fbpx
8-08-2019

Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

Այս հոդվածում կպարզաբանենք այնպիսի գործընթացի յուրահատկությունը, ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները, կդիտարկենք դրա իրականացման մանրամասն սխեման և կծանոթանանք արահետային սալիկային ծածկույթի շարման հիմնական խորհուրդներին այնպիսի նյութերի տեսակների կիրառմամբ, ինչպիսիք են «Աղյուսիկ», «Հին քաղաք», «Շեղանկյուն» սալիկները:

«Հին քաղաքը» ամենահայտնի ու գրավիչ տեսակի սալիկներից է
  1. Արահետային սաիկների տեղադրում բետոնե հիմքի վրա. գործընթացի նպատակահարմարությունը
    • Արահետային սալիկ բետոնի վրա. կարելի է արդյո՞ք դնել ծածկույթ բետոնե հիմքի վրա
    • Սեփական ձեռքերով արահետային սալիկների շարում մայթի վրա
    • Բետոնի վրա արահետային սալիկների շարման առավելությունները
  2. Արահետային սալիկների շարման տեխնոլոգիայի նկարագրություն
    • Եզրաքարերի տեղադրում,արահետային սալիկների լուծույթների վրա շարման կարևոր մաս
    • Արահետային սալիկների շարվածքի տակ հիմքի ձևավորում
    • Արահետային սալիկներ. Ինչպես դնել լուծույթին վերջնական ծածկույթը
    • «Հին քաղաք» արահետային սալկների շարման տարբերակներ
    • «Աղյուսիկ», «Շեղանկյուն» և այլ ձևերի արահետային սալիկների շարման առանձնահատկությունները և լուսանկարները

Արահետային սաիկների տեղադրում բետոնե հիմքի վրա. գործընթացի նպատակահարմարությունը

Արահետային սալիկների շարման կարգով հետաքրքրվում են ոչ միայն ամառանոցների և քոթեջների սեփականատերերը՝ ձգտելով ձևավորել և բարելավել իրենց անձնական հողերը: Սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում:

Որպես այդպիսի ժողովրդականության անվիճելի ապացույց հանդես են գալիս ոչ միայն արահետային սալիկների շարվածքի գեղեցկատես լուսանկարները, որոնք կարելի է տեսնել համացանցում, այլև ցանկացած քաղաքում հանդիպող իրական լուծումները:

Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

Առանձնատան դիմացի տարածքը պատված է  «Աղյուսիկ» սալիկով

Ամենից հաճախ արահետային սալիկները կիրառում են ծածկույթի կազմակերպման համար՝

  • Խանութների, դեղատների, օֆիսային և ադմինիստրատիվ շենքերի շրջակայքում,
  • գազոնի միջով անցնող ճանապարհին,
  • ավտոմեքենաների կայանատեղերում,
  • խոշոր տեխնիկայի պահպանման վայրերում,
  • քաղաքի հրապարակներում և այլ հատվածներում, որտեղ դիտվում է բարձր անցողություն և ծանրաբեռնվածություն արահետների վրա (թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, շուկաների, խոշոր ընկերությունների ու առևտրային կենտրոնների, մարզադաշտերի, ուսումնական հաստատությունների, գրադարանների, սպորտային համալիրների մոտակա գոտիներ):

ՈՒշադրություն: Թեթև մարդատար ավտոմեքենաների կայանատեղիների համար արահետային սալիկների հաստությունն ընտրվում է քաշային ծանրաբեռնվածության հաշվի առնմամբ: Կայանատեղի երեսպատման համար չի կարելի օգտագործել հետիոտն ճանապարհների համար գնված նյութը: Այդպիսի ծածկույթն արագորեն կդառնա անպիտան:

Սալիկն այն նյութն է, որը կատարելապես հարմար է ինչպես քաղաքային փողոցների, այնպես էլ քաղաքից դուրս տարածքների երեսպատման համար

Արահետային սալիկ բետոնի վրա. կարելի է արդյո՞ք դնել ծածկույթ բետոնե հիմքի վրա

Մարդկանց մեծ մասը սովոր է մտածել, որ սալիկային ծածկույթի տեղադրումն իրականացվում է բացառապես ավազոտ մակերևույթի վրա, հետևաբար բետոնի վրա արահետային սալիկների շարման տեխնոլոգիան նրանիցի շատերի մոտ կասկածներ է հարուցում:

Իրականում բետոնային մակերևույթը համարվում է ամենահուսալի հիմքը ճանապարհների և սալաքարային հրապարակների ձևավորման համար: Դա բացատրվում է նրանով, որ բետոնը կանխում է սալիկի տեղաշարժումը մակերևույթով և բնութագրվում է բարձր կայունությամբ մեծ ծանրաբեռնվածությունների հանդեպ: Որոշ դեպքերում, արահետային սալիկների շարման տեխնոլոգիան խախտելիս, արդյունքը կարող է հակառակը լինել: Հետևաբար, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել նման ծածկույթի կառուցման վերաբերյալ բոլոր պահանջները և խորհուրդները:

Արահետային սալիկների բետոնային հիմքի վրա շարման տեխնոլոգիան հավասարապես հետաքրքիր է ինչպես մերձքաղաքային քոթեջների սեփականատերերին, այնպես էլ քաղաքի բնակիչներին, որոնք ունեն սեփական խանութ կամ բիզնեսի ցանկացած այլ տեսակ: Ինքնըստինքյան մայթը շատ առավելություններ ունի, իսկ սալիկային ծածկույթի համադրությամբ կարելի է ստանալ բոլոր առումներով իսկապես օպտիմալ լուծում: Մայթի թեքության շնորհիվ ջուրը չի հավաքվի սալիկի մակերևույթին:

Սեփական ձեռքերով արահետային սալիկների շարում մայթի վրա

Մայթը համարվում է անկախ կառուցվածք, որը սովորաբար ձևավորվում է շենքի շրջակայքում՝ այն պաշտպանելու նպատակով: Այն ամբողջությամբ կարող է զրկված լինել ծածկույթից: Խորհուրդ է տրվում դրա վրա անել սալիկային տարրերի շարում, սակայն դա պարտադիր գործընթաց չէ:

Սեփական տան շուրջ բետոնե մայթի ստեղծում

Օգտակար խորհուրդ: Որպեսզի ձեր մերձակա տարածքի էքստերիերը դարձնեք արդյունավետ և ներդաշնակ, օգտագործեք սալիկային ծածկույթի միևնույն տեսակը ճանապարհի և մայթի երեսպատման համար: Նման գեղեցիլ լուսանկարներ կարելի է գտնել ինտերնետում:

Չնայած մայթի երեսպատումը պարտադիր չէ, այն այնուամենայնիվ անհրաժեշտ է կատարել, քանի որ բետոնային մակերևույթը անհրապույր տեսք ունի և կարող է փչացնել բակի և տան տեսքը ընդհանուր առմամբ: Այդ իսկ պատճառով, արժե գումար ծախսել նյութի ձեռքբերման վրա և կանչել մասնագետների կամ գործն ինքնուրույն կատարել:

Բետոնի հիմքի վրա արահետային սալիկների շարման (մասնագետների ծառայությունների) արժեքը.

Աշխատանքի տեսակը Արժեքը, դր./մ²
Վերին ծածկույթի հեռացում (ասֆալտ, բետոն և այլն) 1100-4400
Բետոնից պատրաստի հիմքի հետ աշխատանք
Չոր խառնուրդ 1100
Սալիկային մակերևույթի շարում 5000
Ամրաններով բետոնից հարթակի պատրաստւմ
Ավազ 100
Բետոն 2300
Ամրանային տարրեր 1300
Մասնագետների աշխատանքի արժեքը 3000
Բետոնից սովորական հարթակի պատրաստում
Ավազ 100
Բետոն (շերտի հաստությունը 14 սմ) 2300
Մասնագետների աշխատանքի արժեքը 4000
Եզրաքարերի տեղադրում
Բետոն 500
Ավազ 100
Մասնագետների աշխատանքի արժեքը 550
Ջրահեռացման համակարգերի տեղադրում
Բետոն 400
Ավազ 100
Մասնագետների աշխատանքի արժեքը 500

 

Ավելի մանրամասն մասնագետների աշխատանքի արժեքին հնարավոր է ծանոթանալ Varpet հավելվածում (ներբեռնել այն կարելի է այստեղ), որի օգնությամբ էլ կարող եք ամրագրել մասնագետի այցը ձեր ցանկացած վայր: Իսկ անհրաժեշտ բոլոր նյութերը կարող եք գնտել «Նոր Տուն» խանութների ցանցում:

Բետոնի վրա արահետային սալիկների շարման առավելությունները

Բետոնե մակերևույթների հետ աշխատելու առավելությունները.

  • Տեղադրման պարզ համակարգ – ասֆալտային արահետների ձևավորման համար անպայման պետք կգա հատուկ տեխնիկա վարձել, մինչդեռ արահետային սալիկը բետոնի վրա տեղադրելը շատ ավելի հեշտ և արագ է, և դա կարելի է անել ինքնուրույն:
  • Ստացվում է ամուր, հուսալի և երկարակյաց հիմք: Խանութների ժամանակակից ընտրանին ընդունակ է առաջարկել սալիկային տարրերի հատուկ տարատեսակներ, որոնք ապահովում են սահքի էֆեկտի բացակայություն ծածկույթի վրա նույնիսկ ուժեղ տեղումների դեպքում:
  • Ծածկույթը կայուն է նույնիսկ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ազդեցության ներքո: Այն կայուն է տարբեր մեխանիկական վնասվածքների հանդեպ: Շատ դեպքերում արտադրող-ընկերությունը սպառողներին տրամադրում է դեկորատիվ նյութերի շահագործման երկար երաշխիքային ժամկետ: Դրանք կախված են սալիկային ծածկույթի տեսակից և տատանվում են 10-40 տարի:

 

Արահետային սալիկից ծածկույթով բետոնե մայթի կառուցվածքի գծագիր

ՈՒշադրություն: Ձմռանը կոնստրուկցիան չի ենթարկվում լուրջ սառցակալման, քանի որ ավելցուկային խոնավությունը թափանցում է ընդերք կարերի միջով և ներծծվում է:

Շնորհիվ նյութերի լայն ընտրանու ընդլայնվում են դիզայնի հնարավորությունները: «Հին քաղաք» արահետային սալիկի շարման գոյություն ունեցող գծագրերը ինքնըստինքնյան հնարավորություն ունեն առաջարկել դիզայնի մի քանի ոչ սովորական տարբերակներ:

Այս նյութից բացի, կան նաև ուրիշներ, որոնք տարբերվում են..

  • չափով,
  • ձևով,
  • որակով,
  • գունավորմամբ,
  • բնութագրերով և հատկություններով:

Լուսանկարից կարելի է գնահատել արահետային սալիկի շարման եղանակները, դրանց բազմազանությունը և ստեղծած դեկորատիվ էֆեկտը:

Առանձնատան դիմաց սալահատակի տեղադրման գործընթաց

Սալիկային ծածկույթը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգման: Դրա համար անհրաժեշտ չէ ամբողջությամբ փոխարինել ամբողջ արահետը: Անհրաժեշտ է փոխարինել միայն վնասված տարրերը: Եթե դուք աշխատում եք «Հին քաղաք» արահետային սալիկի շարման կամ ինչ-որ այլ ծածկույթի տեղադրման վրա, ապա մասնագետները խորհուրդ են տալիս գնել նյութը հավելապահուստով:

Արահետային սալիկների շարման տեխնոլոգիայի նկարագրություն

Բետոնե հիմքի վրա արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն: Մայթը հատուկ պահանջներ չի ներկայացնում ձևավորման ընտրության նկատմամբ, հետևաբար որոշիչ գործոն է հանդիսանում որակը և ձեր անձնական ճաշակը: Հնարավոր է նույնիսկ հին բետոնե հիմքի վրա արահետային սալիկների տեղադրման տարբերակ:

Մայթի ձևավորման գործընթաց սկսվում է նշագծմամբ: Շինարարության այս փուլի իրագործման համար հարկավոր կլինի գծանշման լար, ինչպես նաև փայտե սյուների հավաքածու: Դրանք տեղադրում են տան շուրջը չափումներին համապատասխան, որից հետո դրանցից յուրաքանչյուրով անցկացվում է լարը: Նրանից, թե որքան ուշադիր և ճշգրիտ է կատարվել նշագծումը, կախված է մայթի որակը:

Ավազաբետոնային խառնուրդի վրա արահետային սալիկի շարում

ՈՒշադրություն: Լուսանկարից մայթի վրա արահետային սալիկով նախշ ստեղծելիս պետք չէ մոռանալ թեքությունների մասին: Հաճախ այս ցուցանիշը տատանվում է 1-3°/մ: Կանոններից բացառություններ էլ են հանդիպում, որտեղ թեքության անկյունը կազմում է 5°/մ:

Նշագծումը կատարելուց հետո իրականացվում է հողի վերին շերտի հանումը շինարարական աշխատանքների իրականացման գոտում: Լուսանկարներում պատկերված արահետային սալիկների շարման տեսակների մեծամասնությունը ենթադրում է ծածկույթի տեղադրում 40սմ լայնությամբ: Այս ցուցանիշի հաշվառմամբ որոշվում է վերին հողային շերտի հանման խորությունը: Մի մոռացեք, որ բետոնե մայթը պետք է բարձր լինի հողի մակարդակից:

Այս տվյալներին նաև ավելացվում են գոգավորության պահանջները, որը ձևավորվում է ջրահեռացման համակարգի համար:

Եզրաքարերի տեղադրում,արահետային սալիկների լուծույթների վրա շարման կարևոր մաս

Նույնիսկ եթե դուք աշխատում եք արահետային սալիկների շարման պարզագույն տարբերակներից մեկի՝ «Աղյուսի» հետ, լուսանկարը որպես հիմք չի ապահովում որակյալ արդյունք: Շատ կարևոր է պահպանել տեխնոլոգիայի բոլոր պահանջները, ընդ որում՝ ոչ միայն արահետի երեսպատման, այլև մայթերի ձևավորման:

Մայթային կոնստրուկցիան բավականին դժվար է ստացվում: Այս փուլում մասնագետները խորհուրդ են տալիս եզրաքարեր տեղադրել, ինչը կհեշտացնի աշխատանքը: Բանը նրանում է, որ արահետային սալիկների շարման ցանկացած նկար, չի կենտրոնանում եզրաքարերի վրա, ինչն էլ սահմանափակում է այն: Այս փուլում այն կկատարի ևս մեկ՝ շրջանակի գործառույթ:

Եթե հրաժարվել եզրաքարերի տեղադրումից, դրա տեղադրումը միևնույն է հարկավոր կլինի կատաևել ավելի ուշ, իսկ մայթի տեղադրման աշխատանքները կբարդանան:

Եզրաքարի տակ փոսը պետք է անցնի որմնադրության խորության մակարդակից: Ամենից հաճախ դրա հատակը եզրաքարի ստորին սահմանից իջեցվում է մինչև 30սմ ներքև:

Տան դիմաց ճանապարհը պատված է տարբեր չափերի սալաքարերով

Օգտակար խորհուրդ: Մի մոռացեք այս հաշվարկներում ներառել ջրի արտահոսքը: Չէ՞ որ եզրաքարը չպետք է խոչընդոտի ջրի հեռացմանը, որը կարող է խափանել շենքի հիմքի ամբողջականությունը:

Դրանից հետո, փոսի ներքևի մասում, ձևավորվում է մանրացված քարից բարձիկ`15սմ հաստությամբ, նյութը պետք է հանգամանորեն սեղմված լինի: Վերևում 2սմ հաստությամբ բետոնե լուծույթով լիցք է արվում, և կատարվում է եզրաքարի տեղադրումը: Լրիվ ներքաշման և չորացման համար անհրաժեշտ կլինի մի քանի օր: Համոզվելով, որ լցոնումը լիովին չորացել է, կարելի է անցնել աշխատանքների հաջորդ զանգվածի կատարմանը:

Արահետային սալիկների շարվածքի տակ հիմքի ձևավորում

Եզրաքարերի տեղադրումից հետո հատվածը հարթեցվում է և լավ սեղմվում՝ մակերևույթի սեղմվող անկյունի հաշվի առնմամբ: Խորհուրդ է տրվում հիմքին քսել մի քանի շերտ գեոտեքստիլ: Այս տեսակի նյութը կկանխի բույսերի աճը: Չնայած, որ բուսականությունը ի վիճակի չէ անցնել բետոնե հիմքի միջով, գեոտեքստիլը կապահովի լրացուցիչ պաշտպանություն:

Արահետային սալիկի կամ սալահատակի տակի հիմքի կառուցվածքի գծագիր

Որոշ դեպքերում բիտումի նյութը օգտագործվում է որպես հատակի շապիկ: Այս նյութի տեղադրումը իրականացվում է ծածկույթի ջրամեկուսացման հատկությունների բարձրացման նպատակով:

Բետոնի հիմքի ձևավորման սխեման.

  1. Առաջին հերթի շերտը ձևավորվում է խճաքարից: Եթե կատարվել է եզրաքարերի տեղադրում, այս փուլը կարելի է բաց թողնել:
  2. Եթե նախատեսվում է ծածկույթի վրա լուրջ ծանրաբեռնվածություններ, հարկ կլինի մայթը պատել ամրանային շերտով: Այն կարելի է պատրաստել ամրանային ձողերից:
  3. Հետիոտնային անցուղու տակ մոնոլիտային կոնստրուկցիայի համար բավարար է 10սմ բարձրությունը: Ավտոմոբիլային կայանատեղու հիմքը պետք է ունենա առնվազն 20սմ բարձրություն:

Օգտակար խորհուրդ: Որակյալ արդյունք ստանալու համար օգտագործեք M200 մակնիշի բետոն: Այն օպտիմալ է որակի և արժեքի առումով:

Արահետային սալիկներ. Ինչպես դնել լուծույթին վերջնական ծածկույթը

Եթե համեմատել արահետային սալիկների շարման լուսանկար-օրինակները, տվյալ տեխնոլոգիան շատ բանով նման է երեսպատման սալիկների հետ աշխատանքի տեխնիկային: Այստեղ տարբերակիչ առանձնահատկություն է հանդես գալիս լուծույթը, որն ունի որոշակի այլ բաղադրություն և կոնսիստենցիա:

Արահետային սալիկների լուսանկարներում ծածկույթի տարրերի շարման նկարները շատ բազմազան են: Դիզայնի առանձնահատկությունը չի ազդում արահետների տեղադրման եղանակի, ինչպես նաև ընդհանուր տեղխնոլոգիայի վրա: Գոյություն ունի սալիկի տեղադրման երկու մեթոդ՝ ավազացեմենտային խառնուրդ և ավազացեմենտային լուծույթ:

Ավազացեմենտային խառնուրդի դեպքում ստացվում է լուծույթի ավելի խիտ կոնսիստենցիա, քան այն, որը կիրառվել էր հիմքի շինարարության ժամանակ: Խառնուրդը չի հանդուրժում մանր քարերի առկայություն, ուստի նախապես ավազը պետք է մաղել: Դա թույլ կտա պարզեցնել արահետային ծածկույթի ինքնուրույն պատման աշխատանքները: Քսվող շերտի անհրաժեշտ հաստությունը կազմում է 2-3սմ, որից հետո խառնուրդը հավասարեցվում է մալայի օգնությամբ:

Կարդացե՛ք նաև՝ Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

Գոյություն ունի սալիկի շարման երկու եղանակ՝ ավազացեմենտային խառնուրդի և ավազացեմենտային լուծույթի օգնությամբ

Չոր մեթոդը օգտագործելիս հնարավոր է արահետային սալիկի ծավալի պակասում: Թե որ լուծույթին են դնում ծածկույթը մասնագետներն, այս դեպքում էական նշանակություն չունի, քանի որ դրա համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ: Մասնագիտացված խառնուրդի ձեռքբերման գները բավականին բարձր են, հետևաբար ավելի լավ է ռիսկի չդիմել և նախապատվությունը տալ ավազացեմենտային խառնուրդին:

Երկրորդ դեպքում կարող է օգտագործվել ավազացեմենտային լուծույթ՝ համապատասխանաբար 3:1 հարաբերակցությամբ: Լուծույթը պատրաստելուց հետո այն պետք է քսել հիմքին, հավասարեցնել և սղմել:

Օգտակար խորհուրդ: Սալահատակ տեղադրելու համար օգտագործեք փայտե կամ ռետինե թակ: Այն չի կարող վնասել սալիկը:

Ծածկույթի բոլոր տարրերը դնելուց հետո մակերեսն առատորեն թրջվում է ջրով: Որոշակի ժամանակահատվածի ընթացքում սալիկը չորանում է, այնուհետև արահետի տարրերի միջև հանգույցները լցոնվում են: Մնացորդային ցեմենտը և կեղտը մաքրելու համար ծածկույթը նորից պետք է լվացվի ջրով:

«Հին քաղաք» արահետային սալկների շարման տարբերակներ

Դատելով «Հին քաղաք» արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ լուսանկարներից՝ այս տեսակի ծածկույթը ամենատարածվածն է մյուսների համեմատությամբ: Նման ժողովրդականությունը պայմանավորված է առավելությունների մեծ թվով, որն իր մեջ կրում է այս նյութը:

«Հին քաղաք» սալիկը թույլ է տալիս ձևավորել հետաքրքիր նկարներ և ծածկույթի տարրերի կոմբինացիաներ: Այս նյութի մեկ փաթեթում կարող են գտնվել չորս տարբեր չափսերի դետալներ: Երբեմն հանդիպում են տուփում երեք չափսային համադրությամբ ընտրանիներ (առանց ամենափոքր տարբերակի):

Ամբողջ փաթեթը ներառում է.

  • մեծ սալիկ,
  • քառակուսի սալիկ,
  • մեծ սալիկի չափսի ½-ը կազմող տարր,
  • մեծ սալիկի ½-ը կամ քառակուսի սալիկի 1/3-ը կազմող տարր:
«Հին քաղաք» սալիկի շարման բազմաթիվ հետաքրքիր սխեմաներ գոյություն ունեն, որոնք թույլ են տալիս ստեղծել հատվածի յուրահատուկ դիզայն

Այդպիսի չափսային բազմազանության շնորհիվ  «Հին քաղաք» արահետային սալիկի շարման տարբերակները բավականին շատ են: Սխեմաները կարելի է բարդացնել՝ ավելացնելով մի քանի գույներ:

Մյուս կողմից, չափսերի այդպիսի մեծ քանակի առկայությունը կարող է քաոս և անկարգություն առաջացնել: Եթե աշխատանքում չպահպանել որոշակի օրինաչափություն, կարելի է ստանալ ոչ շատ գեղեցիկ ծածկույթ:

Օգտակար խորհուրդ: Ինչ-որ չափով, մի փոքր քաոսը կարող է նույնիսկ ողջունելի լինել: Գլխավորը խուսափեք բծերի ձևավորումից, որոնք բաղկացած են միաչափ կամ միագույն սալիկային տարրերի կուտակումներից:

Եթե ցանկանում եք հնարավորինս պարզեցնել ձեր աշխատանքը, բավական է սահմանափակվել արահետային սալիկների շարման երկու գույնանի նկարով, որը գրավիչ է յուրովի: Ամբողջական աշխատանքների կատարումը կարող եք վստահել մասնագետ-վարպետին, ում կարող եք կանչել Varpet հավելվածի օգնությամբ մի քանի հպումով: Վարպետը կկատարի աշխատանքները՝ սկսա արահետի նշագծումից և բետոնե հիմքի ձևավորումից մինչև սալիկների վերջնական տեղադրումը:

Տարբեր տեսակների և տարբեր գույների սալիկների համադրության օրինակ

«Աղյուսիկ», «Շեղանկյուն» և այլ ձևերի արահետային սալիկների շարման առանձնահատկությունները և լուսանկարները

Սկզբում կարող է թվալ, որ արահետային սալիկից սխեմաների կազմումը բավականին բարդ առաջադրանք է: Իրականում, համապատասխան տեսնյութերի դիտումից հետո արահետային սալիկների տեղադրումը դադարում է դժվար թվալ: Օգտագործելով սխեմաների ընտրության խորհուրդներ՝ հեշտությամբ կկողմնորոշվեք ընտրության մեջ: Օրինակ, եթե դուք ընտրել եք «Աղյուս» ձևը ձեր արահետի համար, ապա պետք է ուշադրություն դարձնեք հետևյալ սխեմաներին.

  • գծային տիպի շարվածք, որը կարող է բարդացվել տեղաշարժմամբ, կամ էլ ընդհանրապես առանց դրա բավարարվել,
  • մոդուլային ձևի շարվածք,
  • պարուրաձև շարվածք:

Կլորացված եզրերի շնորհիվ նման սալիկը հիանալի արտացոլում է իր դեկորատիվությունը բոլոր վերը նշված նախշերում:

«Աղյուսիկ» սալիկի շարման սխեմաները հանդիսանում են ամենապարզերից մեկը

Լուսանկարներում արահետային սալիկի  «Շեղանկյուն» ծածկույթի շարման տարբերակները գրեթե 3D-պատկերի տեսք ունեն: Նման շարվածքի արդյունքում առաջանում է ցնցող օպտիկական պատրանք՝ ստեղծելով ծավալային էֆեկտի տպավորություն մայթի մակերևույթին:

Այս էֆեկտը բացատրվում է լուսանկարում արահետային սալիկի «Շեղանկյուն» շարվածքով՝ հիմնված տարբեր արտաքին հատկանիշներով տարրերի կիրառման վրա, որոնք առանձնանում են՝

  • ձևով,
  • մակերևույթի կառուցվածով,
  • գունավորմամբ:

Ընդհանուր առմամբ, ժամանակակից տեսականին ներառում է սալիկային արտադրանքի ավելի քան 40 տարատեսակներ՝ նմանատիպ երկրաչափական տվյալներով:

Քաղաքային տարածքում բետոնե հիմքի վրա սալահատակի տեղադրում

Հատուկ ժողովրդականություն է վայելում ավազապոլիմերային սալիկը: Նյութը ունակ է առաջարկել գերազանց տեխնիկական բնութագրեր և հարմար է այն սպառողներին, ովքեր ցանկանում են արագացնել տեղադրումը: Արտադրանքը պատրաստվում է ավազի, պոլիմերների և գունանյութերի հիմքից և և կարող է ներառել բոլորովին տարբեր կոնֆիգուրացիաների տարրեր:

Սալիկապատման ժամանակակից ծածկույթների մեծ մասը հիանալիորեն դիմանում են արևի և ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, տարբերվում են երկարակեցությամբ և բարձր կարծրությամբ, ինչպես նաև այլ ոչ պակաս շահավետ գործառնական բնութագրերով: Սպառողներին մնում է միայն ընտրել դիզայնը և գույնը, որով կարվի ծածկույթը:

Պատշար
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: