fbpx
4-04-2020

Հատակի սալիկ խոհանոցի համար․ ի՞նչն է կարևոր

Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ուստի տան այս հատվածում հարմարավետությունն անչափ կարևոր է։
Այստեղ հատակի ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև
շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել:

Այսօր շուկայում առաջարկվում են ծածկույթների լայն տեսականի, որոնք լավ տեսք կարող են հաղորդել Ձեր խոհանոցին: Դրանցից են՝ լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները և այլն։ Այս ամենը գեղեցիկ տեսք ունեն, սակայն գործնականում այնքան էլ հարմար չեն խոհանոցում կիրառելու համար։
Խոհանոցը պահանջկոտ է խնամքի հարցում:

Մասնագետներն այստեղի հատակի ծածկույթի համար հոյակապ լուծում են համարում սալիկը:

Այս հոդվածում Դուք կիմանաք, թե որոնք են հատակային սալիկների հիմնական տեսակները, կծանոթանաք նաև արտադրողների դիտարկումների հետ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:

Հատակի սալիկների տեսակները

Հատակի սալիկների ամենատարածված տեսակներն են՝ դասական կերամիկան, կերամիկական գրանիտը և կվարց-վինիլը։

կերամիկական սալիկ։ Սա խոհանոցի համար առավել տարածված հատակային ծածկույթն է: Լայն գնային դիապազոնի շնորհիվ կարելի է ընտրել հարմար տարբերակ ֆինանսական հնարավորություններից կախված:

կերամոգրանիտ՝ ավելի թանկարժեք հարդարման նյութ: Այս ծածկույթի վրա ջերմաստիճանների փոփոխությունները չեն ազդում, խոնավադիմացկուն է, ունի բարձր հարվածադիմացկունություն և ամրություն:

Կվարց-վինիլային սալիկ հատակի ձևավորման համար։ Սա նորարարություն է հարդարման նյութերի աշխարհում: Այս ծածկույթի հիմնական բնութագրերն են վնասվածքների նկատմամբ դիմացկունությունը և ամրությունը, ինչպես նաև հրակայուն և խոնավադիմացկուն էֆեկտը: Սրա կազմի մեջ մտնող վինիլն ապահովում է ծածկույթի փափկությունը, ճկունությունն և ջերմությունը: Կերամիկան չի կարող պարծենալ նման հատկություններով:

Այս ծածկույթները դիմացկուն են և չեն պահանջում հատուկ խնամք, հեշտությամբ են մաքրվում կեղտից և յուղից: Սրանք շուկայում ներկայացված են տարաբնույթ չափսերով, գույներով և ձևերով: Հասանելի են տարբերակներ այնպիսի բնական նյութերի մակերևույթների իմիտացիայով, ինչպիսիք են փայտը, քարը, կաշին, կտորը և մետաղը:

Դասական կերամիկա

Կերամիկական սալիկների արտադրության եղանակից կախված՝ տարբերում են կերամիկական ծածկույթների հետևյալ տեսակները․ խոհանոցի հատակը ծածկելու համար ավելի հարմար է

  • մոնոկոտուրա – էմալապատ սալիկ, որն օգտագործվում է պատերի և հատակի երեսպատմա համար,
    մոնոպորոզ – միաձույլ գլազուրապատ սալիկ: Դրա օգտագործումը թույլատրվում է ներքին տարածքներում։ Այն ավելի պակաս խիտ է, քան՝ մոնոկոտուրան,
  • կոտո – միաձույլ ոչ էմալապատ ծածկույթ: Այն պատրաստվում է կարմիր կավից․ շատ գեղեցիկ է նայվում հատակին: Այս նյութից խոհանոցի համար սալիկն արժե գնել տարածքի ոչ ինտենսիվ օգտագործման դեպքում:
  • կլինկեր – ունի բարձր դիմակայություն մեխանիկական վնասվածքների և կենցաղային քիմիայի հանդեպ, հետևաբար լայնորեն օգտագործվում է հատակի երեսպատման ժամանակ:
  • կոտոֆորտե – գլազուրապատ երկձույլ սեղմված սալիկ: Դրա ամրությունը թույլ է տալիս այն օգտագործել որպես հատակի ծածկույթ:
  • ոչ գլազուրապատ սալիկը բաղկացած է ամբողջ հաստությամբ միասեռ նյութից՝ առանց դեկորատիվ շերտի, հետևաբար այն բնութագրվում է բարձր հարվածադիմացկունությամբ և խոնավության կլանման ցածր գործակցով:
  • գլազուրապատ սալիկն ունի դեկորատիվ ապակե շերտ, որը ձևավորում են նկարով կամ գունային լուծումներով:

 

Ի գիտություն։ Կերամիկական սալիկները տեղադրվում են հիմնականում ավազացեմենտային հիմքի վրա: Կարելի է թողնել հին ծածկույթը, եթե միայն դրանում չկան թերություններ կամ դատարկություններ:

Կարևոր է։ Որակյալ հիմքից է կախված, թե որքան երկար կծառայի սալիկային ծածկը: Հետևաբար, որպեսզի երկակի չվճարել, ավելի լավ է կատարել հատակի նոր հարթեցված շերտ:

Կերամիկական սալիկները բավականաչափ դիմացկուն են և չեն վախենում խոնավությունից կամ ջերմաստիճանի տատանումներից: Նման ծածկույթը չի վախենում ջրից և կեղտից, ճարպի կաթիլներից և կենցաղային քիմիայից: Ճիշտ խնամքը կապահովի այս սալիկի արտաքին տեսքը երկար տարիներ:

Կերամիկական գրանիտ

Կերամիկական գրանիտը համեմատաբար նոր թանկարժեք հարդարման նյութ է։ Այն պատրաստվում է բարձրորակ կավի, քվարցի, ֆելդսպարի խառնուրդից՝ բնական ներկերի ավելացմամբ: Այս խառնուրդը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ վերածվում է մոնոլիտ նյութի, որը բնութագրվում է կարծրությամբ և խոնավության ցածր կլանմամբ:

Ի գիտություն։ Կերամիկական գրանիտի արտադրության մեջ բնական նյութերի օգտագործումը երաշխավորում է տվյալ արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելը: Այս նյութի դեկորատիվ հատկությունները բազմաբնույթ են:

Կերամիկական գրանիտի օգտագործումը որպես խոհանոցի հատակի սալիկ հարուստ տեսք կհաղորդի շինությանը: Ոճից կախված կարելի է ընտրել բնական քարի պատկերի նմանակմամբ սալիկ՝ մուգ, փայլուն կամ խորդուբորդ մակերևույթով:

Քվարց վինիլ

Սա ճապոնացի գիտնականների գյուտն է, որն իր կիրառությունն է գտել շինարարական տեխնոլոգիաներում: Այս հարդարման նյութի կառուցվածքը բազմաշերտ է: Դրա հիմնական տարրերը բաղկացած են քվարց ավազից և ապակե հյուսվածքներից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրով վերին շերտն ունի դեկորատիվ գործառույթ, որին փակցնում են լուսատպվող նկար: Պոլիուրեթանից և պոլիվինիլ քլորիդից կազմված պաշտպանիչ շերտը նյութին տալիս է ամրություն և խոնավադիմացկունություն:

Հրակայունությունը և ձայնի կլանումը ևս կարելի է վերագրել քվարց վինիլային հատակների առավելություններին:

Ի դեպ, լուսատպագրության օգնությամբ արտադրողները հասել են ահռելի արդյունքների դիզայնի բազմազանության մեջ:

Խոհանոցի հատակի համար սալիկ կարելի է ընտրել ցանկացած բնական նյութի նմանակմամբ տարբերակով: Կամ էլ կարելի է ընտրել պայծառ գույնով կամ շռայլ նախշերով:

Այս ամենը թույլ է տալիս շրջել երևակայությամբ և կյանքի կոչել դիզայներական ամենաանսովոր

լուծումները: Իսկ նման հարդարման նյութի արժեքը չի հարվածի Ձեր գրպանին, քանի որ գնային միջակայքը բավականին մատչելի է:

Ի գիտություն։ Ասում են, որ քվարցվինիլային հատակի սալիկներ վնասակար են առողջության համար: Իրականում PVC արտադրանքը լայնորեն կիրառվում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այս նյութը կարող է վտանգավոր լինել միայն այրման ժամանակ, քանի որ դա հանգեցնում է թունավոր նյութերի արտաազատմանը։

Կարդացե՛ք նաև՝ Հատակի ծածկույթ․ լամինատե հատակներ․ դրական ու բացասական կողմերը

Սալիկի հիմնական տեխնիկական պարամետրերը

Խոհանոցի համար հատակի սալիկները թողարկվում են գույների, նկարների և նախշերի լայն ընտրությամբ:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել որոշ պարամետրեր․

  • Ճկման նկատմամբ դիմադրությունը: Սահմանում է բեռի սահմանը մեկ սալիկի վրա` առանց այն
    կոտրելու:
  • մակերևույթի կարծրություն: Այս ցուցանիշը կօգնի որոշել, թե սալիկի մակերևույթը որքանով է
  • դիմացկուն մեխանիկական վնասվածքների և քերծվածքների հանդեպ: Պետք է նշել, որ ոչ էմալապատ սալիկի համար այս նորմը պարտադիր չէ:
    դիմացկունությունը քայքայիչ ճկման նկատմամբ և դիմացկունությունը քայքայիչ ազդեցությունների հանդեպ: Նորմը սահմանում է, թե որքան է սալիկը ենթակա ճկման շահագործման ընթացքում:
  • քիմիական դիմացկունությունը: Որոշում է սալիկի կարողությունները սենյակային ջերմաստիճանում դիմակայել քիմիական նյութերի ազդեցությանը:
  • սղալու դիմացկունությունը: Այս նորմը պարտադիր չէ, բայց խոհանոցում միշտ կա սղալու ռիսկ հատակին թափված հեղուկի պատճառով:
  • չափսը: Ամենից հաճախ հատակի համար ընտրում են 20х20, 30х30 և 40х40 սմ սալիկ: Օգտագործվում են նաև համակցված տարբերակներ:

Ի գիտություն։ Հատակի սալիկն ունի ավելի հաստ և ամուր կառուցվածք, քան պատինը: Դրա հաստությունը պետք է լինի 6,5-ից 11մմ:

  • գույնը և կառուցվածքը որոշվում են անհատապես կախված խոհանոցի սալիկի կիրառումից:

Օգտակար խորհորդ: Խանութում սալիկներ գնելիս ավելորդ չի լինի համեմատել բոլոր փաթեթների գույները և երանգները կամ համոզվել ըստ մակնշման, որ ողջ սալիկները մի խմբաքանակից են: Նույն հավաքածուի տարբեր խմբաքանակները կարող են տարբեր լինել:

Արտադրողները սովորաբար նշում են տեխնիկական պարամետրերը կատալոգներում։
Իմանալով, թե սալիկի ինչպիսի տեսակ պետք է տեղադրվի խոհանոցում, մի զլացեք ստուգել դրա համապատասխանությունը նշված նորմերին, որպեսզի խոհանոցի Ձեր հատակը պահպանի իր էսթետիկ տեսքը երկար ժամանակ:

Խոհանոցի հատակի ձևավորման դիզայներական մոտեցում

Հատակի ձևավորումը հանդիսանում է դեկորի գլխավոր տարրերից մեկը: Հատակի սալիկների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել, որ այն կլինի ընդհանուր անսամբլի անբաժանելի մասը: Հատակի ձևավորման գունային գամման և ոճն անհրաժեշտ է ընտրել ելնելով խոհանոցի ինտերիերից, լուսավորությունից և չափսերից:

Ի գիտություն։ Քիչ լուսավորվածև փոքր խոհանոցում լավ են նայվում պայծառ սալիկավոր հատակները: Մուգ գույնը, ցրված պայծառ ներդիրներով, հարմար է մեծ սենյակների համար:

Մարմարե սալիկը ներդաշնակորեն կնայվի դասական ոճում: Ժամանակակից դիզայնով խոհանոցում լավ տեսք կունենա մոնոտոն ծածկույթը կամ չեզոք պատկերով հատակը: Արհեստականորեն հնեցված կերամիկական սալիկը գերազանց հարմար է պրովանս ոճին: Տարբեր բնական նյութերի՝ փայտ, քար, ապակի և մետաղ, նմանակմամբ հատակի ծածկույթները նույնպես իրենց կիրառությունը կգտնեն խոհանոցի ինտերիերի ձևավորման մեջ: Իսկ տարաբնույթ ձևերը, չափսերն ու գույները դիզայներներին կընծայեն անսահման հնարավորություններ:

Հատակի սալիկ խոհանոցի համար. արտադրողների ակնարկ

Սալիկներ արտադրող ընկերությունների աշխարհագրությունը շատ լայն է: Ամենապահանջվածը հանդիսանում է Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, Լեհաստանում, Պարսկաստանում, Չինաստանում, Թուրքիայում ու Գերմանիայում պատրաստված արտադրանքը: Սալիկային հատակային ծածկույթ պատրաստում են նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում:

Այս արտադրողների ապրանքները տարբերվում են ոչ միայն որակով, այլև գնային քաղաքականությամբ:

Դիտարկենք խոհանոցի հատակի սալիկների մոտավոր գները

Թողարկված ապրանքների նախնական գինը մեկ քառակուսի մետրի համար տատանվում է 1000-6000 դրամի միջակայքում:

Պահանջարկ են վայելում բելառուսական ֆիրմայի սալիկները (1քմ սկսած 3600 դրամից), ուկրաինական ապրանքանիշները (1քմ-ն սկսած 4300 դրամից): Պարսկական սալիկները (1քմ-ն սկսած 3000 դրամից)։

Հասանելի կլինեն նաև միջին գնային միջակայքում լեհական ընկերությունների արտադրանքները (1քմն սկսած 5100 դրամից), (1քմ-ն սկսած 7300 դրամից) և (1քմն սկսած 12400 դրամից): Այստեղ անհրաժեշտ է նշել նաև չինական գործարանների արտադրանքը (1քմ-ն սկսած 3600 դրամից):

Չնայած հարաբերականորեն ոչ բարձր գնին, այս արտադրողների ապրանքատեսականին համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին: Դրանք չեն զիջում արտաքին տեսքից դիզայներական լուծումներով Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից ավելի թանկարժեք տարբերակներին: Էժան հատակի սալիկներ չի նշանակում անորակ:

Ֆինանսական մեծ հնարավորությունների դեպքում հնարավոր է խոհանոցում հատակը զարդարել ավելի թանկ սալիկներով: Միայն Ձեր դրամապանակը կորոշի վերին սահմանը:

Օգնությո՞ւն է պետք

Ինչպես տեսնում եք, այսօր հատակի սալիկների ընտրության լայն հնարավորություններ կան:
Տասնյակ արտադրողներ, հազարավոր առաջարկներ: Այս բազմազանության մեջ յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իրեն հասանելի տարբերակը։ Սալիկների տեղադրման հարցում Ձեզ կօգնի հմուտ վարպետը։ Նրան կարող եք կանչել Varpet հավելվածի միջոցով։ Այն կարող եք ներբեռնել այստեղից։

Եվ վերջում, կարևոր է հիշել․ պետք է ընտրել այնպիսի սալիկ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ՝ պարգևելով լավ տրամադրություն առավոտյան արագ նախաճաշի կամ էլ ընտանիքի հետ ավանդական ընթրիքի ժամանակ:

Հոդվածի ամփոփում

Հատակի սալիկների ամենատարածված տեսակներն են՝ դասական կերամիկան, կերամիկական գրանիտը և կվարց-վինիլը։

կերամիկական սալիկ։ Սա խոհանոցի համար առավել տարածված հատակային ծածկույթն է: Լայն գնային դիապազոնի շնորհիվ կարելի է ընտրել հարմար տարբերակ ֆինանսական հնարավորություններից կախված:

կերամոգրանիտ՝ ավելի թանկարժեք հարդարման նյութ: Այս ծածկույթի վրա ջերմաստիճանների փոփոխությունները չեն ազդում, խոնավադիմացկուն է, ունի բարձր հարվածադիմացկունություն և ամրություն:

կվարց-վինիլային սալիկ հատակի ձևավորման համար։ Սա նորարարություն է հարդարման նյութերի աշխարհում: Այս ծածկույթի հիմնական բնութագրերն են վնասվածքների նկատմամբ դիմացկունությունը և ամրությունը, ինչպես նաև հրակայուն և խոնավադիմացկուն էֆեկտը:

Այս ծածկույթները դիմացկուն են և չեն պահանջում հատուկ խնամք, հեշտությամբ են մաքրվում կեղտից և յուղից: Սրանք շուկայում ներկայացված են տարաբնույթ չափսերով, գույներով և ձևերով: Հասանելի են տարբերակներ այնպիսի բնական նյութերի մակերևույթների իմիտացիայով, ինչպիսիք են փայտը, քարը, կաշին, կտորը և մետաղը:

Կերամիկական սալիկները տեղադրվում են հիմնականում ավազացեմենտային հիմքի վրա: Կարելի է թողնել հին ծածկույթը, եթե միայն դրանում չկան թերություններ կամ դատարկություններ: Կարևոր է։ Որակյալ հիմքից է կախված, թե որքան երկար կծառայի սալիկային ծածկը:

Կերամիկական սալիկները բավականաչափ դիմացկուն են և չեն վախենում խոնավությունից կամջերմաստիճանի տատանումներից: Նման ծածկույթը չի վախենում ջրից և կեղտից, ճարպի կաթիլներից և կենցաղային քիմիայից: Ճիշտ խնամքը կապահովի այս սալիկի արտաքին տեսքը երկար տարիներ:

Կերամիկական գրանիտը համեմատաբար նոր թանկարժեք հարդարման նյութ է։ Այն պատրաստվում է բարձրորակ կավի, քվարցի, ֆելդսպարի խառնուրդից՝ բնական ներկերի ավելացմամբ: Այս խառնուրդը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ վերածվում է մոնոլիտ նյութի, որը բնութագրվում է կարծրությամբ և խոնավության ցածր կլանմամբ: Կերամիկական գրանիտի օգտագործումը որպես խոհանոցի հատակի սալիկ հարուստ տեսք կհաղորդի շինությանը:

Քվարց վինիլը ճապոնացի գիտնականների գյուտն է, որն իր կիրառությունն է գտել շինարարական տեխնոլոգիաներում: Այս հարդարման նյութի կառուցվածքը բազմաշերտ է: Դրա հիմնական տարրերը բաղկացած են քվարց ավազից և ապակե հյուսվածքներից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրով վերին շերտն ունի դեկորատիվ գործառույթ, որին փակցնում են լուսատպվող նկար: Պոլիուրեթանից և պոլիվինիլ քլորիդից կազմված պաշտպանիչ շերտը նյութին տալիս է ամրություն և խոնավադիմացկունություն: Հրակայունությունը և ձայնի կլանումը ևս կարելի է վերագրել քվարց վինիլային հատակների առավելություններին:

Ի դեպ, լուսատպագրության օգնությամբ արտադրողները հասել են ահռելի արդյունքների դիզայնի բազմազանության մեջ: Ի գիտություն։ Քվարցվինիլային հատակի սալիկները կարող են վտանգավոր լինել միայն այրման ժամանակ, քանի որ դա հանգեցնում է թունավոր նյութերի արտաազատմանը։

Խոհանոցի համար հատակի սալիկները թողարկվում են գույների, նկարների և նախշերի լայն ընտրությամբ:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել՝ Ճկման նկատմամբ դիմադրությունը: Սահմանում է բեռի սահմանը մեկ սալիկի վրա`առանց այն կոտրելու։

Խոհանոցի համար հատակի սալիկները թողարկվում են գույների, նկարների և նախշերի լայն ընտրությամբ: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել՝Ճկման նկատմամբ դիմադրությունը: Սահմանում է բեռի սահմանը մեկ սալիկի վրա` առանց այն կոտրելու։ Մակերևույթի կարծրությունը: Այս ցուցանիշը կօգնի որոշել, թե սալիկի մակերևույթը որքանով է դիմացկուն մեխանիկական վնասվածքների և քերծվածքների հանդեպ: Դիմացկունությունը քայքայիչ ճկման նկատմամբ և դիմացկունությունը քայքայիչ ազդեցությունների հանդեպ: Քիմիական դիմացկունությունը: Որոշում է սալիկի կարողությունները սենյակային ջերմաստիճանում դիմակայել քիմիական նյութերի ազդեցությանը: Սղալու դիմացկունությունը: Այս նորմը պարտադիր չէ, բայց խոհանոցում միշտ կա սղալու ռիսկ հատակին թափված հեղուկի պատճառով: Չափսը: Ամենից հաճախ հատակի համար ընտրում են 20х20, 30х30 և 40х40 սմ սալիկ: Օգտագործվում են նաև համակցված տարբերակներ:

Ի գիտություն։Հատակի սալիկն ունի ավելի հաստ և ամուր կառուցվածք, քան պատինը: Դրա հաստությունը պետք է լինի 6,5-ից 11մմ: Գույնը և կառուցվածքը որոշվում են անհատապես կախված խոհանոցի սալիկի կիրառումից:

Օգտակար խորհորդ: Խանութում սալիկներ գնելիս ավելորդ չի լինի համեմատել բոլոր փաթեթների գույները և երանգները կամ համոզվել ըստ մակնշման, որ ողջ սալիկները մի խմբաքանակից են: Նույն հավաքածուի տարբեր խմբաքանակները կարող են տարբեր լինել:

Ի գիտություն։ Քիչ լուսավորված և փոքր խոհանոցում լավ են նայվում պայծառ սալիկավոր հատակները: Մուգ գույնը, ցրված պայծառ ներդիրներով, հարմար է մեծ սենյակների համար:

Շինարարություն, վերանորոգում
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։
4-04-2020
Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն հնարավորություններ են տալիս: Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝ նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի: Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։
4-04-2020
Արահետային սալիկների շարումը մի ժամանակ հետաքրքրում էր միայն ամառանոցների և քոթեջների սեփականատերերին: Այժմ իրավիճակը փոխվել է. սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում բնակվող այն մարդկանց շրջանում, ովքեր նույնպես ձգտում են ձևավորել և բարեկարգել իրենց հողերը:
4-04-2020
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ուստի տան այս հատվածում հարմարավետությունն անչափ կարևոր է։ Այստեղ հատակի ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել:
5-05-2020
Աստիճանների կառուցումը բավական բարդ խնդիր է։ Այս գործին անհրաժեշտ է շատ զգուշորեն մոտենալ՝ մանրամասն հաշվի առնելով դրա պատրաստման բոլոր կանոնները: Սեփական տների մեծ մասն այսօր ունի մեկից ավելի հարկ, ինչը ենթադրում է աստիճանների առկայություն: Հարց է ծագում, թե ինչպես աստիճան կառուցել դեպի երկրորդ հարկ։
10-10-2019
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ոչ միայն սուրճի և թարմ խմորեղենի հոտն են այստեղ ստեղծում հարմարավետության զգացողություն: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը: Խոհանոցային տարածքների շահագործման պայմանների առանձնահատկությունը որոշում է ոչ միայն կահույքի մակերեսի, այլև հատակի երեսպատման ուղղությունը: Ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր կան բազմաթիվ ծածկույթներ, որոնք լավ տեսք կունենան խոհանոցում: Լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները գեղեցիկ տեսք ունեն, սակայն դրանք այնքան էլ գործնական չեն խոհանոցում շահագործման համար և պահանջկոտ են խնամքում: Ծածկույթի ժամանակակից հոյակապ լուծում է խոհանոցի համար հատակային սալիկը: Հիմնական տեսակների լուսանկարները և գները, ինչպես նաև արտադրողների դիտարկումը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։
5-05-2020
Աստիճանների կառուցումը բավական բարդ խնդիր է։ Այս գործին անհրաժեշտ է շատ զգուշորեն մոտենալ՝ մանրամասն հաշվի առնելով դրա պատրաստման բոլոր կանոնները: Սեփական տների մեծ մասն այսօր ունի մեկից ավելի հարկ, ինչը ենթադրում է աստիճանների առկայություն: Հարց է ծագում, թե ինչպես աստիճան կառուցել դեպի երկրորդ հարկ։