fbpx
8-08-2019

Նորակառույցում բնակարանի նորոգումը զրոյից. ինչը, ինչպես և երբ կարելի է անել

Նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Դա պայմանավորված է նրանով, որ նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկությունների, նախապատվությունների և ֆինանսական հնարավորությունների հաշվառմամբ: Բնակարանի նորոգումը նորակառույցում ունի բազմաթիվ նրբություններ, որոնց մասին մանրամասն շարադրված է սույն հոդվածում:

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը ենթադրում է հարդարման աշխատանքների և հաղորդակցությունների անցկացման որակյալ և ճշգրիտ պլանավորում
  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանը նորակառույցում
  2. Նորակառույցում բնակարանի նորոգում զրոյից. ինչի՞ց սկսել և ե՞րբ
  3. Ինչի՞ց սկսել վերանորոգումը նորակառույցում
    • Ի՞նչ կարելի է անել առանց թույլտվության նոր բնակարանի վերանորոգման ընթացքում
  4. Ինչի՞ց սկսել նորակառույցում բնակարանի վերանորոգումն առանց հարդարման. տարածքների պլանավորում
  5. Նորակառույցում բնակարանի վերանորոգման հաջորդականությունը
    • Ինչի՞ց սկսել նոր բնակարանում վերանորոգումն առանց հարդարման. ապամոնտաժման աշխատանքներ
    • Միջնապատերի տեղադրում
    • Էլեկտրամոնտաժման աշխատանքներ
    • Էլեկտրամոնտաժման աշխատանքների հիմնական կանոնները և անհրաժեշտ նյութերը
    • Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրում
  6. Ինչպիսի՞ առաստաղ է ավելի լավ պատրաստել նորակառույցում
    • Պատերի պատրաստման առանձնահատկությունները
    • Հատակի հարթեցում և հղկում
  7. Նորակառույցում բնակարանի նորոգում՝ նյութերով և առանց նյութերի

Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանը նորակառույցում

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը կախված է դրա վիճակից, որով այն հանձնվում է ապագա տերերին: Դա կարող էր լինել.

  • ընդգրկուն շինություն նախագծային վերանորոգմամբ՝ ազատ պլանավորման համար նախատեսված,
  • նախնական ձևավորմամբ բնակարաններ,
  • ընդհանուր հարդարմամբ բնակարաններ
Նորակառույցում նախնական ձևավորմամբ բնակարանի օրինակ

Առաջին տարբերակն իրենից ներկայացնում է ծավալուն տարածություն՝ մերկ առանց հարդարման պատերով, որոնք հավաքված են աղյուսից, բետոնից կամ շինարարական բլոկներից: Հատակը ներկայացված է բետոնե սալիկի տեսքով՝ առանց հարթեցված շերտի, առաստաղը՝ առանց հարդարման սալիկի ստորին մակերևույթով: Այսպիսի բնակարաններում նախատեսված է էժան և անհուսալի մուտքի դռան, կրկնակի ապակեպատ պատուհանների առկայություն: Բնակարանում ներմուծված է էլեկտրականություն և տեղադրված է ոչ մեծ վահան մեկ ավտոմատ անջատիչով: Կատարված է ջեռուցման անցկացումը՝ մարտկոցների և կառավարման փականների ենթակառուցվածների տեղադրմամբ: Սա միակ հաղորդակցությունն է, որը պատրաստ է շահագործման:

Բնակարանում ջրահեռացման համակարգի հետ միասին տեղադրված են տաք և սառը ջրի խողովակները, որոնց վրա տեղադրված են կնքված հաշվիչները և ծորակները: Փակ կափարիչով տեղադրված է նաև կոյուղու խողովակը՝ ջրահեռացման համակարգով: Նորակառույցում նման բնակարանի վերանորոգման գինն ավելի զգալի չափի կլինի, քանի որ ամեն ինչ հարկավոր կլինի կատարել զրոյից: Այնուամենայնիվ, սա լավ հնարավորություն է բոլոր աշխատանքները որակյալ իրականացնելու համար:

Ընդհանուր հարդարմամբ բնակարանն իրենից ներկայացնում է կոսմետիկ վերանորոգման պատրաստ անցկացված կոմունիկացիաներով տարածք

Այն տներում, որտեղ տեղադրվելու են գազի վառարաններ, անցկացված է գազ և տեղադրված է հաշվիչ: Նոր սեփականատերերը ստիպված կլինեն ոչ միայն զբաղվել նորակառույցում բնակարանի նորոգմամբ և ձևավորմամբ, այլև նախնական փուլում կատարել տարածքի ամբողջական նախագծումը և անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաների անցկացումը:

Այն տարբերակներում, որտեղ կատարված է նորակառույցում բնակարանների նախնական ձևավորում, ամբողջությամբ պատրաստված են դեկորատիվ հարդարման համար, մասնավորապես, կատարված է հատակի հարթեցված շերտ և պատերի սվաղ: Այստեղ առկա է որոշակի պլանավորում, տեղադրված են սանտեխնիկական և ջեռուցման սարքավորումներ: Նորակառույցում նման բնակարանի վերանորոգման գինը կարժենա շուրջ 60000 դրամ/մ²:

Նորակառույցում կառուցապատողից վերանորոգմամբ բնակարաններն ամբողջությամբ պատրաստ են բնակեցման համար: Այստեղ կատարված է առաստաղի, պատերի և հատակի ոչ թանկ հարդարում: Տեղադրված է էկոնոմ սանտեխնիկա և ջեռուցման սարքավորումներ: Մնում է միայն բնակարանի լուսավորությունն ու կահավորումը ավարտին հասցնել: Նորակառույցում վերանորոգված բնակարան գնելը միշտ չէ, որ շատ հաջող մտահղացում է ստացվում, քանի որ  կառուցապատողն հաճախ օգտագործում է անորակ նյութեր վերանորոգման և հարդարման աշխատանքները կատարելիս, ինչն ազդում է նոր բնակարանի արժեքի ոչ արդարացված բարձրացման վրա:

Եթե տարածքը ձևավորելիս ցանկություն կա իրականություն դարձնել համարձակ դիզայներական գաղափարներ, ապա ավելի լավ է ընտրել ազատ պլանավորման բնակարան

  Նորակառույցում բնակարանի նորոգում զրոյից. ինչի՞ց սկսել և ե՞րբ

Նախքան զրոյից բնակարանի վերանորոգումը սկսելը, անհրաժեշտ է հաշվի առնել նոր տան մի շատ կարևոր առանձնահատկություն: Այն կայանում է նրանում, որ շահագործման առաջին տարիներին տունը, անշուշտ, մաշվածություն կտա, ինչը կարող է անդրադառնալ դրա կառուցվածքի տարրերի վիճակի վրա: Բնակարանի պատերին և առաստաղին կարող են առաջանալ տեսանելի ճեղքեր, ինչն ակնհայտ վկայությունն է այն բանի, որ վերանորոգման և հարդարման համար շինանյութերը սխալ են ընտրվել:

Այս հավանականությունը բացառելու համար հարկավոր չէ նորակառույցում կապիտալ վերանորոգում իրականացնել զրոյից: Փուլերով կատարվում է անհրաժեշտ նվազագույնը, իսկ մեկուկես-երկու տարուց կացարանը հասնում է իդեալական մակարդակի: Այս լուծումը թույլ կտա մանրամասն պլանավորել ապագա վերանորոգման բոլոր փուլերը՝ կացարանի սկզբնական շահագործման ընթացքում ի հայտ եկած նրբությունների հաշվի առնմամբ, նախապատրաստել անհրաժեշտ շինարարական նյութերը և որոշակիանալ աշխատանքները կատարողների հարցում:

Օգտակար խորհուրդ: Շինանյութերն ավելի լավ է ձեռք բերել ձմռանը, երբ դիտվում է շուկայի ակտիվության անկում, իսկ աշխատանքներն ավելի լավ է սկսել գարնանը, ինչը կապված է շինարարների խմբերի նվազագույն ծանրաբեռնվածությամբ և ծառայությունների ցածր արժեքով:

Բնակարանը զրոյից նորոգելու ամենակարևոր փուլը հանդիսանում է սենյակների և կոմունիկացիաների դասավորության պլանավորումը

Սկզբնապես նոր բնակարանում պետք է կատարվեն առավել աղմկոտ և կեղտոտ աշխատանքները: Նորակառույցում զրոյից վերանորոգման հիմնական փուլերը շահագործման սկզբնական շրջանում հանդիսանում են հետևյալ աշխատանքները՝

  • տարածքի կցորդիչ տարրերով ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ,
  • էլեկտրամոնտաժման աշխատանքների կատարում,
  • սանտեխնիկական կոմունիկացիաների և սարքավորումների տեղադրում,
  • հատակի հարթեցված շերտի իրականացում,
  • պատերի մակերևույթի հարթեցում,
  • ձգվող կամ կախովի առաստաղների տեղադրում,
  • տաք հատակի համակարգի տեղադրում:

Ինչի՞ց սկսել վերանորոգումը նորակառույցում

Երբ հարցն այն է, թե ինչի՞ց սկսել նորակառույցում բնակարանի նորոգումը, պատասխանն ակնհայտ է՝ տարածության գրագետ կազմակերպումից, մասնավորապես, տարածների պլանավորումից: Սովորաբար նոր շենքի բնակարանները վաճառվում են ազատ պլանավորմամբ, որտեղ առկա են միայն դատարկ պատեր: Մի կողմից սա լավ հնարավորություն է յուրահատուկ դիզայներական մտահղացման կյանքի կոչման համար, մյուս կողմից էլ այդպիսի ազատությունն ունի մի շարք սահմանափակումներ, որոնց խախտումը կհանգեցնի տուգանային սանկցիաների կիրառման կամ նույնիսկ բնակարանի կորստի:

Կարդացե՛ք նաև՝ Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

Կախված ձեռք բերված շինության նախագծից՝ նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է հիմնական կոմունիկացիաների տեղանքի պլանավորմամբ և անցկացմամբ

Անձնական նախապատվությունների հիման վրա մշակվում է բնակարանի նախագիծը, որտեղ նախատեսվում է նոր միջնապատերի անցկացումը կամ հների վերացումը: Այն կարելի է պատվիրել ինտերիերի դիզայներից: Այդ նախագիծը պետք է հաստատվի գործող օրենսդրության համաձայն: Հաջորդիվ կարելի է անցնել ինժեներական հաղորդակցության անցկացման նախագծի պատրաստմանը, որը կատարվում է սանտեխնիկական սարքավորումների, էլեկտրասարքավորումների և խոշոր կահույքի տեղադրության հիման վրա:

Բնակարանի վերաձևափոխման ժամանակ խստիվ արգելվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

  • գազի վառարանով խոհանոցային գոտու միավորումը բնակելի սենյակի հետ,
  • դեպի սանհանգույց մուտքի տեղադրումը խոհանոցից կամ բնակելի սենյակից,
  • բնակարանում խոհանոցի տեղափոխումը սանհանգույցի կամ բնակելի սենյակի տեղը,
  • լոգասենյակի տեղադրումը հարևանների բնակելի տարածքների կամ խոհանոցների տակ,
  • խոհանոցի կամ բնակելի սենյակների ձևավորում առանց բնական լույսի,
  • էլեկտրալարերի մոնտաժը կամ խողովակաշարի տեղադրումը պատային վահանների հանգույցներում կամ ծածկային սալիկներում,
  • օդափոխության անցքի փակում կամ կրճատում,
  • կրող կառույցների վրա նախագծում թույլատրելի արժեքները գերազանցող բեռնվածության ավելացում,
  • կենտրոնացված ջեռուցման մարտկոցների և տաք ջրատար խողովակների պատշգամբներ տեղափոխում, որոնք միացված են շենքի ընդհանուր համակարգին,
  • տաք հատակի համակարգի միացում շենքի ընդհանուր ջեռուցման կամ տաք ջրի մատակարարման համակարգին:
Ցանկալի է մշակել շինության ինտերիերի դիզայնի գունային լուծումները մինչև նախնական հարդարման սկիզբը, որպեսզի խուսափել տարբերություններից, օրինակ, պատերի և պատուհանների գույներում

Տեխնիկական թույլտվություններ պահանջող աշխատանքներ՝

  • ճակատների ճարտարապետական տեսքը փոխելու հետ կապված աշխատանքներ,
  • աշխատանքներ, որոնք առնչվում են շինության կրող կոնստրուկցիաներին,
  • լոգասենյակների կամ սանհանգույցների տեղափոխում կամ ընդլայնում,
  • գազի հետ կապված բոլոր աշխատանքները:

Ի՞նչ կարելի է անել առանց թույլտվության նոր բնակարանի վերանորոգման ընթացքում

Նորակառույցում ինքնուրույն վերանորոգման ժամանակ առանց տեխնիկական թույլտվությունների կարելի է կատարել հետևյալ աշխատանքները, որոնց մասին պետք է միայն տեղեկացնել համապատասխան մարմնին.

  • խոհանոցներում, լոգասենյակներում և սանհանգույցներում առկա չափսերով սանիտարատեխնիկակակն սարքավորումների տեղափոխություն,
  • դռնային մուտքերի հանումը կամ տեղադրումը ոչ կրող միջնապատերի հատվածում,
  • պատշգամբների և կիսապատշգամբների ապակեպատում,
  • լրացուցիչ ոչ կրող միջնապատերի տեղադրում՝ առանց ծածկային սալիկների վրա էական ծանրաբեռնվածության ավելացման,
  •  ոչ կրող միջնապատերի ապամոնտաժում:
Տարածքի վերաձևափոխումը պահանջում է մանրամասն հաշվարկներ նրա համար, որպեսզի խուսափել կյանքի համար վտանգավոր իրավիճակներից, ուստի ավելի լավ է այս փուլը վստահել պրոֆեսիոնալներին

Աշխատանքների ցանկը, որոնք կարելի է իրականացվել առանց պատկան մարմիններին ծանուցման.

  • շինության կոսմետիկ վերանորոգման իրականացում,
  • նոր ինժեներական սարքավորումների տեղադրում, որոնց պարամետրերը և տեխնիկական կառուցվածքը նման է նախորդին,
  • խոհանոցի տարածքում էլեկտրական վառարանների տեղափոխություն,
  • ներկառուցված անտրեսոլների ևև պահարանների տեղադրում և ապամոնտաժում,
  • շենքի ճակատների վրա արտաքին տեխնիկական սարքերի՝ օդորակիչների, պաշտպանիչ ցանցերի, ալեհավաքների տեղադրում,
  • ինքնաշարժ կամ ճոճանակային տիպի դռների և ցուցափեղկերի տեղադրում՝ առանց շինության չափսերի փոփոխության,
  • կիսապատշգամբների, պատշգամբների և արտաքին կառույցների արտաքին տեսքի և նյութերի փոփոխություն,
  • գազի և ջեռուցման սարքավորումների վերադասավորում:

Ինչի՞ց սկսել նորակառույցում բնակարանի վերանորոգումն առանց հարդարման. տարածքների պլանավորում

Նոր շենքում բնակարանի ձեռքբերումից անմիջապես հետո հարց է ծագում ինչի՞ց սկսել նորակառույցում սեփական ձեռքերով վերանորոգումը, որպեսզի ստանալ հարմարավետ, ֆունկցիոնալ և նորաձև բնակարան: Անմիջապես պետք է որոշել բնակարանի ոճային ձևավորումը: Դրա համար կարելի է օգտվել փորձառու դիզայների ծառայություններից, ով կստեղծի լուսանկար-նախագիծ սեփականատերերի անձնական նախասիրությունների և պահանջների հիման վրա:

Դիզայն նախագծի օգնությամբ կարելի է առավելագույնս արդյունավետ օգտագործել բնակարանի պիտանի մակերեսը՝ մտածելով ամեն ինչ մինչև մանրուքները

Նաև կարելի է ինքնուրույն մշակել ոչ թանկարժեք դիզայն: Համացանցում կայքերում տեղադրված նորակառույցներում բնակարարնների նորոգման լուսանկարները կօգնեն այդ հարցւոմ: Դա կօգնի էականորեն խնայել վերանորոգման ծախսերի ընդհանուր արժեքում:

Նոր շենքում բնակարանի ինտերիերի ամենատարածված ոճերը հանդիսանում են հետևյալ ուղղությունները՝

  • դասական,
  • պրովանս,
  • արտ-դեկո,
  • ինիմալիզմ,
  • հայ-թեք,
  • լոֆթ,
  • ավանգարդ:

Յուրաքանչյուր ոճի առանձնահատկությունները կարելի է ուսումնասիրել մասնագիտացված կայքերում և տեսնել գաղափարների տեսողական մարմնացումը լուսանկարներում:

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մինչև վերանորոգումը սկսելը կարելի է վիզուալիզացնել բնակարանի հարդարման և ձևավորման արդյունքը

Շինության ձևավորման ընդհանուր ուղղությունն ընտրելուց հետո կարելի է անցնել նորակառույցում զրոյից վերանորոգման փուլերի ցուցակի կազմմանը: Այստեղ ամեն ինչ պետք է մտածել մինչև ամենաչնչին մանրուքները՝ սկսած միջնապատերի տեղակայությունից և վերջացրած լոգարանի սալիկների գույնով: Անպայման պետք է որոշել որտեղ և ինչպես պետք է տեղադրվի կահույքը, սանտեխնիկական սարքավորումները, տեխնիկան, լուսատու սարքերը և այլն: Դա թույլ կտա կանխամտածված իրականացնել ապագա էլեկտրական լարերի և այլ ինժիներական կոմունիկացիաների տեղադրումը բնակարանում: Ձեռքի տակ ունենալով այդպիսի նախագիծ՝ կարելի է համարձակ ձեռնամուխ լինել նորակառույցում ուրվագծային վերանորոգմանը:

Մանրամասն պլանը իր մեջ ներառում է նաև նորակառույցում բնակարանի վերանորոգման նախահաշիվը՝ անհրաժեշտ գործիքների և նյութերի ցանկով: Լրացուցիչ հարկավոր է հաշվի առնել նաև նյութերի առաքման ծախսերը, շինարարական աղբի հեռացման և տեղափոխման ծախսերը: Նաև հարկավոր է ներառել աշխատանքի որոշակի տեսակների համար մասնագետների ծառայությունների արժեքը: Սա թույլ կտա  ստանալ նորակառույցում բնակարանի վերանորոգման ընդհանուր գինը ներառյալ նյութերը:

Նորակառույցում բնակարանի վերանորոգման հաջորդականությունը

Ինչի՞ց սկսել նորակառույցում բնակարանի նորոգումը: ՈՒրվագծային ձևավորումից: Սրանք ամենակողտոտ աշխատանքներն են, որոնք իրականացվում են միանգամից բոլոր սենյակներում: Դրանից հետո դուրս է բերվում ամբողջ շինարարական աղբը, և շինության տարրերը մաքրվում են կեղտից և փոշուց: Այս փուլը նաև կրում է բնակարանում վերանորոգման նախնական հարդարում անվանումը: Ավելի մանրամասն կուսումնասիրենք, թե ինչ աշխատանքներ են դրանք.

  • պատուհանների և մուտքի դռան ապամոնտաժում՝ բացվածքների հնարավոր ընդլայնմամբ կամ փոքրացմամբ,
  • նոր դռան և պատուհանների տեղադրում
ՈՒրվագծային վերանորոգումը ներառում է դռների և պատուհանների տեղադրում
  • նախագծի համաձայն հին միջնապատերի քանդում և նորերի կառուցում,
  • պատերում անցքերի և ակոսների բացում կոմունիկացիաների տեղակայման համար,
  • նախագծին համաձայն էլեկտրական լարերի անցկացում՝ վահանակի, բաշխիչ տուփերի, վարդակների տակդիրների տեղադրմամբ, որոնց միացվում են մալուխների ծայրերը,
  • ցածրավոլտ հոսանքով լարերի տեղադրում (հեռախոս, ինտերնետ, հեռուստցույց, անվտանգության համակարգեր),
  • առաստաղի և պատերի ձայնամեկուսացում,
  • տաք և սառը ջրամատակարարման խողովակաշարի տեղադրում, միացում կողուղու համակարգին,
  • առաստաղի և պատերի հարթեցում,
  • կախովի առաստաղի տեղադրում,
  • պատերի և առաստաղի գրունտացում և սվաղ,
  • պատշգամբի և կիսապատշգամբի ապակեպատում և ձևավորում,
  • հատակի պատրաստում. ջեռուցում, ձայնամեկուսացում և հարթեցված շերտի ամրացնող շերտով պատում,
  • լոգարանի և սանհանգույցի ձևավորում:
Խոհանոցում և լոգարանում սալիկների տեղադրումը կատարվում է նախնական հարդարման փուլում

Նորակառույցում վերանորոգումը կարելի է կատարել ինքնուրույն, բայց ավելի լավ է այն վստահել մասնագետներին կամ օգտվել որոշակի փուլի կատարման ծառայություններից: Շինարարական կազմակերպությունների մեծաթիվ առաջարկությունների փուլում, կարելի է ընտրել առավել ընդունելի տարբերակը: Նորակառույցում ուրվագծային վերանորոգման արժեքը սկսվում է շուրջ 40000 դրամից քառ.մ-ի համար և կախված է աշխատանքի բնույթից և շինանյութերի տեսակներից:

ՈՒրվագծային աշխատանքները կատարելուց հետո անցնում են նորակառույցում վերանորոգման վերջնական փուլին: Այն բաղկացած է աշխատանքների հետևյալ ցանկից.

  • պատի երեսպատում հարդարման նյութերով,
  • հատակային ծածկի տեղադրում,
  • միջսենյակային դռենրի տեղադրում,
  • կողափայտերի և շրիշակների տեղադրում,
  • վարդակների և անջատիչների տեղադրում,
  • կենցաղային տեխնիկայի միացում,
  • կահույքի և դեկորի տարրերի տեղադրում:
Խորհուրդ է տրվում հատակը տեղադրել վերանորոգման վերջին փուլում, որպեսզի չվնասվի նյութի մակերևույթը

Օգտակար խորհուրդ: Աշխատանքների վերջնական փուլն ավելի լավ է կատարել բնակելի շենքը մի քանի տարի շահագործելուց հետո:

Ինչի՞ց սկսել նոր բնակարանում վերանորոգումն առանց հարդարման. ապամոնտաժման աշխատանքներ

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը սկսվում է ապամոնտաժման աշխատանքների կոմպլեքսից: Մինչ այդ փուլի սկիզբն արդեն մշակված է շինության նախագիծը, որտեղ նշված են բոլոր անհրաժեշտ եզրային կոնստրուկցիաները: Ապամոնտաժվել կարող են շինության գոյություն ունեցող ոչ կրող միջնապատերը՝ տարածքի մակերեսի վերաձևափոխման, ընդլայնման կամ փոքրացման նպատակով: Սովորաբար դրանք սենյակների միջև մինապատերն են: Դրանք ենթակա են մոնտաժման առանց շենքին վնաս տալու:

Կարևոր է: Կապիտալ կրող պատերը ենթակա չեն քանդման, որոնց ֆունկցիոնալ նշանակությունն արտացոլված է շինության տեխնիկական անձնագրում:    

Ցանկության դեպքում կարելի է իրականացնել պատշգամբի որոշակի մասի ապամոնտաժում, որպեսզի այն վերածել ցուցափեղկով պատուհաններով կիսապատշգամբի: Հաճախ նորակառույց-բնակարաններում տեղադրվում են անորակ ապակեփաթեթներ, որոնք պահանջում են պարտադիր փոխարինում ավելի թանկարժեք և հուսալի արտադրանքով: Նաև այս փուլին է վերաբերում դռան կամարների տեղադրումը կամ ամրացումը: Նոր բնակարանում կարող է անհրաժեշտ լինել ջեռուցման համակարգի տարրերի ապամոնտաժում, երբ պահանջվում է փոխարինել մարտկոցների տեղադրությունը:

Կապիտալ վերանորոգման ժամանակ ներառում են առաստաղային, պատային և հատակային ծածկույթների բոլոր շերտերի հեռացումը

Ապամոնտաժման բոլոր աշխատանքները կարելի է ինքնուրույն կատարել՝ զինվելով բոլոր անհրաժեշտ գործիքներով և անհատական պաշտպանության միջոցներով, կամ էլ օգտվել մասնագետների ծառայություններից՝ դրանից առաջ մանրամասն ուսումնասիրելով որքան արժե նորակառույցում վերանորոգումը: Այսօր շինարարական կազմակերպությունների մեծամասնությունն առաջարկում է ծառայությունների ցանկը՝ իրենց գներով: Այսպես, նորակառույցում վերանորգման ժամանակ պատի ապամոնտաժումը կազմում է 800-7000 դրամ, պատուհաններինը՝ 1000-6000 դրամ, դռներինը՝ 1500 դրամ 1 հատը, մարտկոցներինը՝ 2000 դրամ 1 հատը: Նշենք միայն որ ապամոնտաժման ծառայությունների արժեքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Varpet հավելվածում, որը կարող եք ներբեռնել այստեղ, ինչպես նաև «Նոր Տուն» խանութների ցանցում:

Միջնապատերի տեղադրում

Ինչի՞ց են սկսում ազատ նախագծով նոր բնակարանում վերանորոգումը: Շինության ներքին տարածության ձևավորման համար տեղադրում են միջսենյակային միջնապատեր՝ համաձայն մշակված նախագծի: Այդ դեպքում ամենաօպտիմալ տարբերակը հանդիսանում է չոր շինարարության համակարգի օգտագործումը: Դա կոնստրուկցիաներ են, որոնք բաղկացած են մետաղական կմախքից՝ պատված 12,5 մմ հաստությամբ գիպսակարտոնե թերթերով: Այլ տարբերակների համեմատությամբ այսպիսի միջնապատերն ունեն փոքր զանգված, ինչը չի ավելացնում շենքի օժանդակ կառուցվածքի վրա ծանրաբեռնվածությունը:

Տվյալ նյութի շնորհիվ կարելի է կառուցել ցանկացած կոնֆիգուրացիայի միջնապատեր կարճ ժամանակահատվածում: Բացի այդ, նյութն ունի լավ ձայնամեկուսիչ հատկություններ: Նյութի արժեքը կացմում է 1500-2500 դրամ մեկ թերթի համար: Տեղադրման արժեշքը կազմում է 1300 դրամ 1քմ համար:

Բնակարանում միջնապատերի կառուցման համար ամենաժողովրդական նյութը հանդիսանում է գիպսակարտոնը, որը տեղադրվում է մետաղյա պրոֆիլներով կոնստրուկցիաների վրա

Օգտակար խորհուրդ: Առաստաղի և միջնապատի գագաթի միջև անհրաժեշտ է թողնել 35-40մմ նեղ բացվածք, որը լցվում է մոնտաժային փրփուրով:

Մյուս, ոչ պակաս ժողովրդականություն վայելող տարբերակը հանդիսանում է միջսենյակային միջնապատերի տեղադրումը գազաբետոնե կամ փրփրաբետոնե բլոկներով: Նյութը բնութագրվում է մակերևույթի բարձր որակով, որը չի պահանջում աշխատատար սվաղում: Բարձր խոնավությամբ սենյակների համար ավելի լավ է օգտագործել փրփրաբետոնը, որը բնութագրվում է ցածր գոլորշակլանմամբ:

Լավ ձայնամեկուսացում ստեղծելու համար պետք է օգտագործել ոչ պակաս, քան 75մմ հաստությամբ արտադրատեսակները: Բացի այդ ավելի հաստ բլոկները լավ դիմակայում են հիմնական ծանրաբեռնվածությանը՝ առանց խախտելու կոնստրուկցիայի ամբողջականությունը: Բլոկերի մեծ չափերի շնորհիվ ավելանում է տեղադրման աշխատանքերի կատարման արագությունը: Ապրանքների արժեքը կազմում է միջինը 5500-6000 դրամ 1քմ համար, շինարարամոնտաժային աշխատանքների հաշվառմամբ՝ 11000 դրամ:

Ավելի քիչ ժողովրդականություն վայելող տարբերակ է հանդիսանում միջնապատերի կաոուցումը հաստիրան շինարարական աղյուսից որի մակնիշը չպետք է ցածր լինի M100-ից: Որպեսզի միջնապատը դիմացկուն լինի, դրա լայնությունը չպետք է պակաս լինի 170մմ-ից՝ ներառյալ սվաղի շերտը: Այդպիսի միջնապատը ոչ միայն զբաղեցնում է ազատ տարածության զգալի մասը, այլև ստեղծում է լրացուցիչ բեռնվածություն ծածկի վրա՝ արտադրանքի բարձր խտության պատճառով:

Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

Գիպսակարտոնե կոնստրուկցիաների օգնությամբ կարելի է գրագետ բաժանել և գոտիավորել ազատ պլանավորմամբ բնակարանը

Այդպիսի կոնստրուկցիան օժտված է բարձր դիմացկունությամբ և խոնավակայունությամբ: Սակայն կառուցման գործընթացը բավականին աշխատատար է, որը պահանջում է որմնանյութի և սվաղային լուծույթի զգալի ծախս, ինչն ազդում է կոնստրուկցիայի ընդհանուր արժեքի վրա: Նյութի հետ միասին աշխատանքի արժեքը սկսվում է 12000 դրամից 1քմ համար:

Էլեկտրամոնտաժման աշխատանքներ

Ինչի՞ց սկսել նոր բնակարանում վերանորոգումն առանց էլեկտրական լարերի: Բնակարանում էլեկտրալարը սկիզբ է առնում բաշխիչ վահանակից, որը կարող է տեղակայված լինել պատին կամ խորշի մեջ: Երբ էլէկտրավահանակը տեղադրված է բնակարանից դուրս, դրանից դեպի տանը գտնվող վահանակ անհրաժեշտ է պղնձե ջլերով մալուխ անցկացնել: Վահանակի մեջ տեղադրվում են ավտոմատ անջատիչները, էլեկտրական հաշվիչը, պաշտպանիչ անջատման սարքը և տերմինալային բլոկները:

Նոր բնակարանի համար խորհուրդ է տրվում տեղադրել էլեկտրական լարերի մի քանի գիծ, որոնք կօգտագործվեն հզոր էլեկտրասպառիչների սնուցման համար. լուսավորության գծեր, վարդակների գծեր, հզոր խոհանոցային և կենցաղային տեխնիկայի գծեր:

Էլեկտրական հաղորդակցությունների գծանշումն իրականացվում է հաստատված պլանի համաձայն

Նորակառույցների բնակարաններում էլեկտրական լարերը տեղադրվում են թաքնված եղանակով, այսինքն՝ մալուխները տեղադրվում են սվաղի շերտի տակ, հատակի տակ՝ հարթեցված շերտի ներքո, ձգվող կամ կախովի առաստաղի վերևում: Եթե միջնապատերը պատրաստված են գիպսակարտոնից, ապա լարերը տեղադրվում են գոֆրայում:

Էլեկտրամոնտաժման աշխատանքները կատարելուց առաջ անհրաժեշտ է մշակել բնակարանի էլեկտրամատակարարման մանրամասն նախագիծ՝ միացման բոլոր կետերի նշմամբ: Նախագծի հիման վրա պատերի վրա կատարվում է նշագծում, որոնցով էլ կատարվում է անցքերի բացումը: Անցքի չափսը կախված է տեղադրվող էլեկտրամալուխների ու լարերի քանակից և հաստությունից: Երբ անցքերը պատրաստ են, դրանցում դրվում են լարերը, որոնք ամրացվում են հատուկ սղմիչներով: Այնուհետև ակոսները պատում են գիպսով և սվաղում են:

Օգտակար խորհուրդ: Բաշխիչ բոլոր տուփերում անհրաժեշտ է պահուստային տեղ և լարեր թողնել՝ հետագա վերանորոգման աշխատանքեր կատարելու համար:

Էլեկտրամոնտաժման աշխատանքները կարելի է կատարել ինքնուրույն կամ էլ օգտվել մասնագետի ծառայությունից: Էլեկտրամոնտաժման աշխատանքների արժեքը սկսվում է 3000 դրամից: Միջին չափսերի բնակարանի համար այն ամբողջ ծավալով կարող է կազմել շուրջ 100000-200000 դրամ: Էլեկտրոմանտաժման առանձին աշխատանքներին և դրանց արժեքներին կարող եք ծանոթանակ Varpet հավելվածում, որը լավագույն տարբերակն է հմուտ մասնագետ հրավիրելու և աշխատանքերի որակյալ կատարում ստանալու համար՝ առանց սեփական կյանքն ու առողջությունը ենթարկելու էլեկտրականությունից բխող վտանգներին:

Էլեկտրական հաղորդակցություններն անցկացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել որքան և ինչ սարքեր պետք է օգտագործվեն

Էլեկտրամոնտաժման աշխատանքների հիմնական կանոնները և անհրաժեշտ նյութերը

Այստեղ կարևոր է հետևել որոշ կանոնների.

  • Յուրաքանչյուր սենյակ պետք է մտնեն առնվազն երկու ճյուղ՝ լուսավորության և վարդակների համար,
  • Լարերի տեղադրումը կատարվում է խիստ ուղղահայաց կամ հորիզոնական ուղղությամբ՝ առանց կորերի և անկյունների, լարերի բոլոր միացումներն ու ճյուղավորումները պետք է փաթեթավորվեն մեկուսիչ տուփերում,
  • սենյակներում անջատիչներն անհրաժեշտ է տեղադրել մուտքի դռան մոտ՝ շուրջ 1.5մ հատակից բարձր,
  • էլեկտրաէներգիայի միջին վիճակագրական սպառմամբ սովորական բնակարանի համար վարդակների քանակը սովորաբար կազմում է 1 հատ 6քմ-ի համար,
  • էլեկտրալարերի տեղադրման համար օգտագործվում են բազմաջիլ պղնձե մալուխներ՝ երկկողմանի մեկուսացմամբ համապատասխան բաժանմամբ,
  • վարդակներն ու անջատիչները պետք է ունենան արույրե կոնտակտներ, իսկ ներքին դետալները պատրաստված լինեն կերամիկայից:
Էլեկտրալարերն անցկացնելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ մեկ իրանով ժամանակակից վարդակներին և անջատիչներին

Էլեկտրալարերի տեղադրման համար անհրաժեշտ է ձեռք բերել այսպիսի բաղադրատարրեր՝

  • եռաջիլ մալուխ՝ վարդակների համար 3×2.5մմ² հատման հատվածով, լուսավորության գծի համար՝ 3х1,5մմ², հզոր էլեկտրական սարքերի միացման համար`3×4մմ²,
  • հիմնական ավտոմատ սարք՝ նվազագույնը 25-32Ա,
  • պաշտպանիչ անջատման սարք՝ 50Ա,
  • ավտոմատ անջատիչ՝ նվազագույնը 10Ա լուսավորության գծի համար, կամ 16Ա՝ վարդակների համար,
  • վարդակներ՝ առնվազն 44 պաշտպանական աստիճանի,
  • լուսավորմամբ անջատիչներ,
  • բաշխիչ տուփեր և լարերի միացումների տերմինալներ:

Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրում

Հարց տալով, թե ինչից սկսել նորակառույցում բնակարանի վերանորոգումը առանց հաղորդկացությունների, անհրաժեշտ է հասկանալ, որ բնակարանում սանտեխնիկայի տեղադրումն իրականացվում է նախապես ուրվագծված պլանի համաձայն, որի հիման վրա ձեռք են բերվում անհրաժեշտ նյութերն ու սանտեխնիկական սարքավորումները: Տաք և սառը ջրամատակարարման խողովակաշարերի տեղադրումը կարող է իրականացվել թաքնված կերպով՝ նախապես շինության պատերի մեջ բացված անցքերում: Եթե միջնապատերի հաստությունը թույլ չի տալիս իրականացնել այդպիսի տեղադրում, ապա խողովակները կարելի է թաքցնել պլաստիկ կամ գիպսակարտոնե տուփերի ետևում, որոնք երեսպատվում են նույն նյութով, ինչ պատերը:

Սանտեխնիկական կոմունիկացիաների տեղադրումն իրականացվում է լոգախցիկի, զուգարանակոնքի, ծորակների և լվացարանների տեղը որոշելուց հետո

Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրման համար այսօր մեծ ժողովրդականություն է վայելում պոլիպրոպիլենից արտադրանքը: Այն բարձրորակ ամուր նյութ է: Խողովակաշարերի տեղադրումը կատարվում է զոդվող կցամասերի օգնությամբ: Հավաքման այդպիսի եղանակը երաշխավորում է ապրանքի շահագործման երկար ժամկետ, որի ընթացքում ապրանքը կարող է դիմակայել ջերմակրի մինչև 130 աստիճան տաքացմանը, 12 աստիճան մթնոլորտային ճնշմանը:

Ակոսի մեջ խողովակաշարը տեղադրելիս անցքի չափսը պետք է լինի երկու անգամ մեծ, քան խողովակի տրամագիծը: Դա պայմանավորված է նրանով, որ արտադրանքի նյութը բնութագրվում է ջերմային ընդլայնման բարձր գործակցով, ինչը նպաստում է խողովակաշարի ճտկմանը և լայնացմանը՝ ջերմակրի բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո: Ջրամատակարարման համակարգը կարող է լինել կոլեկտորային կամ եռակցիչային: Առաջին տարբերակն ավելի նախընտրելի է համարվում: Այստեղ հնարավորություն կա տեղադրել ծորակներ բոլոր սանտեխնիկական սարքավորումների համար:

Սանտեխնիկական սարքերի տեղադրումն իրականացվում է ուրվագծային վերանորոգումից  հետո: Դրանք տեղադրվում են հատուկ պատրաստված վայրերում, որոնց մոտակայքում գտնվում են զոդվող կցամասերը սարքավորումները կոմունիկացիաներին մաիցնելու համար: Ջրի միացումը կատարվում է սարքավորումների վրա ծորակների և այլ փականային տեղնիկայի տեղադրումից հետո:

Սանտեխնիկական սարքերի տեղադրումը կարելի է իրականացնել վերանորոգման ամենավերջում, եթե սեփականատերերը չեն բնակվում բնակարանում

Այս տեսակի աշխատանքը կարելի է կատարել սեփական ձեռքերով կամ հրավիրել փորձառու մասնագետի Varpet հավելվածի միջոցով: Իսկ միջին արժեքը նյութերով կկազմի շուրջ 350000 դրամ:

Ինչպիսի՞ առաստաղ է ավելի լավ պատրաստել նորակառույցում

Տան մաշվածության հետևանքով առաստաղին կարող են հայտնվել ճեղքեր: Հետևաբար հարկավոր է ընտրել ձևավորման ամենահարմար տարբերակը, որին ահարկու չեն նման դեֆեկտները: Ինչի՞ց սկսել նորակառույցում առաստաղի վերանորոգումը զրոյից: Ամենամատչելի տարբերակը հանդիսանում է առաստաղի մակերևույթի ներկումը կամ սպիտակեցումը:Դա արդարացված եղանակ է իդեալական հարթ մակերևույթի դեպքում: Բացի այդ, ճաքերի հայտվնելուց հետո կարելի է անմիջապես վերականգնել առաստաղի առաջնային տեսքը: Այնուամենայնիվ, եթե մակերևույթն ունի աննշան անհարթություններ, դրանք հարկ կլինի վերացնել սվաղի օգնությամբ, ինչը ծախսատար, աշխատատար, ցավոտ և կեղտոտ գործընթաց է:

Ավելի ընդունելի տարբերակ է հանդիսանում ցանկացած կոնֆիգուրացիայի գիպսակարտոնե կոնստրուկցիայի տեղադրումը՝ հիմնակմախքի լողացող ամրացմամբ, ինչի շնորհիվ մակերևույթի ամբողջականությունը չի խախտվում նինության մաշվածության հետևանքով: Այդպիսի լուծումը թույլ է տալիս ստանալ ազատ տարածություն ծածկույթի և կրող սալիկի միջև, որը կարող է օգտագործվել լուսատու սարքերի կամ կոմունիկացիաների տեղադրման համար:

Կախովի առաստաղները հանդիսանում են ամենաօպտիմալ լուծումը առաստաղային մակերևույթի հարթեցման համար՝ տարածքը լրացուցիչ տաքացնելու հնարավորությամբ

Ուշադրություն: Այդպիսի տարբերակի թերությունը հանդիսանում է նյութի բարձր արժեքը: Բացի այդ, կախովի կոնստրուկցիայի կառուցվածք կնվազեցնի պատերի բարձրությունը 10-15սմ:

Ամենատարածված եղանակը հանդիսանում է ձգվող առաստաղի տեղադրումը PVC հյուսվածքի կիրառմամբ: Տվյալ աշխատանքը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ կարճ ժամկետներում: Արդյունքում կարելի է ստանալ իդեալան հարթ առաստաղ ցանկացած գույնի և կառուցվածքի: Այդպիսի կոնստրուկցիայի արժեքը համեմատելի է նախորդ տարբերակի հետ, սակայն գործընթացն ավելի աշխատատար է, կեղտոտ և ավելի արագ: Այդպիսի առաստաղի հիմնական թերությունը հանդիսանում է դրա ցածր դիմացկունությունը: Կահույքով կամ սուր առարկայով կարելի է անվերադարձ վնասել մակերևույթի ամբողջականությունը:

Նորակառույցի համար ևս մեկ հարմար տարբերակ է առաստաղի ձևավորումը  PVC կամ MDF վահանակներով: Այս ծածկույթը չի սարսափում շենքի մաշվածությունից: Ապրանքի լայն տեսականու շարքում կարելի է ընտրել փայտի թանկարժեք տեսակների իմիտացիայով արտադրանք:

Պատերի ծեփոնումը ենթադրում է հատուկ խառնուրդի քսում հաջորդող գրունտացումով և սվաղով՝ մակերևույթի անհարթությունների վերացման համար

Պատերի պատրաստման առանձնահատկությունները

Շինությունում պատերը կարող են պատրաստված լինել բջջաձև բետոնից, երկաթբետոնից, աղյուսից կամ գազասիլիկատից: Որոշ դեպքերում, պատային կոնստրուկվիաների պատրաստման համար կառուցապատողը կարող է օգտագործել բարձրորակ մակերևույթով երկաթբետոնե վահանակներ, որը բավարար է միայն ծեփամածիկել: Շատ դեպքերում պատերն անհրաժեշտ է հավասարեցնել սվաղի օգնությամբ:

Ներքին շինությունների համար ավելի լավ է օգտագործել գիպսային հիմքով խառնուրդներ: Բարձր խոնավությամբ սենյակների համար նպատակահարմար է կիրառել ավազացեմենտային բաղադրություններ, որոնց համար նախապես տեղադրվում է ամրանային ցանց: Մակերևույթի հարթեցման համար պատերի սվաղն իրականացվում է մի քանի շերտանի մայակներով (սվաղի ուղղորդիչներով): Սվաղի շերտը չպետք է լինի 5սմ-ից ավել: Նյութի արժեքը գտնվում է 1800-4000 դրամի միջակայքում 25կգ պարկի համար:

Օգտակար խորհուրդ: Մակերևույթի նշանակալի անհարթությունները վերացնելու համար նպատակահարմար է և ավելի քիչ ծախսատար օգտագործել գիպսակարտոնե սալեր:   

Սվաղը կիրառելուց առաջ հիմքն անհրաժեշտ է գրունտացնել: Բետոնի տեսքով թույլ կլանող մակերևույթների համար հարմար է ցանկացած գրունտանյութ: Գազաբետոնից կամ կերամիկական աղյուսից պատերի համար նպատակահարմար է կիրառել հատուկ բաղադրություններ: Դրանք օգնում են նվազեցնել հիմքի կլանող կարողությունը և կանխել սվաղի շերտի անհամաչափ ներծծումը:

Պատերի բարձրորակ ձևավորման համար հարկավոր է պահպանել նյութերի քսման ճիշտ հաջորդականությունը

Սվաղի շերտն ամբողջովին չորանալուց հետո մակերևույթն անհրաժեշտ է նաև կրկնակի գրունտացնել՝ օգտագործելով ակրիլային բաղադրություն

Հատակի հարթեցում և հղկում

Նորակառույցում վերանորոգման սկիզբ: Ինչի՞ց սկսել հատակի տեղադրումը: Նոր բնակարանում հատակն իրենից ներկայացնում է մերկ մոնոլիտ սալաքար, որն անհրաժեշտ է ոչ միայն հարթեցնել, այլև տաքացնել և ձայնամեկուսացնել: Դրա համար կարելի է օգտագործել կերամզիտ, որն օժտված է լավ ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններով: Շերտի նվազագույն հաստությունը կազմում է 5սմ:

Նախքան աշխատանքների կատարումն անհրաժեշտ է փակել հատակում բոլոր անցքերը օդափոխության կայանների և խողովաշարերի կայանքների հատվածում՝ մոնտաժային փրփուրի կամ սոսնձային խառնուրդի օգնությամբ: Հաջորդիվ շաղվում է կերամզիտի շերտը: Այն անհրաժեշտ է սկսել ամենախորը տեղից: Այս շերտը լցվում է հեղուկ բետոնով, որը կոնսիստենցիայով հիշեցնում է կաթ: Այդպիսի հիմքը չորանում է մի քանի օրից: Կարելի է օգտագործել այլ տարբերակ և հիմքի վրա քսել կերամզիտացեմենտաավազային խառնուրդ:

Օգտակար խորհուրդ: Նախքան կերամզիտի տեղադրումը լոգարանում և սանհանգույցում անհրաժեշտ է հատակային ջրամեկուսացման շերտ տեղադրել՝ պատերի մեջ 8-10սմ մուտքով:

Հատակի բարձրորակ պատրաստումը հատակային ծածկույթի երկարատև շահագործման գրավականն է

Հաջորդիվ անհրաժեշտ է անմիջապես իրականացնել հատակի հարթեցումը: Դա կարելի է անել օգտագործելով ավազացեմենտային հարթեցնող շերտ կամ լցնովի հատակ: Առաջին տարբերակն ավելի մատչելի է: 40կգ պարկի արժեքը կազմում է ընդամենը 1000 դրամ: Լուծույթի ծախսը կախված է հարթեցվող շերտից: Սակայն այդպիսի տարբերակը չի տա հավասար և ողորկ հիմք: Բացի այդ, ավազացեմենտային խառնուրդն ամբողջությամբ չորանում է 3-4 շաբաթից, ինչը ձգձգում է վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Ավելի տեխնոլոգիական տարբերակ են լցնովի հատակները: Խառնուրդն ունի բավականաչափ հեղուկ կոնստիտենցիա, ինչը թույլ է տալիս այն հավասարաչափ լցնել ամբողջ տարածքը և ընդունել հորիզոնական մակարդակ:

Օգտակար խորհուրդ: Հատակը լցնելուց առաջ հիմքը պետք է կրկնակի գրունտացվի ակրիլային գրունտանյութով:

Լցնովի հատակի հիմնական թերությունը գինն է: 25կգ պարկը կարժենա շուրջ 3000 դրամ: Այս առումով ավելի նպատակահարմար է օգտագործել լցնովի հատակները, երբ բարձրությունների տարբերությունը կազմում է ոչ ավել, քան 4սմ: Ավելի էական տարբերությունների դեպքում կարելի է իրականացնել ավազացեմենտային հարթեցնող շերտ, իսկ դրա վերևում տեղադրել լցնովի հատակի շերտ՝ ավելի հարթ մակերևույթ ստանալու համար ավելի քիչ դրամական ծախսերով: Այս տարբերակն առավել նախընտրելի է, երբ որպես հատակային ծածկույթ, օգտագործվելու է լամինատը կամ մանրահատակը:

Հատակային ծածկի տեղադրումն իրականացվում է վերանորոգման ավարտական փուլում

Լցնովի հատակները չորանում են 5-7 ժամվա ընթացքում: Լինոլիումը կամ սալիկներն արդեն կարելի է տեղադրել 2 օր հետո, իսկ հատակի փայտե ծածկույթը՝ 7 օր հետո:

Գոյություն ունի ևս մեկ ժամանակակից լուծում: Դա չոր հավաքովի հատակների տեղադրումն է: Նյութը ներկայացված է մինչև 20սմ հաստությամբ գիպսամանրաթելային սալիկների տեսքով, որոնք տեղադրվում են կերամզիտի կամ այլ մեկուսիչ նյութի շերտի վրա: Դա արագ եղանակ է մի քանի օրից վերջնական ձևավորման համար պիտանի հարթ մակերևույթ ստանալու համար: Սակայն նյութի արժեքը մեկ հատի համար կազմում է 2000-4000 դրամ:

Նորակառույցում բնակարանի նորոգում՝ նյութերով և առանց նյութերի

Նոր շենքում բնակարան գնելիս անմիջապես հարց է առաջանում. ինչի՞ց սկսել նորակառույցում բնակարանի նորոգումը: Դա կախված է բնակեցման համար բնակարանի պիտանիության աստիճանից: Ինչպես արդեն նշվել էր վերևում, այն կարող է լինել ազատ պլանավորման, նախնական կամ ընդհանուր հարդարմամբ: Դրանից կախված շինարարական կազմակերպություններն առաջարկում են կատարել նորակառույցում բնակարանի վերանորոգման տեսակներից մեկը, որի գինը որոշվում է աշխատանքների ցանկով.

  • Էկոնոմ,
  • բազային,
  • ամբողջական:
Բնակարանի վերանորոգման համար շինարարական ընկերություն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել հաճախորդների անկախ գնահատակններին

«Էկոնոմ» փաթեթը ներառում է աշխատանքի հետևյալ տեսակները.

  • էլեկտրալարերի տեղադրում,
  • միջնապատերի տեղադրում,
  • հատակի հարթեցված շերտի իրականացում,
  • պատի և առաստաղի մակերևույթների հարթեցում և մատչելի երեսպատում,
  • լինոլիումի տեղադրում,
  • շրիշակների տեղադրում,
  • դռների տեղադրում,
  • պատրաստի կոմունիկացիաների վրա սանտեխնիկական սարքավորումների մոնտաժ:

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը կարժենա միջինը 20000 դրամ/մ²: Այս գնի մեջ չեն մտնում նյութերի գները: Դրանք կարելի է ինքնուրույն ձեռք բերել, ինչպես նաև կարելի է պատվիրել աշխատանքները կատարողից, ով սովորաբար առաջարկում է նյութերը ընդունելի գներով և լավ որակի: Այդ դեպքում նորակառույցում բնակարանի վերանորոգման գնի մեջ կմտնեն նյութերի արժեքն ու առաքման գինը: Պետք է հաշվի առնել նաև, որ որքան մեծ է բնակարանի մակերեսը, այնքան էժան կլինի մեկ քառակուսի մետրի համար վերանորոգման արժեքը: Այսպես, նորակառույցում մեկ սենյականոց բնակարանի վերանորոգման արժեքը կարժենա 1100000 դրամ, երկսենյականոցինը՝ 1500000 դրամ, երեք սենյականոցինը՝ 1800000 դրամ:

Ինքնուրույն կապիտալ վերանորոգում կատարելու որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել հատուկ սարքավորումների ձեռքբերման կամ վարձակալության համար լրացուցիչ ծախսերը

«Բազային» փաթեթը բաղկացած է աշխատանքների նույն ցանկից, որոնց գումարվում են.

  • սանտեխնիկական սարքերի ներքո գտնվող կոմունիկացիաների մոնտաժը,
  • կախովի առաստաղի տեղադրումը,
  • լոգարանի և սանհանգույցի հարդարումը սալիկներով,
  • լուսավորման սարքերի տեղադրումը:

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը զրոյից կարժենա միջինը 40000 դրամ/մ²՝ առանց նյութերի արժեքի: Բազային վերանորոգման մեջ լրացուցիչ վճարով կարելի է ներառել պատուհանների փոխարինումը և կիսապատշգամբի մոնտաժը: Այսպես, աշխատանքների կոմպլեքսը մեկ սենյականոց բնակարանի համար կարժենա միջինը 1500000 դրամ: Երկսենյականոց բնակարանի վերանորոգումը նորակառույցում կարժենա 2100000 դրամ, երեք սենյականոցինը՝ 2600000 դրամ:

Ամբողջական վերանորոգումը ենթադրում է միջոցառումների համալիր, որն ընդունակ է վերածել դատարկ տարածությունը հարմարավետ բնակարանի: Բազային փաթեթի համար իրականացվող աշխատանքներին ավելացվում են հետևյալ միջոցառումները.

  • բնակարանի նախագիծ-դիզայնի ստեղծում,
  • պատերի և առաստաղի հարդարում որակյալ նյութերով,
  • լամինատի տեղադրում,
  • ցանկացած տեսակի և բարդության սանտեխնիկակայի և ինժեներական կոմունիկացիաների տեղադրում:
Կապիտալ վերանորոգման արժեքը կախված է տարբեր գործոններից, ներառյալ նյութերի արժեքը և շինության նախագիծը

Նորակառույցի բնակարանի կապիտալ վերանորոգումը կարժենա 55000-70000 դրամ/մ²՝ առանց նյութերի արժեքի: Եթե աշխատանքի արժեքում ներառված չէ մոնտաժի որոշակի տեսակ, ապա այն կարելի է պատվիրել լրացուցիչ վճարով:

Նորակառույցում բնակարանի վերանորոգման գինը նյութերով կախված կլինի ոչ միայն աշխատանքների տեսակից, ծավալից և շինության մակերեսից: Այստեղ նաև հաշվի է առնվում կոնկրետ շինանյութերի գինը: Այսպես, նորակառույցում բնակարանի վերանորոգման գինը նյութերով էկոնոմ շրջանակից կկզամի 40000 դրամ/մ²: Ավելի թանկարժեք նյութերի օգտագործմամբ աշխատանքների գինը կկազմի շուրջ 85000 դրամ/մ²: Նորակառույցում բնակարանի լյուքս դասի վերանորոգման արժեքը կկազմի նվազագույնը 140000 դրամ/մ²:

Բազմաթիվ կազմակերպություններ մասնագիտանում են բարձրորակ հարդարման նյութեր օգտագործմամբ էքսկլյուզիվ դիզայնի մշակման և ներդրման մեջ: Նորակառույցում բնակարանի նյութերով այս մակարդակի վերանորոգման գինը կկազմի ոչ պակաս, քան 210000 դրամ/մ²:

Միջոցները խնայելու համար նորակառույցում հիմնական կոմունիկացիաների տեղադրումը և ուրվագծային վերանորոգումը կարելի է վստահել մասնագետների խմբին, իսկ կոսմետիկ վերանորոգումը կատարել ինքնուրույն

Առանց հարդարման նորակառույցում վերանորոգման իրականացումը պահանջում է որոշակի գիտելիքներ և հմտություններ: Խնայելու ցանկությունը կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի: Որպեսզի լավ արդյունք ստանալ բավականին կարճ ժամկետում, ավելի լավ է այդ գործը վստահել պրոֆեսիոնալներին և պատվիրել նորակառույցի վերանորոգումը նյութերով, որի արժեքը կախված կլինի պատվիրատուի անձնական նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: