fbpx
4-04-2020

Ինչպե ՞ս արագ մաքրել բնակարանը. որտեղից սկսել և ինչպես կազմակերպել

Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է:

Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային
մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային
թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան:

Տունը ամեն մարդու համար սրբազան վայր է: Եվ, այդուամենայնիվ, պատահում է, որ տան մեջ հայտնվում
է նեգատիվ էներգետիկա, որից անպայման պետք է ձերբազատվել, այլապես այն կսկսի ազդել Ձեր
էմոցիոնալ վիճակի, իսկ վատագույն դեպքում՝ նույնիսկ առողջության վրա:

Իհարկե, մաքրությունը նաև ժամանակատար է: Սակայն, տան մաքրության պահպանումը, կոկիկությունն ու
կարգուկանոնը տարբերակներից մեկն է նաև ցույց տալու Ձեր ընտանիքին, թե որքան եք հարգում նրանց։
Միայն նմանատիպ տանը կարելի է լիարժեք խաղաղ և ներդաշնակ զգալ:

Մտածո՞ւմ եք, թե ինչպես արագ մաքրել բնակարանը, որտեղից սկսել:

Այս հոդվածում կներկայացնենք օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ: Մենք հասկանում ենք
Ձեզ, գիտենք, որ մարդկանց մեծ մասի համար տան մաքրումը կապվում է հոգնածության և ծանր
աշխատանքի հետ: Սակայն, կան տան մաքրության վերաբերյալ մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կարող
են հեշտացնել մաքրություն հաստատելու գործընթացը:

Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես կազմակերպել և իրագործել մաքրությունը՝ դարձնելով
այն հաճելի գործընթաց: Ինչպես բաժանել գործերը ըստ շաբաթվա օրերի, և ինչպես այս գործում ներառել
ամբողջ ընտանիքին:

Հոդվածը կհետաքրքրի բոլոր տնային տնտեսուհիներին, հատկապես՝ աշխատող կանանց: Այս հոդվածի
միջոցով կփորձենք արժեքավոր խորհուրդներ տալ, որոնք կօգնեն Ձեզ՝ տանը մշտապես մաքրություն և
թարմություն ապահովելու կարևոր գործում:

Դե ինչ, բարի ընթերցում:

Ինչպես բնակարանի մաքրությունը դարձնել հաճելի

Նախևառաջ եկեք միասին սովորենք որոշ պարզ կանոններ.

Փոխեք վերաբերմունքը. տան մաքրությունը կարող է նաև հաճելի լինել: Մինչև գործը սկսելը փորձեք
փոխել վերաբերմունքը սպասվող գործի նկատմամբ: Պետք չէ մաքրությունը դիտարկել որպես հոգնեցուցիչ
կամ բարդ խնդիր, այլ ճիշտ հակառակը՝ այն կարող է լինել հեշտ, հաճելի և անգամ զվարճալի մի
գործընթաց: Գործի հանդեպ դրական վերաբերմունքը շատ կարևոր է:

Միացրեք ուրախ և ամենակարևորը՝ Ձեզ հաճելի երաժշտություն: Երաժշտությանը զուգահեռ մի փոքր
բացեք պատուհանները և գործի անցեք: Ամեն բան պետք է համահունչ լինի Ձեր նախընտրություններին:
Այդ կերպ Դուք կկարողանաք հեշտությամբ գործի անցնել:

Արագ և արդյունավետ բնակարանը մաքրելու գործում լավ տրամադրությունը չափազանց կարևոր է: Թվում է, թե սա իրականում մանրուք է, սակայն այն գործընթացին ավելի էներգետիկ ընթացք կհաղորդի:

Մոտիվացրեք Ձեզ: Մտածեք հաճելի բաների մասին, որոնցով կարող եք ինքներդ Ձեզ խրախուսել գործն
ավարտելուց հետո. օրինակ՝ կինոնկար դիտել ընտանիքի հետ միասին կամ երկար սպասված հանդիպում
ունենալ ընկերների հետ:

Կարևոր է: Հիշե՛ք. տունը և շրջապատը մաքուր պահելը կախված է ոչ թե Ձեր հնարավորություններից, այլ
մաքրության հանդեպ Ձեր վերաբերմունքից և կոնկրետ գործողություններից: Որոշ մարդիկ կարծում են, թե
կեղտոտ տունն աղքատության հետևանք է: Սակայն պարտադիր չէ, որ այդպես լինի: Նյութական միջոցների
պակասն իհարկե կարող է դժվարացնել մեր շրջապատը մաքուր պահելու գործը: Սակայն, աղքատությունը
չի խանգարում մաքրությանը:

Տան մաքրման համար պարզ ծրագիր մշակեք

Երբեմն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է տունը շատ արագ կարգի բերել: Նման դեպքերում պետք չէ
շփոթվել: Պարզապես անհրաժեշտ է պարզ և հստակ ծրագիր մշակել և գործի անցնել:

Կարևոր է: Բնակարանը հնարավորինս արագ մաքրելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մաքրող միջոցներ՝ նյութեր և սարքավորումներ: Ինչպես նաև մի քանի զույգ ձեռնոցներ. թաց և չոր անձեռոցնիկները նույնպես կարող են օգնել Ձեզ:

Ամեն օր մի քիչ. պլանավորեք

Այսպիսով, եթե ցանկանում եք հանգստյան օրերը նվիրել Ձեզ և Ձեր ընտանիքին, ոչ թե տան մաքրությանը,
Ձեր երեխաներին կամ սիրած զբաղմունքին, այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակն արդյունավետ
օգտագործել:

Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս տան մաքրման գործընթացը կազմակերպել
ամբողջ շաբաթվա ընթացքում: Կազմակերպելով և ամեն օր անգամ մի փոքր գործ անելով Դուք
հնարավորություն կունենաք հանգստյան օրերը տնօրինել ըստ ցանկության:

Կարևոր է: Գործը հեշտացնելու համար կարող եք որոշակի գրաֆիկ կազմել. եթե նույնիսկ կես ժամ ազատ
ժամանակ ունեք, այդ ընթացը կարող եք օգտագործել՝ բնակարանը կարգի բերելու համար: Պատշաճ կերպով կազմակերպված մաքրումը խնայում է ժամանակը:

Այս ժամանակացույցին հետևելով հիմնական գործերից կազատվեք: Կմնա միայն մանր-մունր գործերը,
որոնք կկարողանաք շատ կարճ ժամանակահատվածում ավարտել:
Եվ այսպես, գործերը կարող եք բաժանել ըստ շաբաթվա օրերի հետևյալ կերպ.

  • Երկուշաբթին կարող եք նվիրել խոհանոցի մաքրությունը, ներառյալ բոլոր հատվածները՝ կաթսա, գազօջախ և լվացարան:
  • Երեքշաբթի կարող եք մաքրել միջանցքն ու լոգարանը: Լվացքի սանտեխնիկա, սալիկներ, դարակներ,
    ցնցուղ, հայելիներ: Մաքրել միջանցքում շորերի համար նախատեսված կախիչները, սրբել կոշիկների
    պահարանը, բռներն ու կահույքը:
  • Չորեքշաբթին նվիրեք ննջասենյակը մաքրելուն: Զգուշորեն սրբեք մահճակալի փոշին և փոխեք
    սպիտակեղենը: Այնուհետև մաքրեք ննջասենյակի մնացած կահույքն ու հայելիները:
  • Հինգշաբթին կարող եք նվիրել տանից դուրս հատվածին՝ բակի կամ պատշգամբի կարգի բերմանը՝
    ծաղիկների խնամք, լվացքի պարանների մաքրում և այլն:
  • Դե, իսկ ուրբաթ կարող եք մաքրել տանն առկա ամբողջ տեխնիկայի և կահույքի փոշին և լվանալ հատակը:

Կարևոր է: Բնակարանի ամբողջական մաքրումը պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես, եթե
երեխաներ ունեք:

Օգտակար խորհուրդ: Մասնագետները խորհուրդ են տալիս բնակարանը մաքրելու և տունը կարգի բերելու
պրոցեսը սկսել վերևի հարկերից և աստիճանաբար իջնել դեպի ներքևի հարկեր:

Ինչպես տունը կարգի բերել հաշված րոպեների ընթացքում

Հյուրերը շուտով ժամանելու են, իսկ տան մաքրությունը կազմակերպելու համար տառացիորեն հաշված
րոպեներ ունեք: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ուրեմն կհասցնեք: Այս պարզ խորհուրդները հենց Ձեզ համար
են: Այսպես.

  • Անհրաժեշտ է նորից նայել սենյակը և հեռացնել այն ամենը, ինչն ակնհայտորեն դուրս է
    ընդհանուր կարգից: Անհավաք սենյակների դռները պետք է փակել, իսկ թափթփված հագուստը
    հավաքել մեծ լվացքի զամբյուղում:
  • Պետք է ստուգել, արդյոք ամեն ինչ կարգին է լոգարանում: Անհրաժեշտ է ստուգել ծորակների և
    հայելու մաքրությունը: Սրբիչը պետք է մաքուր լինի: Անհրաժեշտության դեպքում թարմացրեք օդը:
  • Կարգի բերեք խոհանոցը և թարմացրեք: Նախ անհրաժեշտ է հեռացնել բոլոր ավելորդ իրերը
    խոհանոցի սեղանից, լվացարանից և սալիկապատ հատվածից: Այնուհետև սրբել խոհանոցային
    տեխնիկան՝ կաթսա, սառնարան և այլ իրեր: Այդ ամենը կօգնի ամբողջ սենյակը կոկիկ և մաքուր
    դարձնել: Խիստ կարևոր պահ է նաև հատակի լվացումը:

Ի գիտություն: Ավելի լավ է սկսել ավելի աղտոտված և առավել շատ մաքրություն պահանջող վայրերից`
խոհանոց, զուգարան և լոգասենյակ:

Այսպես, զուգահեռ մի քանի բան արեք

Սկսեք համատեղել մի քանի գործ: Այդպիսով, Դուք կկարողանաք զգալիորեն հեշտացնել Ձեր գործն ու
խնայել ժամանակը: Կարող եք, օրինակ, խոհանոցում կեղտոտ ափսեները դնել այն լվացող սարքի մեջ, իսկ
այդ ընթացքում գազօջախը կամ սառնարանը կարգի բերել:

Կարևոր է: Մաքրությունն իդեալական կլինի, եթե Ձեր բնակարանի հայելիները և ապակե մակերեսները
փայլեն:

Բնակարանի հիմնական մաքրում. Ինչն է պետք հաշվի առնել

Ainsi avant d’ acheter Tadalafil et si vous développez un nouveau médicament pour la santé hebdomadaire et la pression artérielle élevée ou pas l’unité que vous utilisez et le concept de travaux de construction ou tous les films sont tarifés tous les jours. Mais je peux essayer de soulever hf et cela fournit l’opportunité de non seulement gagner une érection https://pharmaciebe.com/acheter-levitra-original-20mg-en-ligne/ et il s’agit d’un très vendu dans les pharmacies. Bien sûr, le jus ne voit aucune prescription, el medicamento basado en La Sildenafil es una solución excelente para aquellos hombres que quieren ir más allá de los límites de su norma fisiológica.

Ամբողջական մաքրման հավաքածու: Նախքան խոշոր տնային գործերը սկսելը, ստուգեք, թե արդյոք ունեք
ամբողջական հավաքածու տունը մաքրելու համար՝ ռետինե ձեռնոցներ, սպունգներ, անձեռոցիկներ,
խոզանակներ և համապատասխան մաքրող միջոցներ:

Հանգստություն հաղորդեք սենյակին

Կարևոր է: Նախքան գործը սկսելն անհրաժեշտ է ազատվել այն ամենից, ինչն ավելորդ է: Անպիտան իրերը
տանից հեռացնելուց հետո միայն սկսեք տան հիմնական մաքրումը:

Երկար ժամանակ օգտագործված, վնասված, թերի կամ չօգտագործված իրերը պետք է դեն նետել: Դրանք են՝ հին թերթերի կույտերը, առանց բռնակով բաժակը, չսպառված ու ոչ պիտանի սնունդը, երկար ժամանակ
չհագած կամ մոռացության մատնված հագուստը, չօգտագործվող կոսմետիկան, անպիտան նվերները և այլն: Առարկաները, որոնք միայն զբաղեցնում են տարածքը, փոշու բուն են. դրանցից պարզապես անհրաժեշտ է ազատվել: Այդպիսով, Դուք կարող եք ազատ տարածք ունենալ, որն էլ հետագայում ավելի արդյունավետ կօգտագործեք:

Բաշխեք պարտականությունները. ընտանիքի անդամները նույնպես կարող են մասնակցել այս գործին

Ամեն ինչ Ձեզ վրա մի վերցրեք: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրտը կարող է կոնկրետ
հանձնարարություն ունենալ։ Օրինակ՝ հայրը կարող է հետևել, որ ավտոտնակում ամեն ինչ իր տեղում
լինի, և տարին առնվազն մեկ անգամ այն հիմնահատակ մաքրել: Երեխաները նույնպես կարող են
մասնակցել տնային գործերին: Նրանք կարող են օրինակ՝ հավաքել թափթփված խաղալիքները:
Պատանիները կարող են առավոտյան՝ դպրոց գնալուց առաջ հարդարել անկողինը, կեղտոտ հագուստը
թողնել համապատասխան տեղում և հավաքել անձնական իրերը։

Մաքուր տունը շատ կարևոր է նաև առողջության տեսանկյունից

Փոշու և թափոնների կուտակումը ոչ միայն շրջապատին անշուք տեսք է հաղորդում, այլ նաև կարող է
վնասակար լինել մարդու առողջությանը:

Կարևոր է: Կուտակված աղբը կարող է զանազան մակաբույծների առաջացման պատճառ հանդիսանալ,
որոնք տարբեր հիվանդություններ են հարուցում: Դե իսկ այդ իրավիճակը կարելի է կասեցնել, եթե Ձեր
տունն ու շրջապատը մաքուր ու կոկիկ պահեք:

Օգտակար խորհուրդներ

  • Արդուկը մաքրեք մանր աղով:
  • Լոգարանի ծորակները մաքրեք կիտրոնով:
  • Միկրոալիքային վառարանը կարելի է քացախով մաքրել, այնուհետև պարզապես սրբիչով:
  • Աղբամանի տհաճ հոտը վերացնելու համար կիտրոնը կիսեք և դրեք աղբամանի մեջ:
  • Խոհանոցի սրբիչների տհաճ հոտը վերացնելու համար լվացքի փոշուն մի փոքր քացախ ու կերակրի
    սոդա խառնեք:
  • Խոհանոցի պահարանների դռները կփայլեն, եթե դրանք մաքրեք սոդայի ու բուսական յուղի
    խառնուրդով:
  • Զուգարանակոնքը մաքրելու և տհաճ հոտից ազատվելու համար տաք ջրի մեջ մի փոքր քացախ և
    սոդա ավելացրեք, հեղուկը պարզապես լցրեք զուգարանակոնքի մեջ:
  • Փայտե կահույքի քերծվածքները վերացրեք քացախի և ձիթապտղի ձեթի միջոցով: Խառնեք հավասար
    չափերով, շորը թրջեք խառնուրդի մեջ և դրանով սրբեք փայտը:
  • Տնային պայմաններում օդի թարմեցուցիչ պատրաստելու համար: Խառնեք երկու բաժակ ջուրը, թեյի
    գդալ վանիլը և կտրատած կիտրոնը, լցրեք համապատասխան տարայի մեջ:

Մի քանի խորհուրդ, որպեսի Ձեր տունը միշտ իդեալական տեսք ունենա

Մի ստեղծեք պահեստային անկյուն: Հայերիս բնավորության գծերից մեկն է՝ ամեն ազատ անկյուն ինչ-որ
«պահեստ»-ի վերածել։ Չնայած դժվար թե Ձեզ հետագայում պետք գան օրինակ՝ տոնածառի այրված
լույսերը կամ նմանատիպ մեկ այլ իր։ Ազատվեք տան մեջ եղած բոլոր անպետք իրերից։

Հագուստը թաքցրեք միանգամից: Հանել եք տաբատը, ապա անմիջապես այն տեղավորեք պահարանում կամ կեղտոտ հագուստի համար նախատեսված սնդուկում: Օրինակ՝ արդուկի սեղանը, արդուկն ավարտելուց հետո պետք է անմիջապես թաքցնել: Ամեն բան պետք է իր տեղն ունենա՝ անմիջապես դրա օգտագործումից հետո:

Դասավորեք փաստաթղթերը: Դասավորեք՝ մուծման կտրոնները, խմբավորեք զեղջային քարտերը և կարևոր
փաստաթղթերը։ Պարբերաբար ազատվեք անպետքներից։ Լավ կլինի, որպեսզի այդ իրերի համար ունենաք
առանձին պահարան՝ դարակներով։

Հավաքեք անկողինը: Այդ ամենը ննջարանը դարձնում է մաքուր և կոկիկ։

Թաքցրեք կոշիկներն ու վերարկուն: Համաձայնվեք, տհաճ է մտնել բնակարան, որտեղ քեզ դիմավորում են
վերարկուների և բաճկոնների մի հսկայական կույտով։ Պատի կողքին դրված կոշիկներն էլ կարող եք
տեղավորել պահատուփի մեջ։

Լվացեք ամաններն անմիջապես: Եթե չեք հասցնում կամ էլ հոգնում եք՝ գնեք աման լվացող մեքենա։ Դրա
մեջ կարելի է տեղավորել ամբողջ օրվա կեղտոտ ամանները և միայն երեկոյան միացնել այն։ Առավոտյան
ընդամենը մի քանի րոպե կպահանջվի՝ դրանք տեղավորելու համար։

Պարբերաբար սրբեք փոշիները: Արեք դա շաբաթը մեկ անգամ և Ձեր տունը մաքուր կմնա։

Այստեղ, այնտեղ մի գցեք իրերը: Եթե ընտանիքի ամեն մի անդամ վերցնի իրը և գցի որտեղ պատահի՝ ոչինչ
էլ չի ստացվի։ Ամեն մի իրի համար որոշակի տեղ որոշեք և միշտ այն իր տեղը դրեք։

Դե ինչ անվերջ կարել է խոսել ու խորհել տունը կատարյալ դարձնելու տարբեր կանոնների ու
խորհուրդների շուրջ: Իհարկե, ոչինչ հենց այնպես չի տրվում. տան մաքրությունը նույնպես խլում է
ամենաթանկը՝ Ձեր կյանքի ժամերը:

Հաշվարկների համաձայն՝ շաբաթը երկու անգամ հատակի լվացման վրա ծախսվում է տարեկան 52 ժամ,
իսկ եթե այդ թվերին ավելացնենք ընդհանուր մաքրումը, կստացվի սարսափելի մի թիվ: Իհարկե, ամեն բան
կարելի է ինքնուրույն կազմակերպել, օրինակ՝ նստակյաց աշխատանքից հետո գործը հանգստի մի տեսակի
վերածելով, կամ կարելի է դիմել օգնության հմուտ վարպետի և ազատվել այդ խնդրից:

Մաքրության վարպե՞տ է պետք

Ուզում եք գարնանային մաքրություն և թարմություն հաղորդել Ձեր բնակարանին: Varpet հարթակում
գրանցված փորձառու վարպետները պատրաստ են օգնել Ձեզ:
Բնակարանների, առանձնատների և գրասենյակների ընթացիկ կամ կապիտալ մաքրություն,
վերանորոգումից հետո փափուկ կահույքի քիմմաքրում, ֆասադային պատուհաններ և ցուցափեղկեր,
մեքենայի քիմմաքրում և կենցաղային օգնական՝ կենցաղային տարբեր աշխատանքների ժամանակ օգնելու
համար:

Տան մաքրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել Varpet հավելվածում գրանցված հմուտ
վարպետների օգնությանը:

Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:

Հոդվածի ամփոփում

Փոխեք վերաբերմունքը. տան մաքրությունը կարող է նաև հաճելի լինել: Պետք չէ մաքրությունը դիտարկել
որպես հոգնեցուցիչ կամ բարդ խնդիր, այլ ճիշտ հակառակը՝ այն կարող է լինել հեշտ, հաճելի և անգամ
զվարճալի մի գործընթաց: Գործի հանդեպ դրական վերաբերմունքը շատ կարևոր է:

Միացրեք ուրախ և ամենակարևորը՝ Ձեզ հաճելի երաժշտություն: Երաժշտությանը զուգահեռ մի փոքր
բացեք պատուհանները և գործի անցեք: Ամեն բան պետք է համահունչ լինի Ձեր նախընտրություններին:
Այդ կերպ Դուք կկարողանաք հեշտությամբ գործի անցնել:

Արագ և արդյունավետ բնակարանը մաքրելու գործում լավ տրամադրությունը չափազանց կարևոր է: Թվում է, թե սա իրականում մանրուք է, սակայն այն գործընթացին ավելի էներգետիկ ընթացք կհաղորդի:

Մոտիվացրեք Ձեզ: Մտածեք հաճելի բաների մասին, որոնցով կարող եք ինքներդ Ձեզ խրախուսել գործն
ավարտելուց հետո. օրինակ՝ կինոնկար դիտել ընտանիքի հետ միասին կամ երկար սպասված հանդիպում
ունենալ ընկերների հետ:

Կարևոր է: Հիշե՛ք. տունը և շրջապատը մաքուր պահելը կախված է ոչ թե Ձեր հնարավորություններից, այլ
մաքրության հանդեպ Ձեր վերաբերմունքից և կոնկրետ գործողություններից: Նյութական միջոցների
պակասն իհարկե կարող է դժվարացնել շրջապատը մաքուր պահելու գործը: Սակայն, աղքատությունը չի
խանգարում մաքրությանը:

Տան մաքրման համար պարզ ծրագիր մշակեք: Երբեմն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է տունը շատ
արագ կարգի բերել: Նման դեպքերում պետք չէ շփոթվել: Պարզապես անհրաժեշտ է պարզ և հստակ
ծրագիր մշակել և գործի անցնել:

Ամեն օր մի քիչ. պլանավորեք: Տան մաքրման գործընթացը կազմակերպեք ամբողջ շաբաթվա ընթացքում:
Ամեն օր անգամ մի փոքր գործ անելով հնարավորություն կունենաք հանգստյան օրերը տնօրինել ըստ
ցանկության:

Եթե ըստ շաբաթվա գրաֆիկի (գրաֆիկը՝ տես հոդվածում) գործերը պլանավորեք և կատարեք, այդպիսով
կարող եք հիմնական գործերից ազատվել: Կմնա միայն մանր-մունր գործեր, որոնց իրագործումը շատ
ժամանակ չի պահանջի:

Կարևոր է: Բնակարանի ամբողջական մաքրումը պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես, եթե
երեխաներ ունեք:

Մասնագետները խորհուրդ են տալիս բնակարանը մաքրելու և տունը կարգի բերելու պրոցեսը սկսել վերևի
հարկերից և աստիճանաբար իջնել դեպի ներքևի հարկեր:

Ինչպես տունը կարգի բերել հաշված րոպեների ընթացքում: Ավելի լավ է սկսել ավելի աղտոտված և
առավել շատ մաքրություն պահանջող վայրերից` խոհանոց, զուգարան և լոգասենյակ:

Այսպես, զուգահեռ մի քանի բան արեք: Սկսեք համատեղել մի քանի գործ: Կարող եք, օրինակ, խոհանոցում
կեղտոտ ափսեները դնել այն լվացող սարքի մեջ, իսկ այդ ընթացքում գազօջախը կամ սառնարանը կարգի
բերել:

Մաքրությունն իդեալական կլինի, եթե Ձեր բնակարանի հայելիները և ապակե մակերեսները փայլեն:

Նախքան խոշոր տնային գործերը սկսելը, ստուգեք, թե արդյոք ունեք տունը մաքրելու համար՝ ռետինե
ձեռնոցներ, սպունգներ, անձեռոցիկներ, խոզանակներ և համապատասխան մաքրող միջոցներ:

Անպիտան իրերը տանից հեռացնելուց հետո միայն սկսեք տան հիմնական մաքրումը: Պետք է ազատվել այն
ամենից, ինչն ավելորդ է: Այդպիսով, Դուք հանգստություն կհաղորդեք սենյակին:

Բաշխեք պարտականությունները. ընտանիքի անդամները նույնպես կարող են մասնակցել այս գործին: Ամեն ինչ Ձեզ վրա մի վերցրեք: Օրինակ՝ երեխաները նույնպես կարող են մասնակցել տնային գործերին, օրինակ՝հավաքել թափթփված խաղալիքները:

Մաքուր տունը շատ կարևոր է նաև առողջության տեսանկյունից:
Կարևոր է: Կուտակված աղբը կարող է զանազան մակաբույծների առաջացման պատճառ հանդիսանալ,
որոնք տարբեր հիվանդություններ են հարուցում:

Հոդվածում տեղ են գտել նաև մի շարք օգտակար խորհուրդներ. դրանք են՝ մի ստեղծեք պահեստային
անկյուն, դասավորեք փաստաթղթերը, թաքցրեք կոշիկներն ու վերարկուն, ամեն մի իրի համար որոշակի
տեղ որոշեք և միշտ այն իր տեղը դրեք և այլն:

Ծննդյան ֆուրշետ
Հետաքրքիր հոդվածներ
4-04-2020
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
4-04-2020
Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան:
4-04-2020
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
4-04-2020
Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան: