուսավորությունից և չափսերից ելնելով: Քիչ լուսավորված և փոքր խոհանոցում լավ են նայվում պայծառ սալիկավոր հատակները: Մուգ գույնը, ցրված պայծառ ներդիրներով, հարմար է մեծ սենյակների համար:

Խոհանոցում նրբագեղ գրաֆիտի գույնի սալիկներ

Մարմարե սալիկը ներդաշնակորեն կընկղմվի դասական ոճում: Ժամանակակից դիզայնով խոհանոցում լավ տեսք կունենա մոնոտոն ծածկույթը կամ նեյտրալ պատկերով հատակը: Արհեստականորեն հնեցված կերամիկական սալիկը գերազանց հարմար է պրովանս ոճին:

Այնպիսի բնական նյութերի, ինչպիսիք են փայտը, քարը, ապակին, մետաղը և նույնիսկ սողունների կաշին, նմանակմամբ հատակի ծածկույթները նույնպես իրենց կիրառությունը կգտնեն խոհանոցի ինտերիերի ձևավորման մեջ: Իսկ տարաբնույթ ձևերը, չափսերը, գույները և կառուցվածքները դիզայներներին կընծայեն անսահման հնարավորություններ որպես լրացուցիչ դեկոր սալիկի կիրառման հարցում:

Փայտ և կերամիկա խոհանոց-ճաշասենյակի ձևավորման մեջ

Հատակի սալիկ խոհանոցի համար. լուսանկարներ և
գներ, արտադրողների ակնարկ

Սալիկներ արտադրող ընկերությունների աշխարհագրությունը շատ լայն է: Ամենապահանջվածը հանդիսանում է Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Չինաստանում, Թուրքիայում ու Գերմանիայում պատրաստված արտադրանքը: Սալիկային հատակային ծածկույթ պատրաստում են նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, ՈՒկրաինա:

Այս արտադրողների ապրանքները տարբերվում են ոչ միայն որակով, այլև գնային քաղաքականությամբ: Հետևաբար, ընտրությունը հիմնականում կախված է սպառողի կարգավիճակից և ֆինանսական հնարավորություններից:

Հարդարման նյութերի շուկան առաջարկում է հատակի սալիկների լայն ընտրություն

Դիտարկենք խոհանոցի հատակի սալիկների մոտավոր գները (վերոհիշյալ սալիկների գներին կարող եք ծանոթանալ Նոր Տուն խանութների ցանցում, իսկ տեղադրման աշխատանքերի գներին՝ Varpet հավելվածում, որը կարող եք ներբեռնել այստեղից):

Առավել մատչելի տարբերակներ են համարվում ռուսական արտադրողներինը (Kerama Marazzi, Coliseumgres, Cersanit, Lesselsbergers, Belleza, Uralkeramika, Global Tile, Atlas Concord, Atla Cera): Այս արտադրողների կողմից թողարկված ապրանքների նախնական գինը մեկ քառակուսի մետրի համար տատանվում է 1000-6000 դրամի միջակայքում: Պահանջարկ են վայելում նաև Կերամին բելառուսական ֆիրմայի սալիկները (1քմ-ն սկսած 3600 դրամից), Խարկովի սալիկների գործարանի, ԻնտերԿերամա և Ատեմ ուկրաինական ապրանքանիշները (1քմ-ն սկսած 4300 դրամից):

Քանթրի վինտրաժային ոճը խոհանոցի ձևավորման մեջ

Հասանելի կլինեն նաև միջին գնային միջակայքում լեհական Opoczno և Paradiz ընկերությունների արտադրանքները (1քմ-ն սկսած 5100 դրամից), Cerrol Polcolorit (1քմ-ն սկսած 7300 դրամից) և Tubarzin (1քմ-ն սկսած 12400 դրամից): Այստեղ անհրաժեշտ է նշել նաև չինական սալիկի գործարանները Bertini Mosaic, Color Viva, Bars Cristal Mosaik, Fiorano, Dong Peng, Primacolor և շատ ուրիշներ, որոնց սալիկների գները սկսվում են 1քմ-ի համար 3600 դրամից:

Չնայած հարաբերականորեն ոչ բարձր գնին, այս արտադրողների ապրանքատեսականին համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին: Դրանք չեն զիջում արտաքին տեսքից դիզայներական լուծումներով Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից ավելի թանկարժեք տարբերակներին: Էժան հատակի սալիկներ չի նշանակում անորակ:

Կերամիկական սալիկները լավ են համադրվում հատակի ծածկույթի այլ տեսակների հետ

Ֆինանսական մեծ հնարավորությունների դեպքում հնարավոր է խոհանոցում հատակը զարդարել և ավելի թանկ սալիկներով: Այդ դեպքում արժի ուշադրություն դարձնել նաև այնպիսի արտադրողների, ինչպիսիք են՝ Absolut Keramika, Aparici, Azteca (Իսպանիա), Alta Ceramika, Ctrasarda, Magorica FAP Ceramice (Իտալիա), Love Ceramic Tiles (Պորտուգալիա): Դրանց գները սովորական սալիկի համար սկսվում են 8700 դրամ/մ²-ից: Միայն ձեր դրամապանակը կորոշի վերին սահմանը:

Ցանկալի է առանձին խոսել կերամոգրանիտե և կվարց-վինիլային ծածկույթների արտադրողների և գների մասին: Դրանցից կարելի է նշել ռուսական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Estima, Atlas Concorde, ՈՒրալյան գրանիտ, Italon: Դրանց արտադրանքն ունի բարձր որակ և մատչելի գին: Օրինակ, ռուսական 45х45 չափսի կերամոգրանիտե հատակի սալիկը կարժենա սկսած 4400 դրամից 1քմ-ի համար:

Ուղղանկյուն սալիկները ամենից հաճախ շարում են «աստիճաններով»

Կարելի է նշել կերամիկական գրանիտե սալիկները իտալական Delconca, Sintesi, Pastorelli բրենդներից (1քմ-ն սկսած 17000 դրամից) և չինական Sal Sapiente, Fiorano բրենդները (1քմ-ն սկսած 13000 դրամից):

Քվարց-վինիլային հատակային ծածկույթի առաքանիներն արտադրվում են բելգիական, չինական, գերմանական, շվեյցարական արտադրողների կողմից: Այդպիսի հատակի 1քմ-ն բելգիական Fine Floor, Contesse NV, Vinilam, Vinipol արտադրողների կողմից կարժենա սկսած 12500 դրամից: Քիչ ավելի էժան է չինական Alpine Floor, Art Tile, Decoria, Nox Eco Click բրենդների հատակի սալիկը (1քմ-ն սկսած 9500 դրամ և բարձր): Թանկարժեք կլինի շվեյցարական վինիլը Pergo և Progress ֆիրմաներից (1քմ-ն սկսած 18000 դրամից):

Խոհանոցի հատակը երեսպատված է գունավոր քառակուսի սալիկով

Ինչպես տեսնում եք, այսօր խոհանոցի համար հատակի սալիկների ընտրությունը բավականին լայն է: Տասնյակ արտադրողներ, հազարավոր առաջարկներ ըստ կառուցվածքի, միլիոնավոր երանգներ, գծանկարներ, հյուսվածքներ և ոճեր: Այս բազմազանության մեջ յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իրեն հասանելի սալիկ խոհանոցի հատակի համար, որը կծառայի երկար տարիներ և պարգևել լավ տրամադրություն առավոտյան արագ նախաճաշի կամ էլ ընտանիքի շրջանակում ավանդական ընթրիքի ժամանակ:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: