fbpx
6-06-2019

Զուգարանակոնքի չափերը. ինչպես ընտրել հարմար և օպտիմալ տարբերակ

              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:

Մասնագետները կարծում են, որ եթե ընտրել զուգարանակոնքի անհամապատասխան չափ, ապա դրանից անհարմար կլինի օգտվել              
  1. Զուգարանակոնքի չափը ընտրելու հիմնական կանոնները. գրավիչ սանհանգույցների լուսանկարներ:

  2. Ինչպես են ազդում զուգարանակոնքի չափերի վրա որոշ տեխնիկական բնութագրեր:

  3. Զուգարանակոնքերի ինչպիսի ստանդարտ չափսեր են առանձնացնում սանհանգույցների համար:

  4. Զուգարանակոնքի չափսերը. անկյունային մոդելների և մոնոբլոկների առանձնահատկությունները:
  5. Կախովի և ներկառուցված զուգարանակոնքերի ամենատարածված չափսերը:

  6. Մանկական զուգարանակոնքերի և կոմպակտ դասի մոդելների չափսերի առանձնահատկությունները:

  7. Զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր. հաշմանդամների համար և լրացուցիչ գործառույթների սարքերով համալրված մոդելներ:

  8. Ինչպես ընտրել զուգարանակոնքի համար նստատեղ ըստ համապատասխան չափի, կափարիչի ընտրության առանձնահատկությունները:

  9. Ինչից է կախված ջրահեռացման բաքի չափը, տարողության հիմնական տեսակները:

Զուգարանակոնքի չափը ընտրելու հիմնական կանոնները. գրավիչ սանհանգույցների լուսանկարներ

        Շատերը սանտեխնիկա ընտրելիս հաշվի չեն առնում զուգարանոկոնքի չափսերը՝ ուշադրություն դարձնելով միայն արտադրանքի որակին և այլ տեխնիկական հնարավորություններին: Մասնագետներն այս մոտեցումը սխալ են համարում, քանի որ եթե ընտրել սանտեխնիկայի սխալ չափսեր, ապա դրանից օգտվելն անհարմար կլինի, ինչը զգալի դիսկոմֆորտ կառաջացնի:

Որպեսզի զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվել, անհրաժեշտ է, որ դրա առջև ինի առնվազն 60 սմ ազատ տարածություն

    Հետաքրքիր է իմանալ: Առաջին բաքով զուգարանակոնքը մշակվել է Մեծ Բրիտանիայում 1596թ.-ին Ջոն Հարինգթոնի կողմից: Սանտեխնիկայի առաջին սեփականատերը դարձավ Էլիզաբեթ թագուհին:

Զուգարանակոնքի օպտիմալ չափսեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախ հետևյալ տարրերը.

  1. Տեղադրումից հետո զուգարանակոնքի չափը չպետք է խանգարի սանհանգույցում նորմալ տեղաշարժմանը: Պահանջվում է, որ սարքավորումը չդառնա խոչընդոտ մուտքային դուռը կամ պահարանների դռները բացելիս:

  2. Զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվելու համար դրա առջևում պետք է թողնել առնվազն 60 սմ ազատ տարածություն, սակայն ընդհանուր առմամբ այդ ցուցանիշը կախված է մարդու հասակից, ով հաճախ օգտվում է սանտեխնիկայից: Եթե հեռավորությունը փոքր լինի, ապա ծնկները կհպվեն կա՛մ պատին, կա՛մ այլ կահույքին:

  3. Զուգարանակոնքի բարձրությունից է կախված, թե որքան հարմար կլինի դրա վրա նստելը: Ճիշտ է համարվում տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը գտնվում են հատակին, այլ ոչ թե կախված են օդում, հակառակ դեպքում հանգիստ ընդարմանալ չի հաջողվի, իսկ ոտքերն ամընդհատ լարված կլինեն:

  4. Լայնությունն ընտրելիս նույնպես պետք է առաջնորդվել սանտեխնիկայից առավել հաճախ օգտվող մարդու մարմնակազմությունից: Կարևորն այն է, որ նստելու ընթացքում մկաններում չառաջանան ցավի զգացողություններ: Այսպես, եթե եզերքը շատ նեղ լինի, ափերն անըդհատ ճնշում կգործադրեն ոտքերի վրա, եթե եզերքը ծայրաստիճան լայն լինի, ոտքերն արագ կթմրեն:

Ճիշտ է համարվում զուգարանակոնքի տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը կախված չեն օդում, այլ գտնվում են հատակին        

          Ոչ պակաս կարևոր պարամետր է կոնստրուկցիայի կշիռը, որի վրա ազդում է ոչ միայն զուգարանակոնքի չափը, այլև նյութի տեսակը, որից այն պատրաստված է: Միջին պարամետրերը հետևյալն են.

  • հախճապակե արտադրատեսակներ` 26-31,5 կգ,

  • ճենապակե զուգարանակոնքեր`24.5-29 կգ,

  • չժանգոտվող պողպատից սանտեխնիկա քաշը `12-19 կգ

  • չժանգոտվող պողպատից սանտեխնիկայի քաշը՝ 12-19 կգ,

  • մարմարե մոդելները համարվում են ամենածանրը, դրանց քաշը կազմում է 100-150 կգ,

  • ամենաթեթևը հատուկ պլաստիկից սանտեխնիկան է`10.5 կգ:

         Պետք է նշել, որ կախովի մոդելներն ունեն նվազ քաշ, քան բաքով կոմպակտ զուգարանակոնքերը, քանի որ դրանք բնութագրվում են ոտքերի բացակայությամբ: Ընդհանուր առմամբ զուգարանակոնքի քաշի վրա ազդում է բաքի չափը և տարողությունը, որը տատանվում է 6-11 լիտրի սահմաններում: Ապրանքի քաշի ցուցանիշները համարվում են շատ ակտուալ հատկապես այն դեպքերում, երբ տեղադրվում են հին բնակֆոնդի մաշված տներում կամ առանձնատների երկրորդ հարկի պայմաններում:

Ինչպես են ազդում զուգարանակոնքի չափերի վրա որոշ տեխնիկական բնութագրեր

Զուգարանակոնքի օպտիմալ չափսեր ընտրելիս, անհրաժեշտ է կենտրոնանալ նաև լրացուցիչ հատկանիշների վրա, որոնք ազդում են ընդհանուր պարամետրերի փոփոխության վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս գնման ժամանակ հաշվի առնել հետևյալ կետերը.

  • բնակարանի կամ տան բոլոր բնակիչների համար օգտագործման հարմարավետություն,

  • շինության չափսերին համաչափություն,

  • գրավիչ արտաքին տեսք՝ սենյակի դիզայնին համապատասխան,

  • հեշտ տեղադրում:

Զուգարանակոնքի չափսն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել սենյակի չափսերին դրա համամասնությանը

         Տեղադրված զուգարանակոնքի չափսերի վրա ներգործում են տարբեր գործոններ, որոնցից մեկն է համարվում ջրի բացթողնման տեսակը, որը կարող է լինել հորիզոնական, ափսեաձև՝ պատերի երկայնքով բացթողնմամբ, ուղիղ՝ դեպի հատակը բացթողնմամբ, կամարաձև՝ կամարաձև բացթողնմամբ: Այս պարամետրից են կախված կոյուղու միացման առանձնահատկությունները: Այս չափանիշն ընտրվում է սանտեխնիկական մոնտաժի առանձնահատկությունների ելնելով: Դա բացատրվում է նրանով, որ որոշ դեպքերում խողովակը կարող է անցնել ինչպես հատակով, այնպես էլ տեղակայվել հորիզոնական՝ պատի մեջ:

       Փոքր զուգարանի համար առավել կոմպակտ զուգարանքակոնք է համարվում կամարաձև բացթողնմամբ մոդելը, որը թույլ է տալիս սարքը հնարավորինս մոտեցնել կոյուղու խողովակին: Այս դեպքում հեշտությամբ կարելի է երկարեցնել խողովակը եւ տեղադրել զուգարանակոնքն առավել օպտիմալ դիրքով:

         Ամենաանհարմարները ուղիղ բացթողնմամբ սարքավորութմներն են, որոնք պահանջում են ամրացում հատակից դուրս եկող խողովակին: Այս պարագայում միակ բանը, որ կարելի է մտածել զուգարանակոնքի դիրքի վերաբերյալ, սարքավորումն իր առանցքի շուրջ այս կամ այն կողմ շրջելն է: Զուգարանակոնքի չափերը կախված են նաև մոնտաժի առանձնահատկություններից, այդ դեպքում առանձնացնում են հետևյալ մոդելները.

  • անկյունային,

  • կախովի և ներկառուցված,

  • մոնոբլոկներ,

  • պատին ամրացվող,

  • հատակին ամրացվող:

Ջրի կամարաձև բացթողնմամբ զուգարանակոնքի մոդելը թույլ է տալիս սարքը հնարավորինս մոտեցնել կոյուղու խողովակին

        Սարքավորման տեղադրման համար տեղն ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև զուգարանակոնքի կցամասի չափսերին, որի գլխավոր նշանակությունը ջրահեռացումն է: Կցամասն առավել հաճախ պատրաստվում է կոշտ կամ փափուկ պլաստիկից: Տարրն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ եթե զուգարանակոնքի օձիքի չափսը 13սմ է, ապա կցամասի երկարությունը պետք ՝ 20-120սմ-ից ոչ օակաս լինի: Տրամգիծն ընտրվում է ելնելով տվյալ սանհանգույցում տեղադրվող զուգարանակոնքի մոդելի պարամետրերից:

       Օգտակար խորհուրդ: Օձիքը պետք է պինդ ձգվի սարքավորման արտաքին ելուստին և ապահովի զուգարանակոնքի և կցամասի հերմետիկ միացումը: Տրամագիծն ընտրվում է ելնելով տեղադրման վայրի պարամետրերից, իսկ կցամասի երկարությունը գտնվում է 112-130սմի միջակայքում:

Զուգարանակոնքերի ինչպիսի ստանդարտ չափսեր են առանձնացնում սանհանգույցների համար:

      Նախկինում բաքով բոլոր զուգարանակոնքերը պատրաստվում էին ստանդարտ չափսերով, որոնք համարվում էին օպտիմալ և ունիվերսալ բոլոր արտաքնոցների համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր կարելի է ընտրել կամ պատվիրել ցանկացած չափի զուգարանակոնք, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հրաժարվել բաքվ զուգարանակոնքի ստանդարտ չափսերից, որոնք հաշվարկվել էին՝ ելնելով մարդու հասակի, չափսերի և քաշի միջին ցուցանիշներից: Սանտեխնիկական հարմարանքը, որն առանձնանում է ամրակայուն դարակի առկայությամբ, բնութագրվում է 60.5սմ երկարությամբ, 34սմ լայնությամբ, իսկ զուգարանակոնքի բարձրությունն այս դեպքում հասնում է 35սմ:

Այսօր կարելի է ընտրել գրեթե ցանկացած չափսի զուգարանակոնք, սակայն խորհուրդ է տրվում պահպանել ստանդարտ պարամետրերը

      Այն բաքով զուգարանակոնքերի, որոնց վրա բացակայում է ամրակայուն դարակը, չափսերի համար ստանդարտ կլինեն որոշակի այլ պարամետրեր: Այս դեպքում երկարությունը կազմում է 46 սմ, իսկ լայնությունը՝ 36 սմ: Նման զուգարանակոնքերում բարձրության պարամետրերը կարող են տատանվել 35-40 սմ: Առանձին խմբում կարելի է առանձնացնել մանկական զուգարանակոնքերը, որոնք տեղադրվում են ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ բնակարաններում: Երեխաների համար նախատեսված զուգարանակոնքերի համար ստանդարտ կարելի է համարել հետևյալ չափսերը՝

  • երկարությունը պետք է լինի 28-40սմ-ի սահմաններում,

  • լայնությունը` 21-29 սմ,

  • բարձրությունը` 13-33 սմ, այս բնութագիրը կախված է այն երեխայի տարիքից, ով կօգտվի սարքավորումից:

      Ներմուծվող սարքավորումների խորությունը սովորաբար չի գերազանցում 68,5սմ-ը, լայնությունը հասնում է մինչև 36,5 սմ, իսկ հատակից զուգաևանակոնքի բարձրությունը` 41սմ:

Ներմուծված զուգարանակոնքերի չափսերը շատ տարբեր կարող են լինել          

Եթե բնակարանում ապրում են ոչ ստանդարտ կառուցվածքով մարդիկ, այդ դեպքում անհրաժեշտ է ընտրել զուգարանակոնքերի ոչ տիպական չափսեր, որոնք ավելի հարմար կլինեն օգտագործողի համար:

Զուգարանակոնքի չափսերը. անկյունային մոդելների և մոնոբլոկների առանձնահատկությունները

      Որոշ սանհանգույցներում, հատկապես այնտեղ, որտեղ մակերեսը սահմանափակ է, հաճախ նախընտրում են տեղադրել անկյունային մոդելներ, որոնց պարամետրերն ընտրում են՝ ելնելով անկյունային տարածության լայնությունից: Անկյունում մոնտաժելու համար նախատեսված հատակին ամրացվող զուգարանակոնքերի առավել տարածված չափսերն են՝

  • լայնություն` 345-375մմ,

  • խորություն` 725-790մմ,

  • բարձրություն` 370-430մմ:

   Անկյունում զոգարանակոնքի տեղադրման առավելությունն է հանդիսանում բոլոր ենթակառուցվածքները թաքցնելը և փոքր սանհանգույցում ավելի շատ ազատ տարածություն թողնելը: Անկյունային մոդելները կարող են լինել հատակին ամրացվող կամ կախովի: Պատի մեջ զուգարանակոնքի կախովի տեղադրումը ոչ միայն տարբերվում է մինիմալ տրամաչափերով, այլև հուսալիորեն ամրանում է պատին կամ հատակին:

Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցային ճկուն ծորակը որպես կենցաղի կատարելագործման իրական միջոց

Անկյունային զուգարանակոնքի չափսն ընտրում են ելնելով այն տարածքի լայնությունից, որտեղ պլանավորվում է տեղադրել սարքավորումը   

     Մոնոբլոկի և կոմպակտ զուգարանակոնքի տարբերիչ առանձնահատկություն է հանդիսանում այն փաստը, որ բաքը և գավաթը հանդիսանում են մեկ անբաժանելի տարր՝ պատրաստված կերամիկայի մեկ ամբողջական կտորից: Դրանից էլ հետևում է հիմնական թերությունը, քանի որ մի տարրի խափանման դեպթում փոխարինման է ենթակա ամբողջ կոնստրուկցիան:

      Մաքրման հարմարավետությունը կայանում է նրանում, որ ջրի բաքի և զաւգարանակոնքի գավաթի միջև բացակայում են լրացուցիչ բաղադրամասերը, ինչը նաև ներազդում է երաշխավորված շագարոծման ժամկետի վրա, որը որոշ մոդելների դեպքում հասնում է 20 տարի: Ներկառուցվող բաքով զուգարանակոնքի չափսերը բոլոր արտադրողների մոտ տարբեր են: Սակայն մոնոբլոկ զուգարանակոնքերի չափսերը հիմնականում համապատասխանում են հետևյալ ստանդարտներին՝

  • լայնություն` 360-375մմ,

  • բարձրություն` 390-775մմ,

  • երկարություն` 685-775 մմ:

Անկյունային զուգարանակոնքը թույլ է տալիս թաքցնել բոլոր ենթակառուցվածքները

Կախովի և ներկառուցված զուգարանակոնքերի ամենատարածված չափսերը:

       Արտաքնոցների ձևավորման համար մեծ ժողովրդականություն են ստանում ներկառուցվող զուգարանակոնքերը, որոնք բնութագրական են համարվում ժամանակից ինտերիերին: Կախովի մոդելների օգտագործման առավելությունն է հանդիսանում այն, որ զուգարանակոնքի գավաթը չունի հատակի ծածկույթի հետ հատման կետեր, իսկ բոլոր ենթակառուցվածքները հուսալիորեն ծածկված են կեղծ պատով կամ հատուկ տուփով: Այսօր գոյություն ունի տեղադրման եղանակների լայն ընտրություն, որոնք թույլ են տալիս ընտրել զուգարանի տեղադրման օպտիմալ բարձրություն, ինչն հատկապես ակտուալ է ոչ ստանդարտ մարմնակազմվածք ունեցող մարդկանց համար: Բացի այն, որ կախովի կոնստրուկցիայի տեղադրումը, ի շնորհիվ հատակին որևէ բաղադրատարրի բացակայության, պարզեցնում է սենյակի մաքրումը, այլև թույլ է տալիս վիզուալ կերպով մեծացնել սնեյակը: Եթե ճշգրտորեն իրականացնել ներկառուցվող մոդելի մոնտաժը, ապա այն ընդունակ է պահել զալի քաշ (մինչև 400-450 կգ), թեև արտաքնապես պարամետրերով չի տարբերվում սովորական սոլո-զուգարանակոնքից:

         Ներկառուցվող զուգարանակոնքերի ստանդարտ չափսերը հետևյալն են՝

  • բարձրություն՝ 350-400մմ,

  • խորություն՝ 480-700մմ,

  • լայնություն՝ 350-360մմ

    Այս մոդելները լայն տարածում են ստանում նրա շնորհիվ, որ բոլոր բաղադրատարրերը, որոնք ոչ շատ յուրահատուկ տեսք ունեն, ինչպիսիք են օրինակ ջրահեռացման խողովակը, բաքը, կոյուղու խողովակները և միացումները, թաքցվում են կեղծ վահանակի ետևում: Տեսանելի են մնում միայն գրավիչ գավաթը և ջրի բացթողնման քրոմապատ կոճակը, որը հաճախ երկկողմանի է և թույլ է տալիս կարգավորել օգտագործվող ջրի քանակը: Վաճառակետերում առավել հաճախ հանդիպում են կախովի զուգարանակոնքեր տեղադրման համար հետևյալ չափսերով՝

  • լայնություն` 355-370մմ,

  • խորություն` 470-580մմ,

  • բարձրություն` 390-420:

Տեղադրման համար շրջանակի ստանդարտ չափսեր են հանդիսանում`լայնությունը՝ 50 սմ, բարձրությունը՝ 110 սմ         

      Շնորհիվ այն հանգամանքի, որ ջրահեռացման բաքը տեղակայված է միջպատային տարածությունում, որը մշակվում է ձայնամեկուսիչ նյութերով, զգալիորեն կրճատվում է ջրի բացթողնման և բաքի լցոնման աղմուկը: Տեղադրման չափսերն ընտրելիս պետք է հաշվի առնել սարքավորման տրամաչափերը, քանի որ դրանց հիման վրա պետք է հատուկ տեղ հատկացնել, որտեղ կթաքցվեն բոլոր ենթակառուցվածքները:

    Եթե կախովի զուգարանակոնքը և տեղադրման շրջանակը ձեռք են բերվում առանձին, ապա անհրաժեշտ է ուշադիր կատարել չափագրումները, որպեսզի ընտրել սանտեխնիկական սարքավորման չափսերին համապատասխանող շրջանակ: Այն դեպքում, երբ զուգարանակոնքն ունի ոչ ստանդարտ չափսեր, խորհուրդ է տրվում գնել կարգավորելի տարրերով շրջանակ, որոնք հեշտ է համապատասխանեցնել որոշակի չափսերին:

       Հետաքրքրիր է իմանալ: Տեղադրման համար շրջանակի ստանդարտ չափսեր են համարվում՝ լայնությունը՝ 50սմ, բարձրությունը՝ 110սմ: Պետք է նկատի ունենալ, որ որոշ արտադրողներ առաջարկում են ավելի կարճ մոդելներ՝ սահմանափակ բարձրությամբ սենյակների համար, այդ դեպքում բարձրությունը հասնում է 850մմ-ի:

Կախովի զուգարանակոնքերի առավելությունն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները թաքցված են կեղծ պատի ետևում        

Մանկական զուգարանակոնքերի և կոմպակտ դասի մոդելների չափսերի առանձնահատկությունները

      Փոքր չափսերով զուգարանակոնքերը հաճախ տեղադրվում են այն շինություններում, որտեղ ընտանիքներն ապրում են երեխաների հետ: Բացի դրանից, այդպիսի մոդելներ են նախընտրում մինիմալիզմի ոճի ինտերիերի սիրահարները, նույնիսկ այն դեպքում, երբ սանհանգույցի չափսերը թույլ են տալիս տեղադրել ավելի մեծ չափսի մոդելներ: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ ոճի գլխավոր խնդիրն է ձևավորել ֆունկցիոնալ տարածություն՝ թողնելով ազատ տարածության մաքսիմալ քանակություն: Ընդհանուր առմամբ առանձնացնում են կոմպակտ զուգարանակոնքի հետևյալ չափսերը.

  • լայնություն` 290-350մմ,

  • երկարություն` 460-590մմ,

  • բարձրություն` 260-340մմ:

  Մանկական զուգարանակոնքի չափսեր ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն երեխայի տարիքը, այլև տարիքը և մարմնակազմության առանձնահատկությունները: Պետք չէ մոռանալ, որ երեխաներն արագ են մեծանում, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել 20-25% ավել չափսով սարքավորում:

    Սանտեխնիկ մասնագետները պնդում են, որ հատուկ մանկական զուգարանակոնքը հարկավոր է տեղադրել միայն այն դեպքում, երբ սանհանգույցում կա բավարար ազատ տարածություն: Հակառակ դեպքում անհրաժեշտ է զուգարանակոնքի վրա տեղադրել հատուկ հարմարանք, որի օգնությամբ երեխային հարմար կլինի օգտվել սանտեխնիկայից: Այժմ նույնիսկ մշակված են աստիճանով վրադիր հարմարանքներ, որոնք օգնում են երեխային բարձրանալ զուգարանակոնքի վրա նույնիսկ առանց ծնողի օգնության:

Ցանկացած չափի զուգարանակոնքի տեղադրման հարցում ձեզ կօգնի հմուտ վարպետը, ում կարելի է դիմել ձեր սմարտֆոնից մի քանի հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ:

Սանտեխնիկները խորհուրդ են տալիս տեղադրել մանկական զուգարանակոնքը միայն այն դեպքում, երբ սանհանգույցում կա բավարար ազատ տարածություն       

Զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր. հաշմանդամների համար և լրացուցիչ գործառույթների սարքերով համալրված մոդելներ:

    Խոշոր մարմնակազմվածքով մարդկանց համար ընտրում են զուգարանակոնքի համապատասխան չափսեր, որոնք բնութագրվում են ուռճացված տրամաչաթերով: Այդ մոդելները նախատեսված են ծանր քաշով կամ 190սմ-ից ավել հասակով մարդկանց համար: Մոդելն ընտրելիս նախապատվություն պետք է տրվի այն տարբերակին, որը կարող է դիմակայել մեծածավալ բեռնվածությանը: Հաճախ զուգարանակոնքերի մեծացված մոդելները նախատեսված են 600-650 կգ քաշի համար: Այդ դեպքերում զուգարանակոնքի՝ հատակից բարձրության ստանդարտները տարբերվում են ընդհանուր ստանդարտներից և սովորաբար հասնում են 65-70սմ, մոդելների երկարությունը՝ 70սմ և ավելի, իսկ լայնությունը՝ 40սմ և ավելի:

  Օգտակար խորհուրդ: Եթե վաճառակետերում չի գտնվում տարածքի մակերեսին համապատասխանող զուգարանակոնքի օպտիմալ չափս, կարելի է պատվիրել սանտեխնիկայի նմուշը ըստ անհրաժեշտ պարամետրերի:

      Առավել հաճախ զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր պատվիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սարքավորումը ոչ միայն ունենա մեծացված չափսեր, այլև համալրված լինի հատուկ բռնակներով և նստատեղերով: Այդպիսի մոդելների բարձրությունը 15-20սմ ավել է, քան ստանդարտ տարբերակներինը: Եթե զուգարանակոնքն օգտագործում է սայլակով մարդը, ապա նստատեղի բարձրությունը չպետք է գերազանցի հաշմանդամի սայլակի չափսերը: Սովորաբար այս պարամետրը 50-60սմ է: Զուգարանակոնքի նույն չափսերը խորհուրդ են տրվում նաև տարեցների կողմից օգտագործման համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պատվիրվում են ոչ ստանդարտ չափսերի եւ բնութագրերի զուգարանակոնքեր       

   Ոչ ստանդարտ չափսեր կարող են ունենալ նաև ներկառուցված բիդեով զուգարանակոնքերը: Շատ դեպքերում այս մոդելները առանձնանում են մեծ երկարությամբ հատուկ երկարաձգված ձևի պատճառով, քանի որ լվացող ցնցուղը հարմար տեղադրվում է զուգարանակոնքի վերին եզրային օղակին: Բիդեով զուգարանակոնքի բաքն ունի ստանդարտների համեմատ մեծ չափսեր: Մոդելների երկարությունը սովորաբար մոտ 70սմ է, իսկ լայնությունը` 40-41սմ: Կախովի համակարգն ունի ավելի փոքր չափսեր` լայնությունը 29-36սմ է, իսկ երկարությունը` 52-60սմ:

Ինչպես ընտրել զուգարանակոնքի համար նստատեղ ըստ համապատասխան չափի, կափարիչի ընտրության առանձնահատկությունները:

  Զուգարանակոնքի համար նստատեղի ճիշտ չափսերն ընտրելը նույնպիսի կարևոր խնդիր է, ինպիսին համապատասխան չափսերի սանտեխնիկական սարքավորման ձեռք բերումը: Մեկ այլ կարևոր աքսեսուար է համարվում զուգարանակոնքի կափարիչը, որը կատարում է դեկորատիվ և պաշտպանիչ գործառույթ:

   Զուգարանակոնքի նստատեղի համար չափսեր ընտրելիս անհրաժեշտ է հետևել, որպեսզի աքսեսուարը չափսերով համապատասխանի գավաթի օղակին: Կարևոր է, որ օղակը չգերազանցի նստատեղին, իսկ ահա նստատեղի լայնությունը կարող է գերազանցել օղակի չափսերը, բաըց ոչ ավել, քան 1սմ:

    Նստատեղի մեկ այլ, ոչ պակաս կարևոր բնութագրիչ է հանդիսանում նյութը, որից այն պատրաստված է, քանի որ հենց դրա վրա է ընկնում մարդու քաշի հիմնական ծանրությունը: Իհարկե, ավելի լավ է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք տարբերվում են հարթ մակերեսով, որը հեշտ կլինի մաքուր պահել: Ոմանք նախընտրում են գործվածքով կարված նստատեղ: Այս դեպքում կարևոր է, որ գործվածքը օգտագործման ընթացքում չմաշվի և չառաջացնի գնդիկներ:

Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

Զուգարանակոնքի նստատեղի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հետևել, որպեսզի այն համապատասխան լինի ոչ միայն չափսերով, այլև զուգարանակոնքին ամրացմամբ      

       Օգտակար խորհուրդ: Պլաստիկ նստատեղ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ մակերեսին չլինեն ճաքեր և քերծվածքներ, որոնք ոչ միայն անհարմարություն կառաջացեն, այլև կարող են դառնալ մաշկային ծածկույթի վնասման և այտուցման պատճառ:

Խորհուրդ չի տրվում օգտագործել փայտից պատրաստված նստատեղեր, քանի որ այդ նյութի վրա հնարավոր չէ քսել հակամանրէային ծածկույթ: Փայտի ծակոտկենության պատճառով նստատեղը կլանում է վնասակար գոլորշիներ և մանրէներ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Հետևաբար ավելի լավ է գնել բարձրորակ պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախապես մշակված է հակամանրէածին միջոցներով: Հաշմանդամություն ունեցող անձանց համար խորհուրդ է տրվում գնել նստատեղերի մոդելներ, որոնք համալրված են յուրահատուկ բռնակներով:

Զուգարանի կափարիչի չափը պարտադիր չէ, որ համապատասխանի վերին օղակի չափին կամ գավաթի տրամագծին: Որոշ մոդելներ ավելի փոքր են, քան բուն նստատեղը: Կարևորը, որ կափարիչն ամբողջությամբ ծածկի զուգարանակոնքի գավաթի եզրը: Որպեզի սարքավորման մեջ պատահաբար կենդանիներ չբարձրանան, անհրաժեշտ է հետևել, որպեսզի կափարիչը սահուն ծածկի զուգարանակոնքի վերին օղակը առանց շեղումների առաջացման:

Շատերը ծանոթ են այն խնդրին, երբ զուգարանի կափարիչը օգտագործելուց հետո ընկնում և հարվածում է նստատեղին և օղակին, որը հանգեցնում է աքսեսուարի կոտրմանը, ինչպես նաև ավելորդ աղմուկ է առաջացնում: Այս դեպքում խնդրի լուծում է միկրովերելակով նստատեղի ձեռք բերումը՝ այսպես կոչված soft close (փափուկ փակ) համակարգ, որն ինքնուրույն ավտոմատ կերպով իջեցնում է նստատեղի կափարիչը՝ առանց ավելորդ աղմուկի և չի թողնում դրան բացման ժամանալ հարվածել բաքին: Նման նստատեղերի տեղադրման այլ առավելություններն են.

  • կափարիչի և ջրի բաղթողնման բաքի շահագործման ժամկետի երկարաձգումը,

  • տեղադրման պարզությունը, ինչը կհաղթահարի նույնիսկ անփորձ մարդը,

  • խնամքի հեշտությունը, ինչին կարելի հասնել ուղղակի հանելով կափարիչը և լվանալով՝ օգտվելով ամրացման երկու կոճակից:

Որոշ մոդելներ լրացուցիչ համալրվում են սոնսորային տվիչներով, որոնք ինքնուրույն իջեցնում կամ բարձրացնում են նստատեղը՝ կախված զուգարանակոնքին մարդու մոտենալուց կամ հեռանալուց:

Ավելի լավ է գնել նախապես հակաբակտերիալ միջոցներով մշակված պլաստիկից պատրաստված նստատեղ         

Ինչից է կախված ջրահեռացման բաքի չափը. տարողության հիմնական տեսակները:

      Տարբեր արտադրողների կողմից թողարկվող զուգարանակոնքերի տարբեր մոդելները առանձնանում են բաքի թողունակությամբ: Այս ցուցանիշը շատ զուգարանակոնքերի մոտ տատանվում է 4-6 լիտրից մինչև 13 լիտրի սահմաններում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրների մեծամասնությունում ջրի ծախսին վերաբերում են մեծ խնայողությամբ: Ջուրը բաքից բաց է թողնվում բացթողնման մեխանիզմի շնորհիվ: Կարևոր է նշել, որ անկախ բաքի տարողությունից, կարելի է կարգավորել ջրահեռացման փականը որոշակի քանակությամբ ջրի արտահոսքի համար:

Անկախ բաքի ծավալից ջրահեռացման փականը կարելի է կարգավորել ջրի որոշակի քանակի համար         

     Հետաքրքիր է իմանալ: Սանտեխնիկները նշում են, որ առավելագույն բացթողնման համար օգտագործում են 3.5-4լ ջուր, իսկ քիչ քանակության համար բավարար է 1.5լ: Ժամանակակից զուգարանակոնքերի մեծամասնությունն ունեն արտահոսքի 2 ռեժիմ՝ առավելագույն և կես ծավալով, ինչը թույլ է տալիս խնայել կոմունալ ծախսերը:

        Երկակի ռեժիմով 6 լիտրանոց բաքերը մեկ ընտանիքի համար թույլ են տալիս մեկ տարում տարեկան մեկ մարդու հաշվով խնայել մինչև 6500 հազար լիտր ջուր: Այսպիսով, խնայող բաքով, որը նաև փոքր չափսերով է առանանձնանում, 4 հոգանոց ընտանիքը կկարողանա 1 տարում խնայել մինչև 20 հազար լիտր ջուր:

  Զուգարանակոնքի չափսի ընտրությանը անհրաժեշտ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ սխալ ընտրված մոդելը թույլ չի տա նորմալ ընդարմանալ: Բացի դրանից օգտվող մարդկանց մարմնակազմությունը հաշվի առնելուց, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև սանհանգույցի չափսերը: Միայն գրագետ ընտրված զուգարանակոնքը կարող է դառնալ ողջ ընտանիքի հարմարավետության գրավականը:

Հավելենք, որ բոլոր տեսակի զուգարանակոնքերի տեղադրման, վերանորոգման և սպասարկման անհրաժեշտ աշխատանքները կարող եք վստահել հմուտ վարպետ-սանտեխնիկին՝ ուղղակի պատվիրելով համապատասխան ծառայությունը ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով՝  ներբեռնելով այն այստեղից:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: