fbpx
6-06-2019

Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

 

Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:

Սանտեխնիկայի շուկայում առկա են գունավոր լոգնոցներ այնպիսի նյութերից, ինչպիսք են ակրիլը, պողպատը, քարը, ապակին և փայտը

Գունավոր ակրիլային լոգնոցներ: Ապրանքի առանձնահատկությունները, շուկայի վերլուծություն

Գունագեղ սանտեխնիկական մոդելները ժամանակակից դիզայներական լուծումների արդյունք են: Այս ապրանքները վերջերս են հայտնվել հայրենական շուկայում: Դա կապված է սանտեխնիկայի դիզայնի զարգացման նոր փուլի սկզբնավորման, ինչպես նաև սպառողների՝ լոգասենյակի խորհրդային հասարակ ձևավորումից հրաժարվելու ցանկության հետ: Ժամանակակից նյութերի ի հայտ գալու շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել ակտուալ մոդելներ, օրինակ՝ երկնագույն ակրիլային լոգնոց, վանիլային գույնով կամ շոկոլադե ստվերով կոնստրուկցիաներ:

Շատերը սանտեխնիկայի խանութում ուշադրություն են դարձրել ակրիլային և թուջե գուանվոր լոգնոցներին: Սեփական բնակարանի կամ տան համար նման մոդելի գնումը երաշխավորում է հատուկ հմայքը և լավ տրամադրություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի հաճախ գնորդները գերադասում են ճերմակ դասական մոդելները: Լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի ճերմակ համադրությունը մաքրության և կարգուկանոնի էտալոնն է:

Ներկա պահին սանտեխնիկայի շուկայում կան հետևյալ նյութերից պատրաստված գունավոր ապրանքներ՝

  • պողպատ
  • ակրիլ
  • բնական քարեր
  • ապակի
  • փայտ

Պետք է ընդգծել, որ ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնք նախատեսված են ունևոր գնորդների համար, քանի որ այդպիսի մեկ լոգնոցի գինը կարող է կազմել տասնյակ հազար դոլար կամ եվրո:

Ակրիլե լոգնոցները կարող են պատրաստվել ցանկացած ձևի, իսկ ահա թուջե և պողպատե արտադրատեսակները դրանով չեն կարող պարծենալ

Սովորական սպառողները գերադասում են տարածված սանտեխնիկական ապրանքներ մատչելի գներով: Հետևյալ մոդելները ամենահանրաճանաչն են՝

  1. Պողպատե լոգնոցներ և գունավոր լվացարաններ լոգասենյակի համար, որոնք լավ և տնտեսապես հարմար տարբերակ են: Դրանց արտադրության ընթացքում բաղադրության մեջ ավելացվել են տարբեր ներկեր, որոնց շնորհիվ կոնստրուկցիաները չորանալուց հետո ձեռք են բերում հանգիստ երանգներ :
  2. Ժամանակակից ակրիլային լոգնոցները կարող են ստանալ ցանկացած ձև, ինչով ո՛չ թուջե, ո՛չ պողպատե մոդելները չեն կարող պարծենալ: Հետևաբար, այս ապրանքները գտնվում են ժողովրդականության գագաթնակետին: Հենց դրանք են կազմում են մեր երկրի սանտեխնիկայի շուկայում վաճառքի 99% -ը:

Առանձնահատուկ պետք է խոսել թուջե լոգնոցների մասին: Այդպիսի կոնստրուկցիաները վաղուց մեծ  ժողովրդականություն են վայելում: Մեր ժամանակներում նման մոդելները տեղափոխվել են պատվի և շքեղության դաս: Գունավոր արտադրատեսակների գները բավականին բարձր են, քանի որ շատ հաճախ թուջե լոգնոցները հավաքվում են ձեռքով: Կարևոր է նշել, որ այդպիսի կոնստրուկցիան պետք է տեղադրել շինությունում միայն կապիտալ վերանորոգման դեպքում, քանի որ այն պահանջում է լրացուցիչ ջրամեկուսացում:

Հետաքրքիր է իմանալ: Սանտեխնիկայի վաճառքի հայրենական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գունավոր անկյունային լոգնոցները և ոչ տանդարտ ձևի մոդելները հաճախ գնվում են առանձնատանը, քոթեջում կամ ամառանոցում տեղադրելու համար:

Ակրիլե լոգնոցները թեթև քաշ ունեն, որը տատանվում է 15-ից մինչև 25կգ

Գունավոր լոգնոցներ: Ակրիլային նմուշների առավելություններն ու թերությունները

Ակրիլային լոգնոցները կարող են լինել ցանկացած ձևի և չափի, ինչն արդյունավետորեն առանձնացնում է դրանք ավանդական պողպատե և թուջե մոդելներից: Դրա շնորհիվ արտադրատեսակները հեշտությամբ տեղավորվում են ցանկացած չափերի տարածքներում, ներառյալ խրուշչովյան նախագծի փոքր լոգասենյակներում կամ քաղաքից դուրս փոքր առանձնատներում: Դիտարկենք, թե ինչ այլ առավելություններ ունի ժամանակակից ակրիլային սանտեխնիկան:

Բոլոր ակրիլային լոգնոցները, կախված արտադրության եղանակից, բաժանվում են երկու տեսակի՝ ակրիլային համաձուլվածքներ և կաղապարված մոդելներ: Համաձուլվածքային կոնստրուկցիաներն ամբողջությամբ պատրաստված են ակրիլից, իսկ երկրորդ տարբերակը հավաքված է այլ նյութից և միայն պատված է բյուրեղյա ակրիլի գնդով: Հետևաբար, առաջին տարբերակն ավելի թանկ է, քանի որ ակրիլը թանկարժեք հումք է:

Գունավոր կոնստրուկցիաները՝ և՛ թուջե, և՛ համաձուլվածքային, ունակ են լոգարանում ստեղծելու անկրկնելի տրամադրություն: Եթե սպիտակ երանգները սառն են և չեզոք, ապա գունավոր լոգնոցները, լվացարաններն ու այլ արտադրատեսակները կարող են սանհանգույցը դարձնել ջերմ, հարմարավետ, ժամանակակից և հմայիչ: Այս առումով լոգասենյակի դիզայնի անսահմանափակ հնարավորություններ կան:

Ակրիլային սանտեխնիկայի կարևորագույն առավելությունն է կոնստրուկցիայի թեթև քաշը: Այն տատանվում է 15-ից 25 կիլոգրամ: Այս առավելությունը էապես թեթևացնում է ապրանքի մոնտաժման պրոցեսը: Կարևոր է նաեւ նշել, որ որակյալ պատրաստված լոգնոցը պետք է պատրաստված լինի 5 մմ-ից ոչ պակաս հաստության ակրիլի շերտից:

Ակրիլե լոգնոցները բաժանվում են երկու տեսակի՝ կաղապարված և համաձուլվածքային

Ակրիլային լոգնոցների գլխավոր առավելությունը գունային բազմազանությունն է: Մոդելները կարող են արտադրվել ցանկացած ձևի և գույնի, թեև դա բավականին ծավալուն գործընթաց է: Գունավոր ակրիլային լոգնոցների ընտրությունը հսկայական է. վաճառքում կան ցանկացած վառ գույնի մոդելներ, ինչպես նաև արտադրատեսակներ, որոնք լրացուցիչ պատված են մարգարտային կամ տարատեսակ փայլերով:

Բացի այդ, ակրիլը հիանալի մեկուսիչ հատկություններ ունի: Այս հումքի լոգնոցները լավ պահում են ջերմաստիճանը և վերացնում են հոսող ջրի աղմուկը: Ակրիլային արտադրատեսակները տարբերվում են անտիսեպտիկ հատկություններով, այդ պատճառով էլ լոգանքի համար հարմարանքի մակերևույթին սնկի և բորբոսի բազմացումը գրեթե բացառված է: Ակրիլային լոգնոցը բացարձակապես անվտանգ է: Չնայած նրան, որ դրա մակերևույթը փայլուն է, այն բացառում է սահումը:

Ակրիլից պատրաստված ապրանքներն ունեն նաև իրենց թերությունները: Այս մոդելները շատ հեշտ է վնասել անզգույշ մաքրման ժամանակ: Բացի այդ, կոնստրուկցիաները միշտ չէ, որ դիմացկուն են ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին:

Ակրիլային ձուլածո լոգնոցներն ունեն բավականին բարձր գին (շուրջ 700000 դրամ): Գնման պահին պետք է կողմնորոշվել այս թվի շրջանակներում՝ հաշվի առնելով փոքր տարբերության հավանականությունը: Բոլոր արտադրատեսակները, որոնց գները զգալիորեն ցածր են վերը նշվածից, պետք է կասկածի տեղիք տան կոնստրուկցիայի որակի կամ կազմի վերաբերյալ: Բարձրորակ ակրիլային գունավոր լոգնոցները իրենց արժեքով կարող են համեմատվել մարմարյա կամ թուջե գունավոր լոգնոցների հետ:

Ակրիլային ձուլածո լոգնոցներն ունեն բավականին բարձր գին

Օգտակար խորհուրդ: Ինչ վերաբերում է բյուրեղյա ակրիլի շերտով պատված կոնստրուկցիաներին, ապա պետք է հաշվի առնել, որ այն պետք է լինի առնվազն 3 մմ: Նման հաստության շերտով արտադրանքները կծառայեն շուրջ 4 տարի, 4 մմ հաստության շերտովները՝ շուրջ 7 տարի, իսկ ահա 5-6.5 մմ շերտով պատված լոգնոցի շահագործման ժամկետը կազմում է 10-12 տարի: Սովորաբար շատ բարակ կամ հաստ շերտը նկատելի է անմիջապես: Որոշ անբարեխիղճ արտադրողներ ակրիլը փոխարինում են կոմբինացված պլաստիկով, ապակե մանրաթելով կամ կիրառում են ակրիլի շատ բարակ շերտ:

Ընտրում ենք գունավոր հավաքածու. լոգնոց, լվացարան և զուգարանակոնք

Ժամանակակից սանտեխնիկայի շուկան առաջարկում է նման մոդելային արտադրանքի բավականին լայն տեսականի: Համապատասխան տարբերակը ընտրելը շատ պարզ է: Եթե առկա առաջարկները չեն բավարարում հարցումները, ապա միշտ էլ հնարավոր է պատվիրել անհրաժեշտ մոդելի արտադրությունը ըստ անհատական նախասիրությունների:

Սանտեխնիկա ընտրելիս սպառողները պետք է ուշադրություն դարձնեն գունավոր ակրիլային արտադրանքի հետևյալ պարամետրերին.

  • չափ
  • ձև
  • նրբերանգ
  • բաղադրիչ նյութեր

Գնել կարելի է ինչպես ամբողջ հավաքածուն, այնպես էլ առանձին լոգնոցը, զուգարանակոնքը և գունավոր լվացարանը լոգասենյակի համար պատվանդանով: Սա առաջին բանն է, որ պետք է որոշել խանութ գնալուց առաջ:

Վաճառքում առկա են ինչպես առանձին նմուշներ, այնպես էլ միևնույն գույնի լոգնոցից, զուգարանակոնքից և լվացարանից բաղկացած հավաքածուներ

Ոչ ստանդարտ ակրիլային լոգնոցները կօգնեն սանհանգույցին շռայլություն և ֆուտուրիզմ հաղորդել: Որպեսզի տարածքը բնական տեսք ունենա, շատ կարևոր է հաշվի առնել սենյակի չափերը: Եթե լոգասենյակն ընդարձակ է, ապա պետք է ձեռք բերել վառ լոգնոց և գունավոր պահարանով լվացարան: Տվյալ հավաքածուն պետք է միավորվի մեկ ոճով, դիզայնով եւ գույնով:

Գունավոր ակրիլային մոդելները հիանալի կերպով համակցվում են ցանցավոր հյուսված կահույքի հետ: Հետևաբար կոմոդի և փոքր աթոռներով համապատասխան կահույքի հավաքածուն հրաշալի միտք է գունավոր վերադիր լվացարանով և լոգնոցով սանհանգույցի ձևավորման համար: Լոգասենյակի վերազինման ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել, որ մուգ ու սառը նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և արևոտները, ընդհակառակը, փոքրացնում են այն:

Կոնստրուկցիա ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել ապրանքի եզրաշերտը, որպեսզի պարզել շերտերի քանակը և դրանց հաստությունը: Այստեղ կարևոր նրբություն կա: Հաճախորդին մոլորության մեջ գցելու համար որոշ անազնիվ արտադրողներ հաճախ լցոնում են եզրաշերտերը ավելի շատ, քան բուն մոդելը: Հետևաբար, պետք է սեղմել լոգնոցի գավաթի ներքևի մասը: Եթե կոնստրուկցիան պատրաստված է բոլոր կանոններով, ապա այն չի ճկվի:

Ստուգման համար ևս մեկ եղանակ կա՝ լուսավորել ներքևի մասը լապտերով: Եթե լույսը տեսանելի է լոգնոցի ներքևի մասը թափանցելով, նշանակում է, որ ամրապնդման հաստությունը քիչ է, քան անհրաժեշտ է: Հետևաբար նման արտադրանքը վատ որակի է: Նշենք նաև, որ այս հարցում կարող եք օգտվել մասնագիտական խորհրդատվությունից և անհրաժեշտ ծառայություններից՝ պարզապես Varpet հավելվածով ամրագրելով անհրաժեշտ աշխատանքների պատվերը՝ http://varpet.com/app?id=post_g

Սանտեխնիկայի գունավոր հավաքածու ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել չափսին, ձևին և ապրանքի երանգին

Հետաքրքիր է իմանալ: Ակրիլային արտադրանքները առանձնանում են մի հաճելի առանձնահատկությամբ. դրանք երկար ժամանակ պահպանում են ջերմությունը: Սա հատկապես կարևոր է տաք լոգնոցում ընկղմելու սիրահարների համար: Պետք է հիշել, որ ակրիլային կոնստրուկցիաները պետք է լվանալ յուրաքանչյուր ջրային գործընթացից հետո: Եթե դա չանել, ապա գունավոր ակրիլային լոգնոցը շատ արագ կկորցնի իր գրավիչ տեսքը:

Գունավոր լոգասենյակմիագույն լոգնոց, լվացարան և զուգարանակոնք

Ժամանակակից ինտերիերի դիզայներները առաջարկում են պրոյեկտների լայն ընտրություն, որոնք թույլ են տալիս ձևավորել կոմֆորտ և հարմարավետ տարածություն՝ զարդարելով լոգասենյակը ակրիլե գունավոր կոնստրուկցիաներով:

Ամենապարզ տարբերակը սպիտակ սանտեխնիկայի կամ չեզոք նրբերանգների ընտրությունն է: Նման արտադրանքը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում, սակայն այս դեպքում էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Եթե հիմնական նպատակն է ստեղծել անկրկնելի դիզայն, ապա գունավոր սանտեխնիկան կօգնի այս խնդրի լուծման հարցում:

Լոգնոցից, զուգարանակոնքից և լվացարանից բաղկացած հավաքածուն ոչ միայն սենյակին կհաղորդի յուրօրինակ տեսք, այլև թույլ կտա վիզուալ կերպով մեծացնել դրա տեսքը

Գունավոր ակրիլային լոգնոցները մեծ ժողովրդականություն են վայելում սպառողների շրջանում: Մասնավորապես հաճախ նման գունավոր զուգարանակոնքեր և լոգնոցներ տեղադրվում են հասարակական վայրերում: Օրինակ, բաղնիքի և սաունայի ներքին ձևավորումը միշտ էլ յուրահատուկ է և ոչ սովորական: Այստեղ օգտագործում է պարագծային լուսավորություն և սալիկապատ կամ փայտյա հատակ: Այս ինտերիերում շատ ներդաշնակ և  արդյունավետորեն ներառվում են ջակուզիի համար ոչ սովորական գունավոր գավաթը կամ ջրային արարողությունների համար նախատեսված ոչ ստանդարտ ձևի փոքր արտադրատեսակները:

Ինչ վերաբերում է պարզ բնակելի շինություններին, ապա ակրիլային գունավոր սանտեխնիկան օպտիմալ տարբերակ է ոչ մեծ սանհանգույցների համար: Որպես օրինակ կարելի է դիտարկել իրենց մանրանկարչական չափսերով տարբերվող կորեական կամ ճապոնական բնակարաններում տեղադրված գունավոր ակրիլային լոգնոցների լուսանկարները: Քանի որ արտադրատեսակները քիչ տեղ են գրավում, ուստի և  շատ ավելի հեշտ է հոգ տանել դրանց համար:

Դիզայներները մշակել են մոդելներ, որոնք կատարյալ են ժամանակակից ինտերիերի համար, ինչիսիք են հատկապես անկյունային գունավոր ակրիլային լոգնոցները: Նման արտադրատեսակները գեղեցիկ և տպավորիչ տեսք կունենան փոքր լոգասենյակի պայմաններում: Նրբերանգների և նկարների հսկայական ընտրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տանտիրոջը ձեռք բերել անհրաժեշտ սանտեխնիկան, ինչպես նաեւ կախովի պահարաններ և լվացարաններ իրենց անհատական ինտերիերի համար:

Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և հատակի հասարակ ձևավորում

Եթե ընտրել մեկ գույնի մեջ պատրաստված լոգնոցի, զուգարանակոնքի, լվացարանի և սանհանգույցի այլ դետալների հավաքածու, ապա տվյալ համադրությունը շինությանը կհաղորդի ոչ միայն անկրկնելի հմայք, այլ նաև թույլ կտա այն վիզուալ ընդարձակել:

Լոգասենյակի ձևավորման համար շատ լավ տարբերակ է պատի երկայնքով փոքր լոգնոցը: Կոնստրուկցիան ձևով նման է մանկական լոգնոցի, սակայն ունի մեծ խորություն: Տվյալ արտադրատեսակները հանրաճանաչություն են ստացել բոլորովին վերջերս: Հիմնական առավելությունն այն է, որ նման լոգնոցի գույնը պարտադիր չէ, որ  համակցված լինի կամ համընկնի սենյակում սանտեխնիկայի այլ առարկաների հետ:

Օգտակար խորհուրդ: Առանձին ձեռք բերված գունավոր լոգնոցի և լվացարանի կամ էլ զուգարանակոնքի և լվացարանի հավաքածուի առկայությունը ենթադրում է ոչ վառ աքսեսուարների, կահույքի օգտագործում, ինչպես նաև նախատեսում է պատի և  հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է ստանալ պայծառ, բայց անճաշակ և անհարմար տեսք:

Լոգասենյակի կահույքի կանաչ նրբերանգները խթանում են մարդու օրգանիզմի ինքնավերականգնմանը

Վերազինում ենք սանհանգույցը. ընտրում ենք գունավոր կահույք լոգասենյակի համար

Բոլորը գիտեն անձի տրամադրության և սենյակում մթնոլորտի ձևավորման վրա տարբեր գույների ազդեցության մասին: Այս առումով պետք է նշել, որ նախքան գունավոր լոգնոց գնելը անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի կողմից գունային ընկալման նրբություները, քանի որ նույնիսկ մեր նախնիները հավատում էին, որ յուրաքանչյուր գույն ունի իր սեփական էներգիան: Հետևաբար, լոգասենյակի համար կոնստրուկցիաներ ընտրելիսս պետք է հաշվի առնել սեփականատերերի հոգեբանական առանձնահատկությունները և տվյալ գույնի բնութագրերը:

  1. Կարմիր կահույքն ապահովում է անվտանգության և պաշտպանվածության զգացում: Այս գույնի սանտեխնիկան լավագույնս համապատասխանում է այն մարդկանց, ովքեր սիրում են տաք լոգանք ընդունելիս մտածել լռության մեջ՝ տքնաջան աշխատանքային օրվա ավարտից հետո: Բացի այդ, կարմիր երանգները խթանում են մարսողական համակարգի աշխատանքը:
  2. Նարնջագույն սանտեխնիկան օգնում է հանգստանալ և ուշադրությունը կենտրոնացնել: Հարմար է նրանց համար, ում բնութագրական են հաճախակի տրամադրության վայրիվերումները և ուժգին ապրումները:
  3. Լոգասենյակի ձևավորման համար դեղին գույնը նպաստում է վերականգնել լավ տրամադրությունը և ազատվել բացասական էներգիայից:
  4. Կանաչ նրբերանգները (օրինակ, լոգասենյակի գունավոր սալիկների տեսքով) կօգնեն ձերբազատվել անքնությունից, ինչպես նաև հանգստանալ և ակտիվացնել մարդու օրգանիզմի ինքնավերականգնումը:
  5. Կապույտ գույնը հանգստացնող ազդեցություն ունի, այն կարգավորում է մտքերն ու զգացմունքները:
  6. Կապույտ նրբերանգները ակտիվացնում են օրգանիզմը, տալիս կենսական էներգիայի հոսք: Այդպիսի գունավոր պողպատե լոգնոցները կօգնեն առավոտյան թարմանալ:
  7. Մանուշակագույն գույնը խորհուրդ է տրվում «արտույտներին», ովքեր սիրում են արթնանալ արևածագին: Հենց նրանց են համապատասխանում լոգասենյակի մանուշակագույն լվացարանները:
  8. Լոգասենյակում բեժ գույնը կլցնի տարածքը ջերմությամբ և հարմարավետությամբ: Այս երանգներով ինտերիերի ձևավորումը ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ:
  9. Սևը ուժի և կենտրոնացվածության գույնն է: Սև լոգնոցը ոճի և դրա տիրոջ գերազանց ճաշակի ցուցանիշ է: Եթե ընտրել ներդաշնակ լուսավորություն, ապա այս սանտեխնիկան շատ նորաոճ և ժամանակակից տեսք կունենա:
Նախքան լոգասենյակի գունավոր կահույքի գնումը անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի գունային ընկալման առանձնահատկությունները

Բացարձակապես հավատալ, որ կոնստրուկցիաների գույնը կօգնի լուծել առողջական խնդիրները, չարժե՛: Այնուամենայնիվ, գունավոր լվացարանները և լոգնոցները սանհանգույցին առանձնահատուկ տեսք են տալիս: Օրինակ, պասիվ և ծույլ մարդկանց օգնության կհասնի վառ կարմիր սանտեխնիկան, որը նպաստում է կենսական ուժերն ակտիվացնելուն: Եթե մարդուն բնութագրական են սթրեսները և գերլարվածությունը, ապա նուրբ անկողնային գույների լոգնոցը և լվացարանը կօգնեն հանգստանալ ծանր աշխատանքային օրից հետո և սենյակում կստեղծեն համապատասխան միջավայր:

Օգտակար խորհուրդ: Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիա գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լուսավորմանը, որը կարող է ապրանքին բոլորովին այլ գույն տալ: Այնուամենայնիվ, հաճախ ակրիլային սանտեխնիկայի համար օգտագործվում է չեզոք գույների լուսավորություն:

Կարմիր բաղնիք. շոգեբաղնիքի ինտերիերի համար ոչ սովորական պայծառ շեշտադրություն

Կարմիր գույնի ակրիլե լոգնոցը նորաձև և օրիգինալ դիզայներական լուծում է, որը տպավորիչ է և վերացնում է տարածքի անշուք ու ձանձրալի տեսքը: Ուստի, այդպիսի նմուշները պատրաստվում են տարբեր ոճերով և նրբերանգներով:

Կարմիր ակրիլային լոգնոցը և լվացարանի տակի գունավոր պահարանը լոգասենյակի հիմնական զարդն են: Այդպիսի կոնստրուկցիայի տեղադրման լավագույն դիրքը կարող է լինել սենյակի կենտրոնում կամ անկյունում:

Կարմիր ակրիլե լոգնոցը շատ տպավորիչ տեսք ունի և զրկում է սենյակը միապաղաղությունից և ձանձրալիությունից

Դիզայներական և սովորական էժան կարմիր լոգնոցները կարող են լրացուցիչ համալրվել ջեռուցման, հիդրոմերսման սարքավորումներով և նույնիսկ ներմոնտաժված ռադիոյով: Լուսավորության օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով զարդարել ապրանքը: Ոչ սովորական տեսք ունեն նաև կիսաթափանցիկ կարմիր ակրիլային լոգնոցները:

Դասական ոճի լոգասենյակի ինտերիերի համար կատարելապես համապատասխանում է «առյուծի թաթերի» վրա ակրիլային կոնստրուկցիան՝ արտաքինից պատված կարմիր ներկով: Տարածքը կարելի է արդյունավետ կերպով ձևավորել արևելյան ոճով վիշապի պատկերով խճանկարով զարդարված լոգնոցով:

Օգտակար խորհուրդ: Ակրիլային կոնստրուկցիաները հատկապես գեղեցիկ և նորաձև են դիտվում մեծ տարածքներում, սակայն փոքր սանհանգույցների սեփականատերերին չարժե վրդովվել: Կարելի է յուրահատուկ կերպով վերափոխել հին թուջե լոգնոցը՝ զարդարելով այն կարմիր սալիկներով կամ խճանկարով:

Գունավոր ակրիլային լոգնոցներ. գներ, շուկայի վերլուծություն

Եթե անհրաժեշտ է լոգասենյակում ստեղծել անկրկնելի մթնոլորտ, ապա դա կարելի է անել ոչ սովորական վառ շեշտադրությամբ՝ ակրիլային լոգնոցի տեսքով: Նման կոնստրուկցիաները կարելի է ձեռք բերել անմիջապես սանտեխնիկայի խանութից կամ պատվիրելով առցանց: Խանութում կարելի է իրապես տեսնել և շոշափել ապագա գնումը, իսկ վեբ ռեսուրսները մանրամասն նկարագրում են առաջարկվող ապրանքը` տրամադրելով գունավոր ակրիլային լոգնոցների լուսանկար և տվյալներ արտադրողի, չափերի, գների վերաբերյալ:

Լոգնոցի օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն ապրանքն ընտրելիս ավելի լավ է կենտրոնանալ սեփական կառուցվածքին և անձնական նախապատվություններին համապատասխանող մոդելների վրա

Ժամանակակից արտադրողները առաջարկում են տարբեր գույների դեկորատիվ ակրիլային լոգնոցների լայն ընտրություն` դասական սպիտակից և երկնագույն-կապույտից մինչև ածխային-սև նրբերանգների

Շատ զարմացնում է նաև ձևերի բազմազանությունը, ինչը ևս ազդում է գունավոր ակրիլային լոգնոցների վերջնական գների վրա.

  • ստանդարտ ուղղանկյունաձև,
  • մեծ շրջանաձև,
  • կոմպակտ տեղադրվող և էկոնոմ անկյունաձև,
  • դիզայներական առանձին տեղակայվող:

Ինչ վերաբերում է արտադրանքի երկարությանը, ապա հնարավոր է գտնել հետևյալ չափերը`120, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 200 սմ: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր գնորդ կկարողանա ընտրել իր սանհանգույցի համար կատարյալ տարբերակը:

Լոգնոցի առավել հարմար բարձրությունը հատակի մակերեսից 70 սմ է: Սա հնարավորություն է տալիս օգտվել ապրանքից ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին: Կոնստրուկցիաների խորությունը պետք է լինի մոտավորապես 60 սմ: Դա բավական է, որպեսզի ջուրը լիովին ծածկի լոգնոցում պառկած մարդու մարմինը:

Ակրիլային գունավոր լոգնոցների գնի վրա ազդում է այնպիսի գործառույթների առկայությունը, ինչպիսիք են հիդրոմերսումը և լուսավորումը

Կոնստրուկցիաների օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն այս պարամետրի ընտրությունը կախված է հավաքածուից և տանտերերի անձնական նախապատվություններից:

Ակրիլային գունավոր լոգնոցների գինը կարող են բարձրացնել առաջադեմ ֆունկցիաները, ինչպիսիք են օրինակ՝ հիդրոմերսումը կամ յուրօրինակ լուսավորումը: Դրանք պարտադիր հավելումներ չեն, բայց շատ օգտակար են, քանի որ օգնում են օրգանիզմը հանգստացնել ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո և  վերալիցքավորել էներգիայով առաջիկա աշխատանքային շաբաթվա համար: Հոգեբանները պնդում են, որ հիդրոմերսումը հզոր հակասթրեսային մեթոդ է:

Օգտակար խորհուրդ: Ակրիլային լոգնոց ընտրելիս ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն վերին շերտի հաստությանը, այլ նաև ապրանքի տեսքին: Մակերեսը չպետք է ունենա անհարթություն կամ քերվածություն, այն պետք է լինի ողորկ ինչպես ապակին: Բացի դրանից, սեղմված ափը չպետք է սահի, այլ պետք է կարծես թե կպչի:

Հայրենական արտադրության գունավոր ակրիլային լոգնոցները, զուգարանակոնքները և լվացարաններն ունեն մատչելի գին

Ակրիլը ժամանակակից նյութ է, որն իրենից ներկայացնում  է պոլիմերների բարդ համադրություն՝ ակրիլաթթուների և պոլիեսթերների հիման վրա: Պարզ ասած, այն բարձր ամրություն ունեցող պլաստիկ է՝ առաձգական և հարթ մակերևույթով:

Ակրիլային լոգնոցները, գունավոր զուգարանակոնքերը և լվացարանները կամ լոգասենյակների համար ապրանքատեսակները յուրահատուկ իրեր են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյու տան համար: Կոնստրուկցիաների ճիշտ ընտրված գույնը կարող է վերականգնել էներգետիկ հավասարակշռությունը և ներդաշնակեցնել սեփականատիրոջ հոգե-հուզական վիճակը:

Լոգասենյակի համար գունավոր ակրիլային արտադրատեսակները հյուրերին կպատմեն տան սեփականատիրոջ մասին՝ որպես ոչ սովորական և ինքնատիպ անձնավորության: Գունավոր նմուշների ընտրությունը ենթադրում է, որ սեփականատերը ստեղծագործական մտածողություն ունի, և նրան օտար են օտար են շաբլոնները: Բացի այդ, լոգասենյակի համար նախատեսված պահարանով կախովի գունավոր լվացարանները, զուգարանակոնքերի յուրօրինակ նստարանները և բաքերի կափարիչները, լվացարանների գունավոր ծորակները հարմար են ստեղծագործական մտքի պաշար ունեցող մարդկանց համար:

Ցնցուղներ
Հետաքրքիր հոդվածներ
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին: