fbpx
4-04-2020

Ինչպե՞ս շարել արահետային սալիկներ բետոնե հիմքի վրա

Արահետային սալիկների շարումը մի ժամանակ հետաքրքրում էր միայն ամառանոցների և քոթեջների
սեփականատերերին: Այժմ իրավիճակը փոխվել է. սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում
նաև քաղաքային պայմաններում բնակվող այն մարդկանց շրջանում, ովքեր նույնպես ձգտում են ձևավորել
և բարեկարգել իրենց հողերը:

Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. ո՞րն է այս գործընթացի յուրահատկությունը, դրա
առավելություններն ու թերությունները:

Այս հոդվածի միջոցով եկեք միասին դիտարկենք այս գործընթացի իրականացման սխեման, ծանոթանանք
արահետային սալիկային ծածկույթի շարման հիմնական խորհուրդներին:

Ուզում եք բարեկարգել Ձեր բակը: Ուրեմն, այս հոդվածը հենց Ձեզ համար է:

Առավել հաճախ որտեղ են կիրառում արահետային սալիկները

Համացանցում առկա արահետային սալիկների շարվածքի գեղեցիկ լուսանկարներն ու քաղաքում հանդիպող իրական լուծումները գալիս են փաստելու, որ արահետային սալիկներն առավել հաճախ կիրառում են՝

  • գազոնի միջով անցնող ճանապարհին,
  • ավտոմեքենաների կայանատեղերում,
  • խանութների, դեղատների, օֆիսային և ադմինիստրատիվ շենքերի շրջակայքում,
  • քաղաքի հրապարակներում և այլ հատվածներում, որտեղ դիտվում է բարձր անցողություն և
    ծանրաբեռնվածություն արահետների վրա (թատրոնների, կինոթատրոնների, շուկաների, խոշոր
    ընկերությունների ու առևտրային կենտրոնների և այլն):

Կարևոր է: Թեթև մարդատար ավտոմեքենաների կայանատեղիների համար արահետային սալիկների
հաստությունն ընտրվում է քաշային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով:

Կարդացե՛ք նաև՝  Ներքին հարդարման հրաշալի միջոց. հեղուկ պաստառներ. ինչպես կիրառել դրանք

Արահետային սալիկ բետոնի վրա

Մարդկանց մեծ մասը սովոր է մտածել, որ սալիկային ծածկույթի տեղադրումն իրականացվում է
բացառապես ավազոտ մակերևույթի վրա: Իրականում բետոնային մակերևույթը համարվում է
ամենահուսալի հիմքը ճանապարհների և հրապարակների ձևավորման համար: Բետոնը կանխում է սալիկի
տեղաշարժումը մակերևույթով: Բացի այդ, այն բնութագրվում է նաև բարձր կայունությամբ մեծ
ծանրաբեռնվածությունների հանդեպ:

Կարևոր է: Արահետային սալիկների շարման տեխնոլոգիան չի կարելի խախտել: Խորհուրդ է տրվում
խստորեն պահպանել կառուցման վերաբերյալ բոլոր պահանջները, այլապես արդյունքը կարող է հակառակը
լինել:

Սեփական ձեռքերով արահետային սալիկների շարում մայթի վրա

Այդ ամենը պարտադիր գործընթաց չէ, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է կատարել, քանի որ բետոնային մակերևույթն անհրապույր տեսք ունի և կարող է փչացնել բակի և տան ընդհանուր տեսքը: Այդ իսկ պատճառով, արժե գումար ծախսել նյութի ձեռքբերման վրա, կանչել մասնագետների կամ գործն
ինքնուրույն կատարել:

Օգտակար խորհուրդ: Որպեսզի Ձեր մերձակա տարածքի էքստերիերը ներդաշնակ դարձնեք, օգտագործեք
սալիկային ծածկույթի միևնույն տեսակը ճանապարհի և մայթի երեսպատման համար:

Բետոնի վրա արահետային սալիկների շարման առավելություններն են՝ տեղադրման պարզ համակարգը,
ամուր, հուսալի և երկարակյաց հիմքը, ինչպես նաև կայուն ծածկույթը նույնիսկ ջերմաստիճանի կտրուկ
փոփոխությունների ազդեցության ժամանակ:

Ի դեպ, ձմռանը կոնստրուկցիան չի ենթարկվում լուրջ սառցակալման, քանի որ ավելցուկային խոնավությունը թափ անցում է ընդերք կարերի միջով և ներծծվում է:

Նյութերի լայն ընտրանու շնորհիվ դիզայնի հնարավորությունները ևս ընդլայնվում են:

Կարևոր է: Սալիկային ծածկույթը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգման: Դրա համար անհրաժեշտ է
փոխարինել միայն վնասված տարրերը:

Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս գնել նյութը հավելապահուստով բետոնե հիմքի
վրա արահետային սալիկի շարման կամ ինչ-որ այլ ծածկույթի վրա տեղադրման համար:

Արահետային սալիկների շարման տեխնոլոգիան: Արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ տարբերակներ կան: Կարող եք անգամ հին բետոնե հիմքի վրա սալիկների տեղադրման տարբերակն ընտրել: Այսինքն՝ այս հարցում հատուկ պահանջներ չկան: Ընտրության համար որոշիչ գործոն է հանդիսանում որակն ու Ձեր անձնական ճաշակը:

Մայթի ձևավորման գործընթացը սկսվում է նշագծմամբ

Մայթի որակը կախված է նրանից, թե որքան ուշադիր և ճշգրիտ է կատարվել նշագծումը: Մայթի վրա արահետային սալիկով նախշ ստեղծելիս պետք չէ մոռանալ նաև թեքությունների մասին:

Նշագծումից հետո իրականացվում է հողի վերին շերտի հանումը շինարարական աշխատանքների իրականացման գոտում:

Արահետային սալիկների շարման տեսակների մեծամասնությունը ենթադրում է ծածկույթի տեղադրում 40սմ լայնությամբ: Այս ցուցանիշը հաշվի առնելով էլ որոշվում է վերին հողային շերտի հանման խորությունը:

Եզրաքարերի տեղադրում

Մայթային կոնստրուկցիան բավականին դժվար է ստացվում: Մասնագետները խորհուրդ են տալիս
եզրաքարեր տեղադրել, ինչը կհեշտացնի աշխատանքը: Այս փուլում այն ասես շրջանակի գործառույթ է
կատարում:

Եթե անգամ այս փուլում հրաժարվեք եզրաքարերի տեղադրումից, ապա դրա տեղադրումը միևնույն է
հարկավոր կլինի կատարել ավելի ուշ, իսկ մայթի տեղադրման աշխատանքները կբարդանան: Ի դեպ,
եզրաքարի տակ փոսը պետք է անցնի որմնադրության խորության մակարդակից:

Կարևոր է: Մի մոռացեք այս հաշվարկներում ներառել ջրի արտահոսքը: Չէ՞ որ եզրաքարը չպետք է
խոչընդոտի ջրի հեռացմանը, որը կարող է խափանել շենքի հիմքի ամբողջականությունը:

Եզրաքարերի տեղադրումից հետո հատվածը հարթեցվում է և լավ սեղմվում:

Արահետային սալիկների շարվածքի տակ հիմքի ձևավորում

Ի գիտություն: Խորհուրդ է տրվում հիմքին քսել մի քանի շերտ գեոտեքստիլ: Այս տեսակի նյութը կկանխի բույսերի աճը:  Չնայած, որ բուսականությունն ի վիճակի չէ անցնել բետոնե հիմքի միջով, գեոտեքստիլը կապահովի լրացուցիչ պաշտպանություն: Որոշ դեպքերում, որպես ջրամեկուսիչ, բիտումի նյութն է օգտագործվում ծածկույթի ջրամեկուսացման հատկությունների բարձրացման նպատակով:

Եթե նախատեսվում է ծածկույթի վրա լուրջ ծանրաբեռնվածություններ, հարկ կլինի մայթը պատել
ամրանային շերտով: Այն կարելի է պատրաստել ամրանային ձողերից:
Հետիոտնային անցուղու տակ մոնոլիտային կոնստրուկցիայի համար բավարար է 10սմ բարձրությունը:
Ավտոմոբիլային կայանատեղու հիմքը պետք է ունենա առնվազն 20սմ բարձրություն:

Արահետային սալիկների շարման տեխնոլոգիան

Այն շատ բանով նման է երեսպատման սալիկների հետ աշխատանքի տեխնիկային: Այստեղ որպես
տարբերակիչ առանձնահատկություն հանդես է գալիս լուծույթը, որն ունի որոշակի այլ բաղադրություն և
կայունություն:

Արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ տարբերակներ կան: Դիզայնի առանձնահատկությունը չի
ազդում արահետների տեղադրման եղանակի և ընդհանուր տեխնոլոգիայի վրա: Կարող եք անգամ հին
բետոնե հիմքի վրա սալիկների տեղադրման տարբերակն ընտրել: Այսինքն՝ այս հարցում հատուկ
պահանջներ չկան: Ընտրության համար որոշիչ գործոն է հանդիսանում որակն ու Ձեր անձնական ճաշակը:

Գոյություն ունի սալիկի շարման երկու եղանակ՝ ավազացեմենտային խառնուրդի և ավազացեմենտային
լուծույթի օգնությամբ:
Ավազացեմենտային խառնուրդի դեպքում ստացվում է լուծույթի ավելի խիտ կայունություն, քան այն, որը
կիրառվել էր հիմքի շինարարության ժամանակ: Խառնուրդը չի հանդուրժում մանր քարերի առկայություն,
ուստի նախապես ավազը պետք է մաղել: Քսվող շերտի անհրաժեշտ հաստությունը 2-3սմ է, որից հետո
խառնուրդը հավասարեցվում է մալայի օգնությամբ:
Երկրորդ դեպքում կարող է օգտագործվել ավազացեմենտային լուծույթ՝ համապատասխանաբար 3:1
հարաբերակցությամբ: Լուծույթը պատրաստելուց հետո այն պետք է քսել հիմքին, հավասարեցնել և սեղմել:
Ծածկույթի բոլոր տարրերը դնելուց հետո մակերեսն առատորեն թրջվում է ջրով: Որոշակի
ժամանակահատվածի ընթացքում սալիկը չորանում է, այնուհետև արահետի տարրերի միջև հանգույցները
լցոնվում են: Մնացորդային ցեմենտը և կեղտը մաքրելու համար ծածկույթը նորից պետք է լվացվի ջրով:

Կարդացե՛ք նաև՝ Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

«Հին քաղաք» արահետային սալիկների շարման տարբերակներ

Այս տեսակի ծածկույթը ամենատարածվածն է մյուսների համեմատ:

Նման ժողովրդականությունը պայմանավորված է առավելությունների մեծ թվով, որն իր մեջ կրում է այս նյութը:

«Հին քաղաք» սալիկի շարման բազմաթիվ հետաքրքիր սխեմաներ կան, որոնք թույլ են տալիս ստեղծել յուրահատուկ դիզայն:  Այն թույլ է տալիս ձևավորել հետաքրքիր նկարներ և ծածկույթի տարրերի կապակցություններ: Այս նյութի մեկ փաթեթում կարող են գտնվել երեք- չորս տարբեր չափսերի դետալներ:
Այդպիսի չափսային բազմազանության շնորհիվ «Հին քաղաք» արահետային սալիկի շարման
տարբերակները բավականին շատ են: Սխեմաները կարելի է բարդացնել՝ ավելացնելով մի քանի գույներ:
Մյուս կողմից, չափսերի այդպիսի մեծ քանակի առկայությունը կարող է քաոս առաջացնել: Եթե
աշխատանքում չպահպանվի որոշակի օրինաչափություն, կարելի է ստանալ ոչ գեղեցիկ ծածկույթ:

Օգտակար խորհուրդ: Եթե ցանկանում եք հնարավորինս պարզեցնել Ձեր աշխատանքը, բավական է
սահմանափակվել արահետային սալիկների շարման երկու գույնանի նկարով, որը գրավիչ է յուրովի:

Արահետային սալիկների շարման առանձնահատկությունները

Սկզբում կարող է թվալ, որ արահետային սալիկից սխեմաների կազմումը բավականին բարդ առաջադրանք է:

Իրականում, համապատասխան տեսանյութերի դիտումից հետո արահետային սալիկների տեղադրումը դադարում է դժվար թվալ: Օգտագործելով սխեմաների ընտրության խորհուրդներ՝ հեշտությամբ կկողմնորոշվեք ընտրության մեջ:

Ի դեպ, «Աղյուսիկ» սալիկի շարման սխեմաները հանդիսանում են ամենապարզերից մեկը:

Ընդհանուր առմամբ, ժամանակակից տեսականին ներառում է սալիկային արտադրանքի ավելի քան 40 տարատեսակներ: Սալիկապատման ժամանակակից ծածկույթների մեծ մասը հիանալիորեն դիմանում են արևի և ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, տարբերվում են երկարակեցությամբ և բարձր կարծրությամբ, ինչպես նաև այլ ոչ պակաս շահավետ գործառնական բնութագրերով: Սպառողներին մնում է միայն ընտրել դիզայնը և գույնը, որով կարվի ծածկույթը:

Այդուամենայնիվ, Ձեզ վարպե՞տ է պետք

Ամեն դեպքում, գործը բարդ է թվում: Ուրեմն, ամբողջական աշխատանքների կատարումը կարող եք
վստահել հմուտ վարպետին: Varpet հարթակում գրանցված փորձառու վարպետները պատրաստ են օգնել
Ձեզ:

Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:

Վարպետը կկատարի անհրաժեշտ աշխատանքները՝ սկսած արահետի նշագծումից և բետոնե հիմքի
ձևավորումից մինչև սալիկների վերջնական տեղադրումը:

Հոդվածի ամփոփում

Արահետային սալիկների շարումը, եթե մի ժամանակ հետաքրքրում էր միայն ամառանոցների սեփականատերերին, ապա այժմ սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում:

Ամենից հաճախ արահետային սալիկները կիրառում են՝ գազոնի միջով անցնող ճանապարհին, ավտոմեքենաների կայանատեղերում, խանութների, դեղատների, օֆիսային և ադմինիստրատիվ շենքերի շրջակայքում, քաղաքի հրապարակներում և այլ հատվածներում: Հիմնականում այն դիտվում է բարձր անցողություն և ծանրաբեռնվածություն ունեցող արահետների վրա:
Ի դեպ, թեթև մարդատար ավտոմեքենաների կայանատեղիների համար արահետային սալիկների
հաստությունն ընտրվում է քաշային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով:
Մարդկանց մեծ մասը սովոր է մտածել, որ սալիկային ծածկույթի տեղադրումն իրականացվում է
բացառապես ավազոտ մակերևույթի վրա: Իրականում բետոնային մակերևույթը համարվում է ամենահուսալի հիմքը ճանապարհների և սալաքարային հրապարակների ձևավորման համար: Կարևոր է: Արահետային սալիկների շարման տեխնոլոգիան չի կարելի խախտել. խորհուրդ է տրվում խստորենպահպանել նման ծածկույթի կառուցման վերաբերյալ բոլոր պահանջներն ու խորհուրդները:

Սեփական ձեռքերով արահետային սալիկների շարում մայթի վրա: Այդ ամենը պարտադիր գործընթաց չէ,
սակայն, այնուամենայնիվ անհրաժեշտ է կատարել, քանի որ բետոնային մակերևույթը անհրապույր տեսք
ունի և կարող է փչացնել բակի և տան ընդհանուր տեսքը: Օգտակար խորհուրդ: Որպեսզի Ձեր մերձակա
տարածքի էքստերիերը ներդաշնակ դարձնեք, օգտագործեք սալիկային ծածկույթի միևնույն տեսակը
ճանապարհի և մայթի երեսպատման համար:

Բետոնի վրա արահետային սալիկների շարման առավելություններն են՝ տեղադրման պարզ համակարգը,
ամուր, հուսալի և երկարակյաց հիմքը, ինչպես նաև կայուն ծածկույթը նույնիսկ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ազդեցության ժամանակ:

Ի դեպ, ձմռանը կոնստրուկցիան չի ենթարկվում լուրջ սառցակալման: Նյութերի լայն ընտրանու շնորհիվ դիզայնի հնարավորությունները ևս ընդլայնվում են:

Սալիկային ծածկույթը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգման: Դրա համար անհրաժեշտ է փոխարինել միայն վնասված տարրերը:

Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս գնել նյութը հավելապահուստով:

Արահետային սալիկների շարման տեխնոլոգիան: Արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ տարբերակներ կան: Կարող եք անգամ հին բետոնե հիմքի վրա սալիկների տեղադրման տարբերակն ընտրել: Այս հարցում հատուկ պահանջներ չկան: Ընտրության համար որոշիչ գործոն է հանդիսանում որակն ու Ձեր անձնական ճաշակը:

Մայթի ձևավորման գործընթացը սկսվում է նշագծմամբ: Մայթի որակը կախված է նրանից, թե որքան
ուշադիր և ճշգրիտ է կատարվել նշագծումը: Մայթի վրա արահետային սալիկով նախշ ստեղծելիս պետք չէ
մոռանալ նաև թեքությունների մասին:

Եզրաքարերի տեղադրում: Մայթային կոնստրուկցիան բավականին դժվար է ստացվում: Մասնագետները
խորհուրդ են տալիս եզրաքարեր տեղադրել, ինչը կհեշտացնի աշխատանքը: Այս փուլում այն ասեսշրջանակի գործառույթ է կատարում: Կարևոր է: Մի մոռացեք այս հաշվարկներում ներառել ջրիարտահոսքը: Չէ՞ որ եզրաքարը չպետք է խոչընդոտի ջրի հեռացմանը, ինչը կարող է խափանել շենքի հիմքիամբողջականությունը:

Ի գիտություն: Խորհուրդ է տրվում հիմքին քսել մի քանի շերտ գեոտեքստիլ:

Այս տեսակի նյութը կկանխի բույսերի աճը: Չնայած, որ բուսականությունն ի վիճակի չէ անցնել բետոնե հիմքի միջով, գեոտեքստիլը կապահովի լրացուցիչ պաշտպանություն: Որոշ դեպքերում, որպես ջրամեկուսիչ, բիտումի նյութն է օգտագործվում ծածկույթի ջրամեկուսացման հատկությունների բարձրացման նպատակով:

Եթե նախատեսվում է ծածկույթի վրա լուրջ ծանրաբեռնվածություններ, հարկ կլինի մայթը պատել
ամրանային շերտով: Այն կարելի է պատրաստել ամրանային ձողերից:

Արահետային սալիկներ. Ինչպես դնել վերջնական ծածկույթը: Արահետային սալիկների ծածկույթի տարրերի շարման տարբերակները բազմազան են: Դիզայնի առանձնահատկությունը չի ազդում արահետների տեղադրման եղանակի վրա:

Գոյություն ունի սալիկի շարման երկու եղանակ՝ ավազացեմենտային խառնուրդի և ավազացեմենտային
լուծույթի օգնությամբ: Ավազացեմենտային խառնուրդի դեպքում ստացվում է լուծույթի ավելի խիտ կայունություն, քան այն, որը կիրառվել էր հիմքի շինարարության ժամանակ: Խառնուրդը չի հանդուրժում մանր քարերի առկայություն, ուստի նախապես ավազը պետք է մաղել: Քսվող շերտի անհրաժեշտ հաստությունը կազմում է 2-3սմ, որից հետո խառնուրդը հավասարեցվում է մալայի օգնությամբ:

Երկրորդ դեպքում կարող է օգտագործվել ավազացեմենտային լուծույթ՝ համապատասխանաբար 3:1 հարաբերակցությամբ: Լուծույթը պատրաստելուց հետո այն պետք է քսել հիմքին, հավասարեցնել և սեղմել:
Ծածկույթի բոլոր տարրերը դնելուց հետո մակերեսն առատորեն թրջվում է ջրով: Որոշակի  ժամանակահատվածի ընթացքում սալիկը չորանում է, այնուհետև արահետի տարրերի միջև հանգույցները լցոնվում են: Մնացորդային ցեմենտը և կեղտը մաքրելու համար ծածկույթը նորից պետք է լվացվի ջրով:

«Հին քաղաք» արահետային սալիկների շարման այս տեսակի ծածկույթը ամենատարածվածն է մյուսների համեմատ: Նման ժողովրդականությունը պայմանավորված է առավելությունների մեծ թվով, որն իր մեջ կրում է այս նյութը: «Հին քաղաք» սալիկի շարման բազմաթիվ հետաքրքիր սխեմաներ կան, որոնք թույլ են տալիս ստեղծել յուրահատուկ դիզայն: Այս նյութի մեկ փաթեթում կարող են գտնվել երեք- չորս տարբեր չափսերի դետալներ, որոնց շնորհիվ «Հին քաղաք» արահետային սալիկի շարման տարբերակները բավականին շատ են: Սխեմաները կարելի է բարդացնել՝ ավելացնելով մի քանի գույներ:

Մյուս կողմից, չափսերի այդպիսի մեծ քանակի առկայությունը կարող է քաոս և անկարգությունառաջացնել: Օգտակար խորհուրդ: Եթե ցանկանում եք հնարավորինս պարզեցնել Ձեր աշխատանքը,
բավական է սահմանափակվել արահետային սալիկների շարման երկու գույնանի նկարով, որը գրավիչ է յուրովի:

Սկզբում կարող է թվալ, որ արահետային սալիկից սխեմաների կազմումը բավականին բարդ առաջադրանք է: Իրականում, համապատասխան տեսանյութերի դիտումից հետո արահետային սալիկների տեղադրումը դադարում է դժվար թվալ: Օգտագործելով սխեմաների ընտրության խորհուրդներ՝ հեշտությամբ կկողմնորոշվեք ընտրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ժամանակակից տեսականին ներառում է սալիկային արտադրանքի ավելի քան 40 տարատեսակներ: Սալիկապատման ժամանակակից ծածկույթների մեծ մասը հիանալիորեն դիմանում են արևի և ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, տարբերվում են երկարակեցությամբ և բարձր կարծրությամբ:
Սպառողներին մնում է միայն ընտրել դիզայնը և գույնը, որով կարվի ծածկույթը:

Շինարարություն, վերանորոգում
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։
4-04-2020
Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն հնարավորություններ են տալիս: Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝ նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի: Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։
4-04-2020
Արահետային սալիկների շարումը մի ժամանակ հետաքրքրում էր միայն ամառանոցների և քոթեջների սեփականատերերին: Այժմ իրավիճակը փոխվել է. սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում բնակվող այն մարդկանց շրջանում, ովքեր նույնպես ձգտում են ձևավորել և բարեկարգել իրենց հողերը:
4-04-2020
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ուստի տան այս հատվածում հարմարավետությունն անչափ կարևոր է։ Այստեղ հատակի ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: