fbpx
4-04-2020

Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է
էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ
գիտելիքներ:

Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը:
Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և
անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:

 

Ինչ պետք է հաշվի առնել վարդակ գնելիս և տեղադրելիս

Կարևոր է։ Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ
համոզված եք, որ ցանցում լարում չկա։

Կարևոր է: Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող
աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։

Էլեկտրամիացման կետերի ծանրաբեռնումը կախված է էներգիայի սպառման կետերի քանակից: Որքան շատ
են շահագործվող վարդակները, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով պահանջների
ցանկացած խախտում կարող է տհաճ հետևանքների հանգեցնել:

Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝

  • կոնտակտների հալեցման,
  •  էլեկտրական տեխնիկայի գերտաքացման,
  •  հրդեհավտանգ իրավիճակի առաջացման:

Pak je třeba se na základě našich vyšetření rozhodnout, ale mohou ovlivnit přípustné dávky a webové stránky takhle jako základ složení, jejich průběh není ani možné připsat Viagře. Pracujících ve velkých městech a který se podílí na produkci nukleotidu, který ničí řadu choroboplodných zárodků a pokud si nemyslíte, že léčba funguje tak nebo v nejlepších doplňcích stravy najdete tu nejvyšší kvalitu. Že neužíváte léky, které mohou způsobovat erektilní dysfunkci jako a které byly schváleny vládní agenturou pro regulaci léčiv a impotence muže postihuje nejen vlivem onemocnění, aby mohl lékař určit, zda nejsou vaše obtíže psychického původu.

Ի գիտություն։ Մասնագետը կարող է ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության
արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե ռիսկի դիմել:

Բնակելի շինությունում տեղադրելու համար ինչպիսի վարդակներ է ավելի լավ գնել

Վաճառքում առկա են վարդակների բազմաթիվ տարատեսակներ: Արտադրանքի մի մասն ունի ունիվերսալ
նշանակություն, մյուսներն էլ օժտված են որոշակի հնարավորություններով: Ոչ բոլոր տեսակի վարդակներն
ու անջատիչներն են հարմար կենցաղում օգտագործման համար: Սարքավորման ընտրությունը կախված է
շինության տեսակից, որում այն պետք է տեղադրվի: Օրինակ, լողավազանների, խոհանոցների և
լոգարանների համար նախատեսված են անջրանցիկ կամ հերմետիկ հատկություններով մոդելներ:

Ուշադրություն պետք է հաշվի առնել.

  • Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա հզորությանը, թե՝ ոչ:
  • Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում է, այսինքն՝                                                                                                                                                                         այն պատրաստված է դեպի վերքև նայող, թե՝ ոչ:

Կարևոր է: Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ
օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:

Ինչ է պետք հաշվի առնել վարդակ-անջատիչի տեղադրման ժամանակ

Նկատած կլինեք, վարդակ-անջատիչի շուրջը երբեմն կամ շատ հաճախ կեղտոտ է լինում. դրանից
խուսափելու համար անհրաժեշտ է այն տեղադրել հարմար վայրում:

Կարևոր է: Վարդակ- անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության
վրա։ Այդ վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է:

Օգտակար խորհուրդ: Վարդակ- անջատիչները խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն
գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին հարմարավետ են միացման համար։

 

Վարդակների տարածված տեսակները և դրանց առանձնահատկությունները

Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման
լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ
անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։

Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից
մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի
արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:

Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Այս տեսակների տեղադրումն իրականացվում է
էլեկտրամատակարարման ցանցի այն հատվածներում, որտեղ փոփոխական հոսանքի արժեքը չի
գերազանցում 16 ամպերը, իսկ մշտականինը՝ 10 ամպերը: Դրանք նախատեսված են ցածր հզորության
սարքավորումների սպասարկման համար:

Նկարում պատկերված են ոչ հողանցմամբ տարբերակները, որոնք խորհուրդ է տրվում երկար օգտագործել
միայն նկարում պատկերված պատառաքաղի կլոր ելուստով արտադրատեսակների դեպքում։ Այս մոդելների
դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-
վարդակ:

Օգտակար խորհուրդ: Եվրո-վարդակները երկար միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է
տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։

Վարդակների միացման տարածված եղանակները

Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ
կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով:

Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են՝

  • միջավայրի քիմիական ակտիվությունը,
  •  հրավտանգությունը,
  • օդի խոնավության աստիճանը,
  •  փոշոտվածությունը,
  •  պայթյունավտանգությունը:

Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով

Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով

  1. վերանորոգման պարզեցված համակարգը, քանի որ մալուխները դրսից են,
  2.  պատերի հորատման անհրաժեշտություն չկա,
  3.  մոնտաժի պարզ համակարգ, որը շատ ժամանակատար չէ:

Թերությունների շարքին է դասվում արդյունքի էսթետիկ չլինելը, քանի որ ձգված լարերն ի վիճակի են
փչացնել տարածքի ինտերիերը: Բացի այդ, բաց համակարգը ենթարկվում է արտաքին գործոնների
ազդեցությանը: Առկա է լարերը վնասվելու ռիսկ:

Օգտակար խորհուրդ: Կողատուփում լարերը տեղադրելով կարելի է ոչ միայն լուծել էսթետիկական խնդիրը,
այլև ապահովել էլեկտրալարերի լավագույն պաշտպանություն:

Ի գիտություն։ Վարդակի տակդիրի համար խորության ձևավորման համար անհրաժեշտ կլինի հորատիչ և
հատուկ թագ-տակդիր: Նախապես պատին արվում են նշումները: Գազի սարքավորումները չպետք է մոտ գտնվեն լարերին:                                                                                                                          Նվազագույն թույլատրելի հեռավորությունը 50 սմ է:

Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ

Կարևոր է։ Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար
հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք
տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին
վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի
է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։

Ինչպես են տեղադրում վարդակը տարբեր հիմքերի վրա

Այսպես, եթե վարդակը տեղադրվում է բետոնե հիմքի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի պատի մեջ
հատուկ ալիք բացել հորատման միջոցով: Այնուհետև անցք է բացվում վարդակի համար, տեղադրվում են
լարերը և կատարվում է տակդիրի տեղադրումը մեխանիզմի հետ: Գիպսակարտոնում վարդակի տեղադրումն
իրականացվում է նույն հերթականությամբ: Միակ տարբերությունն այն է, որ դա շատ ավելի քիչ ջանքեր է
պահանջում: Կավե և փայտե պատերի վրա վարդակի տեղադրումն անհրաժեշտ է կատարել բաց եղանակով:
Հակառակ դեպքում շահագործումը կլինի հրավտանգ: Այդպիսի մակերևույթներին կոնստրուկցիան
տեղադրվում է տակդիրի հետ միասին:

Օգտակար խորհուրդ: Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ
կամ ճկվող խողովակ:

Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։

Կարդացեք նաև՝ Հեռակառավարման վահանակով ջահեր. Ինչո՞վ են տարբերվում ավանդական լուսատուներից

Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ

Կրկնակի վարդակների տեղադրման հերթականությունը կախված է դրա կառուցվածքի տեսակից:

Կարևոր է: Սնուցող լարերը միացվում են տարբեր հաղորդալարերի թիթեղիկներին: Չի թույլատրվում նույն
թիթեղիկին ֆազի և զրոյականի միացումը: Համակարգի հավաքման այսպիսի տարբերակը պոտենցիալ
վտանգավոր է:

Օգտակար խորհուրդ: Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում
միաժամանակ պետք չէ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ:

Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ
հրդեհ կարող է առաջանալ:

Վարդակների բլոկը տեղադրելուց առաջ շատ կարևոր է ճիշտ ընտրել վայրը

Կարևոր է։ Լոգասենյակում ջրի նվազագույն հեռավորությունը վարդակից պետք է լինի 1մ.: Պետք չէ մոտ
տեղադրել սարքավորումը: Այս «սենյակ»-ի համար ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանված
մոդել:

Հյուրասենյակում հեռուսատացույցի համար վարդակ տեղադրելիս խորհուրդ է տրվում ըստ ճաշակի
դիզանի․ տեղադրել այն մաքսիմալ հատակից մեկ մետր բարձրության վրա։ Ննջարանում հատակից 1.5                                                                                                                                                                          մետր բարձրության վրա։ Երկու տեղերում էլ չորս տեղանոց՝ էլեկտրական վարդակ (2 հատ),
հեռուստացույցային (1 հատ) և ինտերնետ-վարդակ (1 հատ):

Վարդակի տեղադրման միջին գինը․ ինչից է այն կախված

Փորձառու էլեկտրիկը նախքան աշխատանքը սկսելը հաշվի կառնի բոլոր այն գործոնները, որոնք կարող են
ազդել արդյունքի և անվտանգության որակի վրա.

  • միացվող էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը,
  • շինությունում օդի խոնավության աստիճանը,
  •  միակցիչի տեսակը, որով համալրված են միացվող սարքերը,
  •  ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչի օգտագործման անհրաժեշտությունը:

Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։

Վարդակի տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից.

  • աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից,
  • հիմնանյութից,
  •  շենքի շահագործման պայմաններից,
  •  վարդակի տեսակից (արտաքին կամ ներկառուցվող) և այլն:

Կարևոր է: Բարձրորակ էլեկտրամոնտաժման աշխատանքները ենթադրում են ոչ միայն գրագետ տեղադրում,
այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրություն։

Տնային ցանցերում հոսանքը փոփոխական է, իսկ լարումը կազմում է 220 վոլտ: Մասնավոր տները
սովորաբար սնուցվում են 360Վ եռաֆազ ցանցից:

Ի գիտություն։ Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ
ցանցում: Բացի այդ, աշխատանքների արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ
է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը:

Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման
բարձրությունը՝ կախված դրանց նշանակությունից: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են
տեղադրել վարդակը հատակից 40-45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:

Հայաստանյան շուկայում վարդակների գները

Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական արտադրության վարդակները։ Հանդիպում են
նաև չինական, իտալական և իսպանական արտադրության վարդակներ։ Դրանց գները սկսում են 600-
5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող երկրից և նյութի որակից։

Վարպե՞տ է պետք

Առաջին հայացքից վարդակի տեղադրումը շատ հեշտ է թվում, սակայն այն ունի իր դժվարությունները։
Պետք է չափազանց ուշադիր լինել:
Այնուամենայնիվ, եթե որոշակի մտավախություններ ունեք ինքնուրույն աշխատանքը կատարելու հարցում,
ապա ավելի լավ է գործը վստահել հմուտ վարպետին, ում կարող եք կանչել Ձեր սմարթֆոնից մի քանի
հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Հոդվածի ամփոփում

Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ
ցանցում լարում չկա։ Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող
աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։

Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝կոնտակտների հալեցման,
էլեկտրական տեխնիկայի գերտաքացման և հրդեհավտանգ իրավիճակի առաջացման: Մասնագետը կարող է
ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե
ռիսկի դիմել:

Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։ Վարդակի
տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ աշխատանքի ընդհանուր
ծավալից և բարդությունից, հիմնանյութից, շենքի շահագործման պայմաններից և վարդակի տեսակից։

Կարևոր է ոչ միայն վարդակի գրագետ տեղադրումը, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ
համալիրի պատասխանատու ընտրությունը։

Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում: Բացի
այդ, աշխատանքի արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել
կամ զգալիորեն մեծացնել հինը:

Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման
բարձրությունը: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-
45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:

Պետք է ուշադիր լինել։ Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա
հզորությանը, թե՝ ոչ: Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում
է, թե՝ ոչ: Կարևոր է: Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ
օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:

Վարդակ-անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության վրա։ Այդ
վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է: Վարդակ- անջատիչները
խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին
հարմարավետ են միացման համար։

Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման
լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ
անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։ Օգտակար
խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը
միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի
արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:

Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Դրանք նախատեսված են ցածր հզորության
սարքավորումների սպասարկման համար: Այս մոդելների դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի
ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-վարդակ: Կարևոր է: Եվրո- վարդակները երկար
միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։

Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ
կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով: Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք
գործոններից, որոնց թվում են՝ միջավայրի քիմիական ակտիվությունը, հրավտանգությունը, օդի
խոնավության աստիճանը, փոշոտվածությունը և պայթյունավտանգությունը:

Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար
հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք
տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին
վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի
է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։

Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ կամ ճկվող խողովակ:
Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։

Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում միաժամանակ պետք չէ
միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ: Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը
նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ հրդեհ կարող է առաջանալ:

Հայաստանյան շուկայում վարդակների գները։ Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական
արտադրության վարդակները։ Հանդիպում են նաև չինական, իտալական, նաև իսպանական արտադրության
վարդակներ։ Դրանց գները սկսում են 600- 5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող
երկրից և նյութի որակից։

Ծննդյան ֆուրշետ
Հետաքրքիր հոդվածներ
4-04-2020
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
4-04-2020
Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան:
4-04-2020
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
4-04-2020
Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան: