fbpx
7-07-2019

Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

Լամինատը ժամանակակից հատակային ծածկույթ է, որը եկել է փոխարինման թանկարժեք մանրահատակին և փայտե հատակներին: Սկզբում այն վախենում էր խոնավությունից, թափված ջրի ժամանակին չսրբած կաթիլը կարող էր մեկընդմիշտ փչացնել ծածկույթը: Այդ խնդրի լուծումը դարձավ 12մմ 33 կարգի լամինատը, Գերմանիան և այլ եվրոպական երկրների արտադրողներն առաջարկում են ծածկույթներ, որոնք կարելի է ամրացնել նաև լողավազաններում: Այս ունիվերսալ հարդարման նյութը, չնայած իր բավական բարձր գնին, դարձել է սպառողների մոտ ժողովրդականություն վայելող, քանի որ գերմանական որակը միշտ եղել է արժեքավոր:

Ջրակայուն լամինատը չի սարսափում բարձր խոնավությունից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից
  1. Գերմանական արտադրության լամինատ. որակ և հուսալիություն
    • Խոնավադիմացկուն և ջրակայուն 33 կարգի 12մմ գերմանական լամինատների միջև տարբերությունը
    • Խոնավադիմացկուն լամինատ 12մմ 33 կարգ, Գերմանիա. բնութագրերը և հատկությունները
  2. 1 քմ լամինատի միջին գինը

Գերմանական արտադրության լամինատ. որակ և հուսալիություն

Անջրանցիկ լամինատի ժողովրդականության աճին զուգահեռ այն սկսեցին թողարկել լամինատե հատակային ծածկույթի շատ արտադրողներ Բելիգիայում, Իտալիայում, Չինաստանում և Ռուսաստանում: Շուկայի միանձնյա առաջատարը Գերմանիայում արտադրված արտադրանքն է:

Ջրակայուն հավաքածուներ ամենահնարավոր տպագրական և տեքստային հարուստ ընտրության տարբերակներով առաջարկում են այնպիսի գերմանական ընկերություններ, ինչպիսիք են՝ Egger, Zigart, Krono Original, Westerhof, Aberhof, Hessen Floor, Floorwood, Classen, Ecoflooring, Maxwood, Proteco, Vega, Kronotex և այլն: Նրանց արտադրանքն ունի գնորդների լավագույն գնահատականները, քանի որ «Պատրաստված է Գերմանիայում» պիտակն արդեն դարձել է որակական նշանի հոմանիշ:

Խոհանոցի հատակը զարդարված է 33 կարգի լամինատով

Խոնավադիմացկուն և ջրակայուն 33 կարգի 12մմ գերմանական լամինատների միջև տարբերությունը

31-34 կարգի լամինատների բնութագրերում կարելի է գտնել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խոնավադիմացկունությունը և ջրակայունությունը: Այս երկու հասկացությունները նշանակում են, որ տվյալ հատակը չի վախենում ջրի հետ շփումից և կարող է օգտագործվել բարձր խոնավությամբ տարածքներում, ինչպիսիք են լոգասենյակը, խոհանոցը, լողավազանները և այլն: Լամինատի բոլոր նման արտադրություններում բոլոր շերտերը կլանում են ջրալուծվող հակաագլոմերատային սնկով, իսկ լամելայի և պարկային կողպեքների միջև միացումները մշակում են հատուկ մոմով:

Խոնավադիմացկուն ծածկույթը իդեալական համապատասխանում է լոգասենյակում հատակի ձևավորման համար

Այս հասկացությունների միջև տարբերությունը կայանում է նյութում, որից պատրաստվում է լամելան.

  • խոնավադիմացկուն լամինատի հիմք է ծառայում բարձրադիմացկուն HDF սալիկը: Այն պատրաստվում է խեժով ներծծված փայտե մանրաթելից և ընդունակ է դիմակայել ջրի հետ երկարատև շփմանը և ջերմաստիճանի ոչ կրիտիկական տանատանումներին: Սակայն դրան, որպես բնական նյութ, բնութագրական են դեֆորմացիաները ջերմաստիճանի ուժգին տատանումների և ինտենսիվ խոնավության դեպքում (օրինակ, վերևի հարևաններից ջրիալցման դեպքում),
  • 33 կարգի 12մմ հաստությամբ անջրաթափանց լամինատի համար որպես հիմք օգտագործվում է պոլիվինիլքլորիդային (PVC) սալիկը: Այն չի արձագանքում ջերմաստիճանի փոփոխություններին, խոնավությանը և այլ մթնոլորտային և բնական երևույթներին և կարող է մի քանի շաբաթ մնալ ջրում՝ առանց վնասելու ֆիզիկական հատկությունները: Այս PVC սալիկի ներսում գտնվում են ջերմա- և ձայնամեկուսիչ օդային խցիկներ:
Լամինատի ջրակայուն վահանակի ներսում առկա են օդային խցիկներ

Այս երկու տարբերակներն էլ հարմար հարմար են բնակելի տներում հատակի հարդարման համար: Ջրակայուն լամինատը, շատ մասնագետների կարծիքով, ավելի հարմար է լոգասենյակների, սառը պատշգամբների և տաքացվող հատակների, ինչպես նաև քաղաքից դուրս սեզոնային բնակութան առանձնատների, լողավազանների և շոգեբաղնիքների համար: Խոնավադիմացկուն ծածկույթը խորհուրդ է տրվում փակցնել խոհանոցում, մանկական սենյակում, հյուրասենյակում, միջանցքում:

Օգտակար խորհուրդ: Լոգասենյակի և խոհանոցի համար ավելի լավ է ընտրել առանց գոգավորության լամինատ: Լամելաներն ավելի սերտ կտեղադրվեն, ինչը կնվազեցնի ջրի և կեղտի ներթափանցումը անցքերի մեջ:  

Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

Խոհանոցի համար ծածկույթ ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ անջրաթափանց լամինատին

Խոնավադիմացկուն լամինատ 12մմ 33 կարգ, Գերմանիա. բնութագրերը և հատկությունները

Լամինացված հատակներ արտադրողների եվրոպական ասոցիացիայի (EPLF) կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ գոյություն ունեն լամինատի վեց կարգեր: Կարգը որոշում է արտաքին ազդեցություններին դիմակայությունը: Որքան, բարձր է կարգը, այնքան քիչ է լամինատե ծածկույթը ենթակա վնասվածքների և արտաքին այլ ազդեցությունների: Այսօր ամենատարածվածը հանդիսանում է 31-34 կարգի լամինատը:

33 և 34 կարգի լամինատն ունի խոնավության նկատմամբ ամենաբարձր դիմակայությունը և խորհուրդ է տրվում ինտենսիվ օգտագործմամբ հասարակական վայրերում՝ խանութներում, մարզադահլիճներում, ռեստորաններում, հատակների ձևավորման համար: Մեր օրերում այն հաճախ գնում են բնակարանների և տների համար: Նման լամինատայի ծառայության ժամկետը զգալիորեն գերազանցում է բնակելի տարածքների համար նախատեսված ցուցանիշներին: Ճիշտ խնամքի դեպքում արտադրողները տալիս են 25 տարվա երաշխիք: Նման երկարակեցության համար նշանակություն ունի նաև տեղադրման որակը, իսկ որակյալ տեղադրում կարող է իրականացնել համապատասխան մասնագետ-վարպետը, ում կարող եք հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ՝ ներբեռնելով այն այստեղից:

Լոգասենյակի ձևավորման համար օգտագործվել է 12 մմ հաստությամբ լամինատ

Պետք է ասել, որ 33 կարգի լամինատի երկարակեցությունը կախված է վահանակի որակից և հաստությունից: Ընտրելիս հաշվի է առնվում շինությունում ինտենսիվությունը և ծանրաբեռնվածության մակարդակը: Առավելագույն հաստություն, համապատասխանաբար և դիմացկունթություն ունի 12մմ լամելան: 33 կարգի 8մմ վահանակի հաստության լամինատե ծածկույթի ծառայության միջին ժամկետը շինություններում 20-25 տարի է, իսկ 12մմ-ինը՝ 30 տարի: Այդպիսի հատակների վրա հետքեր չեն մնում կահույքից և քերծվածքներից: Բացի այդ, նման հաստությամբ լամելայում տեղադրված են միացման ամուր կողպեքներ:

Կարևոր է: Հատակը լամինատե հատակային ծածկույթով ձևավորելիս հարկավոր է հաշվարկել, թե որքան կբարձրանա հատակը (ելնելով լամելաների և տակդիրի հաստությունից) և համոզվել, որ դա հետագայում չի խանգարի դռների բացմանը և փակմանը: Հարևան սենյակի հատակային ծածկույթի բարձրությունը ևս պետք է լինի նույնը:

Կարդացե՛ք նաև՝ Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

Լամինատի հարթ մակերևույթի նկատմամբ խնամքը շատ հեշտ է

1 քմ լամինատի միջին գինը

Անջրանցիկ լամինատը բավականին թանկ է, բայց երկար տարիներ կծառայի: Յուրաքանչյուր ընկերություն ունի հավաքածուներ տարբեր գնային կատեգորիաներով: Դա ծածկույթը հասանելի է դարձնում ցանկացած եկամուտով ընտանիքների համար:

Գերմանիայից արտադրողներն առաջարկում են 33 դասի 8մմ անջրաթափանց լամինատը այսպիսի գներով  (աճման կարգով)

Արտադրող Հավաքածու Միջին գինը 1մ² համար, դրամ
Krono Original Natural Forte 4500-5500
Westerhof Mario Loretto
Aberhof Shtorm
Hessen Floor Albero
Westerhof Innovation 5500 — 6000
Floorwood Prestige
Hessen Floor Bavaria
Hessen Floor Madeira 8/33
Floorwood Brilliance 6500-7000
Classen Futuro Expert, Force
Floorwood Shine
Aberhof Legend 33
Classen Extravagant Dinamic Pol 7500 — 9000
Ecoflooring Castle, Elegance
Maxwood Colambus, Titanium
Floorwood Benelux 33/8 4V
Egger Aqua, Aqua Tile
Zigart WaterProof Սկսած 10500

 

33 կարգի 12մմ լամինատի (Գերմանիա) միջին գները  (աճման կարգով)

Արտադրող Հավաքածու Միջին գինը 1մ² համար, դրամ
Unistep Gloss 5500 — 6500
Proteco Массив
Fussboden Concept
Vega Maxi 33
Floorwood Arte 7000 — 7500
Proteco Shato
Imagine Impressive
Krono Original Floordreams Natural
Hessen Floor Arabica, Floor Grand
Westerhof Maestro Vintage, Aristocrat 8000 — 9000
Unistep Real
Zigart Super Star, Hardwood
Classen Extreme
Proteco Grace
Kronotex Solid Plus
Praktik Ultimate 9500 — 10500
Evig Elegant, Luxury
Kronotex Atlantice, Robusto
Zigart Art Castle 10500 — 11000
Ecoflooring Country
Praktik Royal Lack
Ecoflooring Art Wood, Villa, Brush Wood, Shato 11000 — 12000
Proteco Advantage
Kronotex Mammut 33
My Floor Villa 13500 — 15000
Rooms Penthouse

 

Ամենաթանկարժեքը հանդիսանում է 34 դասի 12մմ հաստության ծածկույթը:

Այդպիսի հատկանիշներով անջրանցիկ լամինատը (Գերմանիա) գտնվում է հետևյալ գների սահմաններում (աճման կարգով)

Արտադրող Հավաքածու Միջին գինը 1մ² համար, դրամ
Hessen Floor Torres սկսած 7500
Floorwood Maxima 34
Vega Style, Mega, Dreams
Floorwood Serious, Sunrise
Ecoflooring Palace, Cottage, Real Wood, Land սկսած 11000

 

Հավելենք, որ նշված տեսականու տեղադրման աշխատանքների արժեքին հնարավոր է ծանոթանալ և հրավիրել մասնագետ-վարպետին աշխատանքները կատարելու համար Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղից:

Ինչպես երևում է, հնարավոր է ձեռք բերել վայելուչ լամինացված ծածկույթ մատչելի գնով: Հիշեք, որ հատակի ձևավորումը երկարաժամկետ ներդրում է: Խոնավադիմացկուն լամինատը ձեզ կձերբազատի հատակին թափված հեղուկների պատճառով անհանգստությունից, ինչպես նաև այն յուրաքանչյուր 5-6 տարին փոխարինելու անհրաժեշտությունից:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: