fbpx
4-04-2020

Հատակի ծածկույթ․ լամինատե հատակներ․ դրական ու բացասական կողմերը

Հատակի հուսալիությունը շատ կարևոր է:
Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ
լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի
հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն
կատարել։
Վերջին տարիներին հատակի ծածկույթների շրջանում ամենատարածվածը լամինատե հատակներն են։ Նոր
տեսակի լամինատները կարող են ոչ միայն տանը շքեղ տեսք հաղորդել, այլև դիմակայել շրջակա
միջավայրի ագրեսիվ ազդեցությանը: Բարձր խոնավության պարունակություն ունեցող տարածքների համար շուկան առաջարկում է անջրանցիկ լամինատ, բարելավված տեխնիկական կատարողականությամբ,
սովորական արտադրանքի համեմատ:

Ի՞նչ կառուցվածք ունի լամինատը, որո՞նք են դրա առանձնահատկությունները և ինչպե՞ս ընտրություն
կատարել։ Ինչո՞ւ է մեծամասամբ ընտրությունը կանգ առնում հենց այս ծածկույթի վրա։ Այս ամենի
մասին կպատմենք մեր այս հոդվածում։

Ի դեպ, հատակի ծածկույթի ճիշտ ընտրությունից կախված ոչ միայն Ձեր խոհանոցի, հյուրասենյակի կամ
ննջասենյակի արտաքին տեսքը, այլ երբեմն նաև Ձեր ընտանիքի անդամների առողջությունը:

Մտադի՞ր եք Ձեր տանը կամ բնակարանում ժամանակակից հատակներ տեղադրել: Մեր հոդվածը
կհետաքրքրի Ձեզ։

Ինչու հենց լամինատ ընտրել

Վերջին տարիներին հատակի ամենատարածված ծածկույթը լամինատն է։ Այս ծածկույթը մատչելի է և ծառայում է երկար։ Բացի այդ, այն պակաս գեղեցիկ ու որակյալ չէ, որքան մանրահատակը։
Պարզելու համար, թե որն է լավագույնը կոնկրետ որևէ սենյակի համար, անհրաժեշտ է, որ Դուք մի փոքր ավելին տեղեկանաք հատակի այս ծածկույթի վերաբերյալ։

Այսպես, այսօրվա շուկան լցված է լամինատի տարբեր ձևերով, որոնք տարբերվում են գույնի, որակի և արժեքի տեսանկյունից:

Կարևոր է։ Ընտրության ժամանակ ապրանքի բարձր որակի մեջ համոզվելու համար, անհրաժեշտ է
պահանջել մանրամասն և մատչելի նկարագրություն արտադրանքի վկայականների և երաշխիքների
վերաբերյալ:

Լամինատ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առել`

  • լամինատի կարգը,
  • տախտակի հաստությունը,
  • տակդիրի որակը,
  • մաշվածակայունության աստիճանը,
  • ջրակայունությունը։

Օգտակար խորհուրդ։ Լամինատն ընտրելիս մի մոռացեք դրա տակ դրվող հարթակի մասին, քանի որ դրանից է կախված լամինատի երկարակյացությունը։ Բացի այդ, լամինատի տակդիրն ապահովում է՝

  • հատակի ձայնամեկուսացումը,
  • մակերևույթի հարթեցումը,
  • ջրամեկուսացումը։

Լամինատները միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց դիզայնով, գույնով ու տարածքային
նշանակությամբ, այլ նաև կառուցվածքով։

 

Ի գիտություն։ Շարվածքի ճիշտ ընտրությամբ է պայմանավորված սենյակի տեսքը՝ փայլուն, անփայլ և տեքստուրային։ Բացի այդ, գոյություն ունեն բազմատեսակ
նախշերով ու ձևի բազմազանությամբ լամինատներ, որոնք ընտրության լայն հնարավորություններ են
տալիս գնորդներին։
Դիզայնից բացի, գոյություն ունեն նաև տարբեր շարվածքներով ծածկույթներ, որոնք տարբերվում են
միմյանցից տեղադրման առանձնահատկություններով։

Ի գիտություն։ Շարվածքի ճիշտ ընտրությամբ է պայմանավորված սենյակի տեսքը։

Լամինատը բազմաշերտ ծածկույթ է, որը պատրաստվում է սեղմման եղանակով, ինչի շնորհիվ էլ
կարողանում է դիմակայել ճնշմանը:

Կառուցվածքը․ լամինատը բաղկացած է մի քանի շերտից՝

Կայունացնող շերտը նպաստում է լամինատի ամրությանը․ պաշտպանում է այն մաշվածությունից և դեֆորմացիայից։ Հիմնական շերտով է պայմանավորված լամինատի որակը․ փայտային այս խտանյութ նպաստում է լամինատի երկարակեցությանը։ Դեկորատիվ շերտն ապահովում է արտաքին տեսքը։ Շնորհիվ նախշերի բազմազանության՝ կարելի է ընտրություն կատարել ցանկացած տարածքի համար։ Պաշտպանիչ շերտի շնորհիվ լամինատը պաշտպանվում է քերծվածքներից ու վնասվածքներից։ Որքան այն հաստ է, այնքան լամինատի կարգը բարձր է և երկարադիմացկուն է։

Լամինատի կարգը

Գոյություն ունի լամինատի մի քանի կարգ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը՝ 21, 22,
23 – այս կարգի լամինատները կիրառվում են այնպիսի տարածքներում, որտեղ չկա մարդկանց մեծ հոսք և խոնավություն։ 31 կարգի լամինատները նախատեսված են բնակարանների համար, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ 32 կամ 33 կարգերին, որոնք առանձնանում են իրենց
բարձր որակով և ամրությամբ։ 34 կարգի լամինատն առանձնանում է ջրակայունությամբ և բարձր
մաշվածակայունությամբ։ Այս կարգն օգտագործվում է հիվանդանոցներում, կոնֆերանսների դահլիճներում և այլն։

Հենց կարգով է որոշվում արտաքին ազդեցություններին հանդեպ լամինատի դիմակայությունը: Որքան,
բարձր է կարգը, լամինատե ծածկույթն այնքան քիչ ենթակա կլինի վնասվածքների և այլ արտաքին
ազդեցությունների:

Օգտակար խորհուրդ։ Լամինատ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ շինությունում
ինտենսիվության և ծանրաբեռնվածության մակարդակը։

Ի գիտություն։ Այսօր ամենատարածվածը 31-34 կարգի լամինատն է: Այս կարգի լամինատն ունի
խոնավության նկատմամբ ամենաբարձր դիմակայությունը։ Այն խորհուրդ է տրվում ինտենսիվ
օգտագործմամբ հասարակական վայրերում՝ խանութներում, ռեստորաններում, մարզադահլիճներում,
հատակների ձևավորման համար: Մեր օրերում հաճախ այն գնում են նաև բնակարանների և տների համար:
Ի դեպ, այս կարգի լամինատի ծառայության ժամկետը զգալիորեն գերազանցում է բնակելի տարածքների
համար նախատեսված այլ լամինատների ցուցանիշներին: Ճիշտ խնամքի դեպքում արտադրողները տալիս են 25-30 տարվա երաշխիք:

Կարևոր է։ Լամինատի երկարակեցության համար նշանակություն ունի նաև տեղադրման որակը։

Ի գիտություն: Լամինատե հատակային ծածկույթով հատակը ձևավորելիս հարկավոր է հաշվարկել, թե որքան այն կբարձրանա, անհրաժեշտ է հաշվի առնել տեղադրող շինանյութերի հաստությունը։ Անհրաժեշտ է համոզվել, որ հետագայում դա չի խանգարի դռների բացմանը և փակմանը:

Ի դեպ, հարևան սենյակի հատակային ծածկույթի բարձրությունը ևս պետք է լինի նույնը:

Ի գիտություն։ Մասնագետների խոսքով՝ այս ծածկույթի գործնականությունն ակնհայտ է․ այն
տեղադրելուց հետո երկար ժամանակ կարող եք մոռանալ հատակի վերանորոգման խնդրի մասին:

Նախ լամինատի դրական կողմերի մասին․ դրանք հետևյալն են՝

  • գույների և հյուսվածքների հսկայական ընտրություն․կարող եք իրականացնել ոճավորման շատ
    տարբեր ձևեր,
  • ջերմային դեֆորմացման գործակիցն աննշան է,
  • խոնավադիմացկուն է, չի առաջացնում ճաքեր,
  • դիմացկուն է նաև քերծվածքների ժամանակ,
  • ուլտրամանուշակագույն ճառագայթներից ժամանակի ընթացքում գույնը չի փոխում:

Վերոնշյալ դրական կողմերից բացի, լամինատն ունի նաև մի շարք այլ առավելություններ։

Այս նյութն ապահով է և անվտանգ։ Հատակի այս ծածկույթի արտադրությունը մեծ պահանջներ ունի նաև
նյութերի անվտանգության պատճառով․ այն կարող է ապահով տեղադրվել տան կամ բնակարանի
ցանկացած սենյակում:

Լամինատը պարունակում է 80% քանակությամբ փայտանյութ, սակայն, դրանց միացումն իրականացվում է արհեստական մեթոդով, որի համար օգտագործվում է պոլիմերային միացումներ և քիմիական բաղադրիչներ:
Այդուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, լամինատը կազմի առումով ավելի էկոլոգիապես մաքուր է:

Դա հաստատվում է այն փաստով, որ լամինատի այրման ժամանակ ավելի քիչ վտանգավոր թունավոր նյութեր են ազատվում, քան օրինակ՝ լինոլեումի այրման ժամանակ:

Ի գիտություն։ Լամինատը միշտ հնարավոր է նորացնել, քանի որ դրա կառուցվածքը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում փոխել առանձին տախտակները:

Ի դեպ, տախտակների դեպքում կարևոր են կցակարերը: Ժամանակակից կողպեքները հնարավորություն են
տալիս տախտակները մեկը մյուսին միացնել գրեթե առանց արանքի, այլապես փոքրիկ խորություններում
անգամ կեղտի կուտակումն անխուսափելի կլիներ:

Արտաքրին տեսքը․ գեղագիտություն

Լամինատե հատակները գեղագիտական տեսանկյունից բավականին գրավիչ են։ Սենյակին հիանալի տեսք են հաղորդում՝ տեղավորվում են ցանկացած ձևավորման մեջ։ Տեղադրված լամինատը գրեթե անհնար է տարբերակել բնական մանրահատակից: Լամինատե տարբեր տեսակները թույլ են տալիս ընտրել համապատասխան տարբերակը գրեթե ցանկացած դիզայնի համար․կարող են ընդօրինակել ցանկացած տեսակի հյուսվածքի․լինի դա փայտ կամ քար: Դիզայներներն այս նյութն օգտագործում են ինտերիերի ընդհանուր դիզայնի համար նաև հենց դրա գեղագիտական հատկությունների պատճառով:

Խնամքը

Լամինատե հատակ ընտրելիս շատերը կարծում են, որ այն խնամքի կարիք չունի, մինչդեռ  խնամքը պարտադիր է, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ է:

Բավական է մաքրել այն խոնավ կտորով կամ խնամքի համար նախատեսված նյութերով:

Լամինատը խոնավադիմացկուն է։ Այսինքն՝ դրա վրա բորբոս չի կարող երևալ: Այդուամենայնիվ,  խորհուրդ է տրվում դրա վրա հեղուկ չթափել, քանի որ լամինատը ներսից կարող է այտուցվել և ձևափոխվել (դեֆորմացվել) և կորցնել իր արտաքին տեսքը։

Լամինատի բացասական կողմերը

Այս ծածկույթի բացասական հատկություններն ավելի քիչ են։ Օրինակ՝ այս նյութն ի վիճակի չէ հատակը
դարձնել այնքան տաք, որքան բնական մանրահատակը: Իհարկե, սա գրեթե աննշան թվացող բացասական
կողմ է՝ համեմատած այն բոլոր առավելությունների հետ, որն ունի հատակի այս ծածկույթը: Բացի այդ,
լամինատը ձայնային կլանող հատկություններ չունի․ բուռն քայլերը կլսվեն ամբողջ բնակարանում:
Ուստի, Դուք պետք է հոգ տանեք նաև ձայնամեկուսացման մասին։ Հարկ է նշել, որ լամինատի նշյալ
թերությունները բավականին շտկելի են:

Օգտակար խորհուրդ։ Ննջասենյակի, հյուրասենյակի և միջանցքների համար նախընտրելի է օգտագործել
լամինատ, քանի որ այն ավելի բնական է և ներկայանալի տեսք ունի: Դահլիճում կամ մուտքի տարածքում
դեռևս ավելի լավ է օգտագործել լինոլեումը, եթե ապրում եք այնտեղ, որտեղ ձյունառատ ձմեռ է:

Ջրակայուն լամինատ

Սկզբում հատակային այս ծածկույթը վախենում էր խոնավությունից: Թափված ջրի ժամանակին չսրբած
կաթիլը կարող էր մեկընդմիշտ փչացնել այն: Սակայն, այդ խնդիրը լուծվեց:
Այժմ Գերմանիան և այլ եվրոպական երկրների արտադրողներն առաջարկում են ծածկույթներ, որոնք ջրակայուն են, չեն վախենում ջրի հետ շփումից և կարող են օգտագործվել անգամ բարձր խոնավությամբ տարածքներում: Ըստ որոշ աղբյուրների՝ դրանք կարելի է կիրառել նունիսկ լողավազաններում:

Ջրակայուն լամինատը չի սարսափում բարձր խոնավությունից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից:

Այս տեսակի ծածկույթը խորհուրդ է տրվում կիրառել խոհանոցում, մանկական սենյակում, հյուրասենյակում և միջանցքում:

Օգտակար խորհուրդ: Խոհանոցի համար ավելի լավ է ընտրել առանց գոգավորության լամինատ: Այս դեպքում ավելի քիչ կլինի ջրի և կեղտի ներթափանցումն անցքերի մեջ:

Կարդացե՛ք նաև՝ Ինչպե՞ս շարել արահետային սալիկներ բետոնե հիմքի վրա

Անջրանցիկ լամինատը բավականին թանկ է, բայց երկար տարիներ կծառայի: Յուրաքանչյուր ընկերություն
ունի հավաքածուներ տարբեր գնային կատեգորիաներով, ինչն այս ծածկույթը հասանելի է դարձնում
ցանկացած եկամուտով ընտանիքի համար:

Ինչպե՞ս ընտրել

Հատակի ծածկույթ ընտրելը հեշտ գործ չէ, հատկապես, եթե ընտրության լայն հնարավորություններ կան։
Ընտրության մեջ որոշիչ գործոնը չպետք է նույնիսկ գինը լինի, այլ այն սենյակի տեսակը, որի համար
անհրաժեշտ է այս կամ այն ծածկույթը գնել։ Ի վերջո, դրանից կախված է նաև ծածկույթի շահագործման
տևողությունը և որակը։

Մի քանի կարևոր խորհուրդ

  • Փոքրիկի սենյակի համար անպայման պետք է ընտրել ջրակայուն լամինատե հատակ
  • Բոլորս էլ գիտենք, թե որքան ջուր է թափվում հատակին հենց այս սենյակում: Բացի այդ,  այն պետք է նաև հարվածադիմացկուն լինի, քանի որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ձեր փոքրիկի աշխույժ առօրյային։ Այս դեպքում անհրաժեշտ է գնել 32 կարգի լամինատե հատակներ, որոնք ունեն բարձր մաշվածակայունություն և դիմացկունություն։
  • Քանի որ փոքրիկները հիմնականում խաղում են հատակին նստած, ուստի շատ կարևոր է  նաև լամինատե հատակի հաստությունը, քանի որ այն ապահովում է ջերմություն։ Որքան բարձր է
    լամինատե հատակի հաստությունը, այնքան ամուր է և հուսալի։ Այս դեպքում նախընտրելի են 8 մմ և ավելի հաստություն ունեցող լամինատե հատակները։
  • Եթե սենյակը փոքր է, ապա նախընտրությունը տվեք բաց երանգներին: Այս դեպքում սենյակը ոչ
    միայն կընդարձակվի, այլև կստեղծվի ուրախ և վառ մթնոլորտ։
  • Շատ կարևոր է նաև լամինատե հատակի ճիշտ տեղադրումը։ Լուրջ ուշադրություն պետք է դարձնել
    հատկապես տակդիրների ընտրությանը։ Ճիշտ ընտրված տակդիրները կապահովեն ոչ միայն
    ձայնամեկուսացումը և ջերմամեկուսացումը, այլև հատակի երկարակեցությունը։

Հայաստանյան շուկայում 1 քմ․ լամինատի գինը

Հայաստանյան վաճառակետերում գործում են լամինատների հետևյալ գները՝

իսպանական (բարձրորակ) լամինատները՝ սկսած 20 հազ․ դրամից

գերմանական արտադրության՝ սկսած 9000- 12000 դրամից,

լեհական արտադրության՝ սկսած 6200 դրամից,

չինական կամ թուրքական որակյալ տարբերակները՝ սկսած 8000 դրամից,

սովորական տարբերակները՝ սկսած 3200 դրամից։

Ի գիտություն։ Ամենաթանկարժեքը հանդիսանում է 34 դասի 12մմ հաստության լամինատե ծածկույթը:

Ի դեպ, որակը կախված է ոչ միայն հաստությունից, այլ նաև հենց լամինացիայի խտությունից,
արտադրողից և որակյալ լամինացումից։

Ընտրելիս, անհրաժեշտ է հիշել, որ հատակի ձևավորումը երկարաժամկետ ներդրում է: Որակյալ լամինատը
կձերբազատի Ձեզ մի շարք խնդիրներից։ Օրինակ՝ հատակին թափված հեղուկների պատճառով
անհանգստությունից, ինչպես նաև հատակի ծածկույթը յուրաքանչյուր 5-6 տարին փոխարինելու
անհրաժեշտությունից:

Վարպե՞տ է պետք

Դե ինչ, այժմ արդեն տիրապետում եք լամինատին վերաբերող որոշ գաղտնիքների։ Ժամանակ է ընտրել և
տեղադրել այն։ Ի դեպ, շարվածքի ճիշտ ընտրությամբ է պայմանավորված սենյակի տեսքը։

Այդ հարցում Ձեզ կարող է օգնել մասնագետը։ Նրան կարող եք հրավիրել Varpet հավելվածի միջոցով։
Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Ի դեպ, տեղադրման աշխատանքների արժեքին կարող եք նախապես ծանոթանալ հենց հավելվածի
օգնությամբ։

Հոդվածի ամփոփում

Հատակի ծածկույթի ճիշտ ընտրությունից կախված ոչ միայն Ձեր խոհանոցի, հյուրասենյակի կամ ննջասենյակի արտաքին տեսքը, այլ երբեմն նաև հենց Ձեր ընտանիքի անդամների առողջությունը:
Վերջին տարիներին հատակի ամենատարածված ծածկույթը լամինատն է։ Այս ծածկույթը մատչելի է և ծառայում է երկար։ Բացի այդ, այն պակաս գեղեցիկ ու որակյալ չէ, որքան մանրահատակը։
Գնելիս ապրանքի բարձր որակի մեջ համոզվելու համար, անհրաժեշտ է պահանջել մանրամասն և մատչելի
նկարագրություն արտադրանքի վկայականների և երաշխիքների վերաբերյալ: Ընդհանրապես, լամինատ
ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առել`լամինատի կարգը, տախտակի հաստությունը, տակդիրի որակը,
մաշվածակայունության աստիճանը և ջրակայունությունը։
Լամինատն ընտրելիս մի մոռացեք դրա տակ դրվող հարթակի մասին, քանի որ դրանից է կախված լամինատի
երկարակյացությունը։ Բացի այդ, լամինատի տակդիրն ապահովում է՝ հատակի ձայնամեկուսացումը,
մակերևույթի հարթեցումը և ջրամեկուսացումը։

Լամինատները միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց դիզայնով, այլ նաև կառուցվածքով։

Լամինատները լինում են՝ փայլուն, անփայլ և տեքստուրային։ Բացի այդ, գոյություն ունեն բազմատեսակ նախշերով լամինատներ։ Բացի դիզայնից, լամինատները կարող են տարբերվել միմյանցից նաև տեղադրման առանձնահատկություններով։ Ի դեպ, շարվածքի ճիշտ ընտրությամբ է պայմանավորված սենյակի տեսքը։

Լամինատը բազմաշերտ է, ունի նաև մի քանի կարգ։ Հենց կարգով է որոշվում արտաքին ազդեցություններին հանդեպ լամինատի դիմակայությունը: Որքան, բարձր է կարգը, այնքան քիչ լամինատե ծածկույթը ենթակա կլինի վնասվածքների և արտաքին այլ ազդեցությունների:

Օգտակար խորհուրդ։ Լամինատ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ շինությունում
ինտենսիվության և ծանրաբեռնվածության մակարդակը։

Ամենատարածվածը 31-34 կարգի լամինատն է: Այս կարգի լամինատն ունի խոնավության նկատմամբ
ամենաբարձր դիմակայությունը։ Այն խորհուրդ է տրվում ինտենսիվ օգտագործմամբ հասարակական
վայրերում։ Ճիշտ խնամքի դեպքում ծառայության ժամկետը գերազանցում է այլ լամինատների
ցուցանիշներին։

Լամինատի երկարակեցության համար նշանակություն ունի նաև տեղադրման որակը։

Լամինատե հատակային ծածկույթով հատակը ձևավորելիս հարկավոր է հաշվարկել, թե որքան այն կբարձրանա, անհրաժեշտ է հաշվի առնել տեղադրող շինանյութերի հաստությունը։ Անհրաժեշտ է համոզվել, որ հետագայում դա չի խանգարի դռների բացմանը և փակմանը:

Լամինատն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։
Լամինատի դրական կողմերից են՝ գույների և հյուսվածքների հսկայական ընտրություն, դիմացկունությունը քերծվածքների ժամանակ, ուլտրամանուշակագույն ճառագայթներից ժամանակի ընթացքում գույնը չի փոխում և այլն։ Այս նյութն ապահով է ու անվտանգ, այն գեղագիտական տեսանկյունից բավականին գրավիչ է։ Լամինատե տարբեր տեսակները թույլ են տալիս ընտրել համապատասխան տարբերակը գրեթե ցանկացած դիզայնի համար, միևնույն ժամանակ խնամքը շատ հեշտ է:
Լամինատի բացասական կողմերից են, օրինակ՝ այս նյութն ի վիճակի չէ հատակը դարձնել այնքան  տաք, որքան բնական մանրահատակը: Բացի այդ, լամինատը ձայնային կլանող հատկություններ չունի․ բուռն քայլերը կլսվեն ամբողջ բնակարանում: Ուստի, Դուք պետք է հոգ տանեք նաև ձայնամեկուսացման մասին։ Հարկ է նշել, որ լամինատի նշյալ թերությունները բավականին շտկելի են:

Սկզբում հատակային այս ծածկույթը վախենում էր խոնավությունից: Թափված ջրի ժամանակին չսրբած
կաթիլը կարող էր մեկընդմիշտ փչացնել այն: Սակայն, այդ խնդիրը լուծվեց: Այժմ Գերմանիան և այլ
եվրոպական երկրների արտադրողներն առաջարկում են ծածկույթներ, որոնք ջրակայուն են, չեն վախենում
ջրի հետ շփումից և կարող են օգտագործվել անգամ բարձր խոնավությամբ տարածքներում: Ըստ որոշ
աղբյուրների՝ դրանք կարելի է կիրառել նունիսկ լողավազաններում: Այս տեսակի ծածկույթը խորհուրդ է
տրվում կիրառել խոհանոցում, մանկական սենյակում, հյուրասենյակում և միջանցքում:

Գները։ Յուրաքանչյուր ընկերություն ունի հավաքածուներ տարբեր գնային կատեգորիաներով, ինչն այս
ծածկույթը հասանելի է դարձնում ցանկացած եկամուտով ընտանիքի համար:

Հայաստանյան վաճառակետերում 1քմ․լամինատի համար հետևյալ գներն են գործում՝ իսպանական
(բարձրորակ) լամինատները՝ սկսած 20 հազ․ դրամից, գերմանական արտադրության՝ սկսած 9000-12000 դրամից, լեհական արտադրության՝ սկսած 6200 դրամից, չինական կամ թուրքական որակյալ
տարբերակները՝ սկսած 8000 դրամից և սովորական տարբերակները՝ սկսած 3200 դրամից։

Ի գիտություն։ Ամենաթանկարժեքը հանդիսանում է 34 դասի 12մմ հաստության լամինատե ծածկույթը:

Ընտրելիս, անհրաժեշտ է հիշել, որ հատակի ձևավորումը երկարաժամկետ ներդրում է:

Ի դեպ, որակը կախված է ոչ միայն հաստությունից, այլ նաև հենց լամինացիայի խտությունից,
արտադրողից և որակյալ լամինացումից։

Փայտե Հատակ
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։
10-10-2019
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ոչ միայն սուրճի և թարմ խմորեղենի հոտն են այստեղ ստեղծում հարմարավետության զգացողություն: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը: Խոհանոցային տարածքների շահագործման պայմանների առանձնահատկությունը որոշում է ոչ միայն կահույքի մակերեսի, այլև հատակի երեսպատման ուղղությունը: Ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր կան բազմաթիվ ծածկույթներ, որոնք լավ տեսք կունենան խոհանոցում: Լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները գեղեցիկ տեսք ունեն, սակայն դրանք այնքան էլ գործնական չեն խոհանոցում շահագործման համար և պահանջկոտ են խնամքում: Ծածկույթի ժամանակակից հոյակապ լուծում է խոհանոցի համար հատակային սալիկը: Հիմնական տեսակների լուսանկարները և գները, ինչպես նաև արտադրողների դիտարկումը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։