fbpx
7-07-2019

Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

Շինությունների ժամանակակից ձևավորումն անիմաստ է առանց գիպսակարտոնե շերտերի օգտագործման: Այս նյութը ժողովրդականություն է վայելում ոչ պատահական: Շնորհիվ իրենց փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, պատել և կարել դրանցով գրեթե ցանկացած մակերևույթ: Շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները, որոնք կարող են լինել հասարակ կամ բազմամակարդակ: Օրինակ, կարելի է կոնստրուկտավորել ննջասենյակի համար առաստաղներ գիպսակարտոնից. դրանց լուսանկարներ և տեղադրման գործընթացի նկարագրությունը գտնելը դժվար չէ:

Միաշերտ կախովի առաստաղ
    1. Ինչպիսի՞ն են լինում ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղները. լուսանկարներ և դիզայնի օրինակներ
    2. Ննջասենյակում միաշերտ կախովի առաստաղի տեղադրումը սեփական ձեռքերով
      • Նախապատրաստական աշխատանքներ և նշագծում
      • Գիպսակարտոնե թերթերի ամրացում
      • Լուսավորման ստեղծում
      • Գիպսակարտոնե առաստաղի վերջնական ձևավորում

    Ինչպիսի՞ն են լինում ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղները. լուսանկարներ և դիզայնի օրինակներ

    Առաստաղի հավասարեցման լավագույն եղանակը կախովի առաստաղային համակարգի տեղադրումն է: Գոյություն ունեն այս կոնստրուկցիայի երեսպատման համար հարդարման նյութերի բազմաթիվ տեսակներ, սակայն կդիտարկենք դրանցից ամենաէժանը և ամենատարածվածը՝ գիպասկարտոնե թիթեղը: Ննջասենյակը մի սենյակ է, որտեղ առաստաղը պետք է ոչ միայն լինի գործնական, այլ նաև ունենա գեղեցիկ դիզայն: Ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղները, որոնց դիզայնի տարբերակների լուսանկարները գերում են իրենց բազմազանությամբ, բաժանվում են մի քանի տեսակի.

    • կախովի միաշերտ առաստաղ անմիջապես ծածկի սալիկներին պրոֆիլների U-աձև ամրացմամբ տեղադրմամբ: Ամենից հաճախ տեղադրվում են բնակելի շինություններում
Գիպսակարտոնե առաստաղ ննջասենյակում
    • միաշերտ կախովի առաստաղ ծածկի սալիկին ամրացված կցամասերին ամրացմամբ: Այս տեսակը տեղադրվում է բարձր առաստաղներով արտադրական և առևտրային շինություններում
Առաստաղի ամրացում կախոցային կցամասերին
  • բազմաշերտ կոնստրուկցիաներ, շրջանակի ամրացման համակցված տեսակով: Ներքևի շերտը կարող է կառուցված լինել ուղիղ գծերից կամ կորագիծ՝ ցանկացած ձևի:
Գիպսակարտոնե երկշերտ առաստաղ ննջասենյակում

Օգտակար խորհուրդ: Ոչ շատ բարձր պատերի դեպքում չարժե ընտրել կոնստրուկցիաների բազմաշերտ տեսակ: Նման առաստաղով համալրումը մեծապես կնվազեցնի սենյակի բարձրությունը, ինչը դրանում գտնվելը կդարձնի անհարմար: Գեղեցիկ առաստաղ կարելի է ստեղծել և մեկ շերտով:

Ննջասենյակում միաշերտ կախովի առաստաղի տեղադրումը սեփական ձեռքերով

Որպեսզի սեփական ննջասենյակում ինքնուրույն ստեղծել կախովի առաստաղ, անհրաժեշտ է զինվել անհրաժեշտ գործիքներով և նյութերով: Դրա համար անհրաժեշտ կլինեն՝

  • գիպսակարտոնե թիթեղ: Դրա ստանդարտ երկարությունը և լայնությունը 120×250սմ է, իսկ հաստությունը`0.6-ից մինչև 0.8 սմ: Հենց սա է առաստաղի գիպսակարտոնը: Ի տարբերություն պատայինի, այն ավելի բարակ և թեթև է: Թիթեղների անհրաժեշտ քանակը հաշվարկում են ըստ սենյակի մակերեսի՝ կլորացնելով այն դեպի մեծ թվի կողմը: Բազմաշերտ առաստաղների տեղադրման դեպքում հաշվարկն ավելի բարդ է: Այդ դեպքում պետք է հաշվի առնել կողային մակերևույթների մակերեսները:
Գիպսակարտոնե կողատուփ առաստաղի եզրագծերով
  • CD և UD պրոֆիլ: Այն պատրաստում են փափուկ մետաղից: Դրա օգնությամբ համալրում են առաստաղի ամբողջ կոնստրուկցիայի կմախքը: Պրոֆիլը լինում է 350-400սմ երկարությամբ:
  • Ս-աձև ամրացումներ: Դրանք պատրաստված են նույն մետաղից, ինչ և պրոֆիլները:
  • ինքնակտրող պտուտակներ, պտուտակներ, դյուբելներ,
  • ծեփամածիկ,
  • լուսատուներ և դրանց լարերը,
  • ջրային հարթաչափ, որն ունի սենյակի տրամագծից մեծ երկարություն,
  • չոկլայն
Ննջասենյակում կետային լուսավորություն
  • պերֆորատոր և էլեկտրական պտուտակահան,
  • շինարարական դանակ,
  • ֆրեզեր՝ լուսատուների խոռոչի հատման համար
  • գալարամետր, հարթաչափ, շպակլի:
Երկշերտ ասաստաղ

Նախապատրաստական աշխատանքներ և նշագծում

Նախքան հիմնական աշխատանքները սկսելը հարկավոր է նախապատրաստել պատերը և առաստաղի հիմքը: Դրա համար պերֆորմատորով առաստաղից հեռացնում ենք սվաղի կտորները: Եթե պատերի և առաստաղի միջև կլորացում է առկա, ապա դա նույնպես հեռացնում ենք: Անհրաժեշտ է ապահովել, որ պրոֆիլների տեղադրման վայրերում պատերը հարթ լինեն:

Գիպսակարտոնից ծաղիկ մանկական սենյակում

Ճիշտ նշագծում կատարելու համար պետք է օգտագործել ջրային հարթաչափ: Դրա համար ընտրում են այն անկյունը, որտեղ առաստաղը գտնվում է ամնեացածր մակարդակում: Նշումն այնպես են դնում ,որ շրջանակի ներքևի մասը հայտնվի առաստաղից առնվազն 25մմ հեռավորության վրա: Այդ նշումից էլ սկսում են հարթաչափով աշխատել: Դա պետք է երկու հոգով կատարել: Մի հոգին պահում է ջրային հարթաչափը առաջին նշումում, իսկ մյուսը նշումներ է անում մնացած անկյուններում: Այս հարցում ձեզ օգնության կհասնի Varpet հավելվածը (ներբեռնելու համար սեղմեք այստեղ), որի միջոցով կարող եք հրավիրել համապատասխան վարպետին շատ կարճ ժամանակում:

Փայտ և գիպսակարտոն առաստաղի ձևավորման մեջ

Երբ մակարդակը գտնված է բոլոր անկյուններում, կետերը միացնում են ուղիղ գծերով չոկլայնի օգնությամբ: Պատի վրա ամրացման համար նախատեսված է UD պրոֆիլը: Այն ննջասենյակի ամբողջ տրամագծով շրջվում է այնպես, որ դրա ստորին եզրը համընկնի հարթաչափի գծերի հետ: Երբ բոլոր պրոֆիլները ամրացված են, անհրաժեշտ է գտնել սենյակում ամենաուղիղ անկյունը: Հենց դրանից կսկսի տեղադրվել գիպսակարտոնը:

Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

Առաստաղը ներկված է փայլուն շագանակագույն ներկով

ՈՒղիղ անկյունից յուրաքանչյուր 50սմ մեկ անհրաժեշտ է նշել առաստաղի վրա այն վայրերը որտեղ տեղադրված կլինի առաստաղի CD պրոֆիլը: Սիմետրիկ կետերը պատերի վրա միացնում են զուգահեռ հատվածներով, որոնք կարող են արվել չոկլայնով: 50սմ-անոց այդ կտրվածքներով ամրացվում են U-աձև ամրացումները: CD պրոֆիլները տեղադրվում են UD պատի պրոֆիլներում եզրերով և մտնում U-աձև ամրացումների մեջ: Այնուհետև յուրաքանչյուր պրոֆիլի մեջտեղը բարձրացնում են 2-3սմ և մտցնում մոտակա U-աձև ամրացման մեջ:

Առաստաղի լուսադիոդային լուսավորություն

CD պրոֆիլների ներսով սերտորեն ձգում են թել UD պրոֆիլների միջև: Այն կծառայի որպես հարթաչափ: Այնուհետև հերթով առաստաղի պրոֆիլները տեղադրվում են թելի երկարությամբ և ֆիքսվում ինքնակրտրող պտուտակներով U-աձև ամրացումների մեջ: Երբ բոլոր U-աձև ամրացումները ձգված են պրոֆիլներին կմախքը կարելի է պատել գիպսակարտոնով, սակայն սկզբում անհրաժեշտ է անցկացնել լուսատու սարքերի լարերը:

Գիպսկարտոն ննջասենյակի ձևավորման մեջ

Գիպսակարտոնե թերթերի ամրացում

Ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղների տղադրումը, որոնց լուսանկարները չեն հիասթափեցնի ձեր ընկերներին, անհրաժեշտ է ճիշտ կատարել: Դրա համար անհրաժեշտ է հստակ պահպանել առաստաղային պրոֆիլների միջև հեռավորությունը: Այն պետք է լինի ճիշտ 50սմ: Քանի որ թերթերի երկարությունը 50սմ է, ուստի թերթը տեղադրվում է 6 պրոֆիլների վրա: Վերջին 6-րդն այն միայն կիսով չափ է ծածկում:  Երկրորդը կծածկի հաջորդ թերթը:

Միաշերտ առաստաղ ննջասենյակում

Օգտակար խորհուրդ: Եթե սենյակում չի տեղավորվում գիպսակարտոնի թերթերի ամբողջ քանակը, ապա անհրաժեշտ է դրանք ամրացնել: Այնուհետև չափել մնացած տարածությունը և կտրել թերթերը կես-կես, ինչից հետո ավարտել աշխատանքը:

Լայն եզրակալ առաստաղի պարագծով

Գիպսակարտոնե թերթերի ամրացումը կմախքին կատարվում է 25մմ երկարությամբ ինքնակտրող պտուտակների օգնությամբ: Մեկ թերթում անհրաժեշտ կլինի մոտ 60 հատ: Ինքնակտրող պտուտակը պետք է շատ զգույշ պտտել, որպեսզի թերթը չվնասվի:

Կետային լուսավորում կախովի առաստաղում

Երբ բոլոր թերթերը կարված են, անհրաժեշտ է սվաղել հանգույցները և ինքնակտրող պտուտակների ամրացման տեղերը: Դրա համար կարելի է օգտագործել, ցանկացած սվաղային խառնուրդներ կամ պատրաստի սվաղ: Որպես գործիք օգտագործում ենք նեղ շպակլի:

Ննջասենյակում  բարձր առաստաղի ձևավորում

Լուսավորման ստեղծում

Ննջասենյակում լուսավորումը պետք է լինի հատուկ: Անհրաժեշտ է, որ այն ունենա կարգավորվող պայծառություն: Դրա համար կարելի է օգտագործել հիմնական ջահը կամ լուսատու և լուսավորման անկախ կետային աղբյուրներ: Ջահի ամրացումն առաստաղին իրականացվում է սովորական եղանակով, իսկ ահա կետային ներթափանցված լուսատուների տեղադրման համար անհրաժեշտ է ֆրեզայով անել անհրաժեշտ քանակի անցքեր, որոնց էլ պետք է հասցնել լարերը: Այդ անցքերում վերջնական հարդարումից հետո պետք է տեղադրել լուսատուները:

Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

Գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ անկողնու գլխավերևում

Օգտակար խորհուրդ: Կետային լուսատուների համար որպես աշխատաող տարր ավելի լավ է օգտագործել լուսադիոդները: Չնայած դրանք թանկ են շիկացման լամպերից, սակայն շատ պայծառ են և սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա:

Առաստաղային կոնստրուկցիա գիպսակարտոնից

Գիպսակարտոնե առաստաղի վերջնական ձևավորում

Գոյություն ունեն ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղների վերջնական ձևավորման շատ եղանակներ: Որոշ տարբերակների լուսանկարներ կարող են հետաքրքիր գաղափարներ հուշել: Ամենատարածված տարբերակն է հանդիսանում պաստառապատումը և ջրաէմուլսիոն ներկերով ներկումը: Բացի դրանից կախովի առաստաղները կարելի է հարդարել հեղուկ պաստառներով կամ կամ դրան քսել դեկորատիվ սվաղ: Նախքան ցանկացած ձևավորումը խորհուրդ է տրվում քսել մ քանի շերտ գրունտանյութ:

Ընդգրկուն տարրեր առաստաղին

Բազմաշերտ առաստաղների տեղադրման տեխնոլոգիան շատ չի տարբերվում վերը նկարագրվածից: Սակայն այն համալրելը բավական դժվար է և պահանջում է որոշակի հմտություններ: Շերտավոր առաստաղների տեղադրումը ենթադրում է գիպսակարտոնի շերտերի կծկում  կողային մակերևույթների կարման ժամանակ: Դա հեշտությամբ կարելի է անել, եթե շերտերը փոքր ինչ թրջել ջրով: Կորագիծ զանգվածը կտրում են դանակով կամ ոլորահատ սղոցով:

Ննջասենյակում գեղեցիկ և ֆունկցիոնալ առաստաղ կարելի է պատրաստել այնպիսի հասարակ նյութից, ինչպիսին գիպսակարտոնն է: Անհրաժեշտ է ընդամենը մի փոքր համբերություն և հմտություն, որպեսզի ամեն ինչ որակով, գեղեցիկ և հուսալի ստացվի:

Այսպիսի առաստաղների տեղադրման հարցում լավագույն օգնական կարող է լինել Varpet հավելվածը, որի միջոցով հեշտությամբ կարելի է ամրագրել տեղադրման աշխատանքների պատվերը մի քանի վայրկյանում  անմիջապես ձեր սմարթֆոնից, իսկ հմուտ վարպետը կայցելի և իր մասնագիտական հմտություններով կօգնի իրականություն դարձնել ձեր մտահղացումները

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: