fbpx
Իսկ ի՞նչ է Varpet-ը

Արդեն հասանելի է Varpet.com անվճար օնլայն հարթակը: Varpet-ը, կարելի է ասել, կամուրջ է հարթակի օգտատերերի և վարպետների միջև: Այն կնպաստի բազմաթիվ առօրյա խնդիրների լուծմանը: Այս հարթակից օգտվողները կարող են Varpet-ում գտնել ինչպես էլեկտրականության, սանտեխնիկայի, վերանորոգման ու ջեռուցման մասնագետներ, այնպես էլ` վարսավիրներ, մատնահարդարներ, այգեպաններ, ֆուրշետների ձևավորողներ, համակարգիչներ և սմարթֆոններ վերանորոգողներ և բազմաթիվ այլ մասնագետներ: Ծառայություններից կարելի է օգտվել ՄԻՄԻԱՅՆ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՎ Varpet հավելվածները PlayStore-ից և AppStore-ից: Varpet-ում բոլոր ծառայությունների գները ֆիքսված են և համապատասխանում են շուկայական գներին, իսկ պատվիրատուն պարզապես պետք է ընտրի իրեն հետաքրքրող աշխատանքը, պատվերի մեջ նշի վարպետի ժամանման վայրը, օրն ու ժամը, այնուհետև սպասի մինչ վարպետը կընդունի պատվերը և նշված ժամին կլինի նշված վայրում: Այսօրինակ մտահղացումն ուղղված է ոչ միայն Varpet-ի օգտատերերի հարմարավետությանը, այլև վարպետների մասնագիտական հմտությունների դրսևորման միջավայր ձևավորելուն: Varpet անվճար հավելվածներն արդեն հասանելի են PlayStore-ում և AppStore-ում: Դրանք ունեն պարզ դիզայն և հարմար են օգտագործողին: Հավելվածները կառուցվածքային առումով բազմաթիվ նմանություններ ունեն մեծ տարածում ունեցող այլ հավելվածների հետ, այդ պատճառով օգտագործման դիտանկյունից ոչ մի բարդություն չեն ներկայացնի օգտատերերի համար:

Ինչպե՞ս օգտվել
VARPET հավելվածից

Ջեռուցում Լցրե՛ք Ձեր օրը ջերմությամբ

Կենցաղային աշխատանքներ Մենք աշխատում ենք՝ Դուք հանգստանում եք

Բանվորական ուժ Մենք կթեթևացնենք Ձեր հոգսերը

Խնամք Ձեր արտաքին տեսքը մեր մտահոգությունն է

Սանտեխնիկա Ունեցե՛ք կատարյալ լոգասենյակ

Առողջություն Նախ՝ առողջությունը, հետո՝ մնացածը

Միջոցառումներ Անմոռանալի դարձրե՛ք Ձեր առօրյան

Էլեկտրականություն Մեզ հետ լուսավոր է

Այգեպանություն Տունը նաև պատերից այն կողմ է

Համակարգիչների վերանորոգում Բոլոր խնդիրները լուծելի են

Սմարթ սարքեր Միշտ կապի մեջ

Շինարարություն, վերանորոգում Ձեզ մնում է միայն վայելել

Խնդրի լուծման տարբերակները
Եթե Ձեր լոգասենյակում խողովակ է պայթել եւ մնացել եք անօգնական...
Եթե էլեկտրականության հետ խնդիր ունեք եւ ցանկանում եք գործը վստահել հմուտ մասնագետի...
Եթե ուզում եք շլացուցիչ տեսք ունենալ առանց տնից դուրս գալու...
... Եվ շա՜տ ուրիշ դեպքերում VARPET հավելվածը կօգնի, որ Ձեր խնդիրները լուծվեն ո՛չ Ձեր նյարդերի, ո՛չ էլ հարմարավետության հաշվին:
Ընտրե՛ք ծառայությունը

Ջեռուցում Լցրե՛ք Ձեր օրը ջերմությամբ

Կենցաղային աշխատանքներ Մենք աշխատում ենք՝ Դուք հանգստանում եք

Բանվորական ուժ Մենք կթեթևացնենք Ձեր հոգսերը

Խնամք Ձեր արտաքին տեսքը մեր մտահոգությունն է

Սանտեխնիկա Ունեցե՛ք կատարյալ լոգասենյակ

Առողջություն Նախ՝ առողջությունը, հետո՝ մնացածը

Միջոցառումներ Անմոռանալի դարձրե՛ք Ձեր առօրյան

Էլեկտրականություն Մեզ հետ լուսավոր է

Այգեպանություն Տունը նաև պատերից այն կողմ է

Համակարգիչների վերանորոգում Բոլոր խնդիրները լուծելի են

Սմարթ սարքեր Միշտ կապի մեջ

Շինարարություն, վերանորոգում Ձեզ մնում է միայն վայելել

Ծառայությունների ամրագրում

ՋեռուցումԼցրեք Ձեր օրը ջերմությամբ

Վստահե՛ք իր գործն իմացող իսկակն վարպետինՅուրաքանչյուր հիմնական ծառայություն ունի իր ենթաբաժինները, որոնց մեջ էլ կգտնեք Ձեզ հետաքրքրող աշխատանքի տեսակը: Բոլոր աշխատանքներն ունեն իրենց Ֆիքսված գինը: Մեկ պատվերի մեջ հնարավոր է ավելացնել միաժամանակ մի քանի ծառայություն:

Զամբյուղ

  • Ջեռուցում, Գազի կաթսա և ջրատաքացուցիչ
  • Տեղադրում
  • 8000 դրամ
  • Ձևափոխում
  • 3000 դրամ
Այսպիսով` Ձեզ մնում է միայն սպասել, մինչ վարպետներից մեկը կընդունի Ձեր ամրագրած պատվերը։

Պատվերի ընդունում Պատվերն ընդունելուց հետո վարպետը կզանգահարի Ձեզ` պայմանավորվելու աշխատանքի հետ կապված բոլոր մանրամասների շուրջ: Ցանկության դեպքում պատվիրատուն իր հերթին կարող է կապ հաստատել պատվերն ընդունած վարպետի հետ։

Վարպետի ժամանում Վարպետը պետք է նշված ժամին լինի պատվիրատուի կողմից նշված վայրում և մատուցի պատվերում ամրագրված ծառայությունները` այդ ծառայություններին համապատասխանող վճարի դիմաց։

Բլոգ
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրել: Չգիտեք, թե որ տարբերակն է առավել հարմար:   Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս,  կպատմենք լոգախցիկների չափսերի, տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին:  Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին: Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:  Հետաքրքրեց: Դե ինչ, քայլ առ քայլ սկսենք բացել փակագծերը: 
2-02-2020
Զուգարանակոնքի ընտրությանը շատ կարևոր է: Սխալ զուգարանակոնք գնելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ Այնպես որ, այս հարցին հարկ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։  Ուզո ՞ւմ եք զուգարանակոնքը փոխել, նորը տեղադրել: Չգիտեք, ինչպես ընտրել: Մտածում եք, որ տարբերակն է առավել հարմար:  Մենք կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:
2-02-2020
Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։ Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ:
2-02-2020
Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում: Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:
2-02-2020
Այս «սենյակի» լուսավորումը միայն նախընտրությամբ չէ պայմանավորված: Լոգասենյակը տան ամենախոնավ հատվածն է։ Ուստի այստեղի լուսավորմանը հարկավոր է շատ զգուշորեն մոտենալ: Այստեղ ամենակարևորն անվտանգ լուսավորության կազմակերպումն է: Ուզո՞ւմ եք լոգասենյակը լուսավորել: Չգիտեք ինչպես: Ինչից սկսել: Ինչը հաշվի առնել:
2-02-2020
Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։ Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչը հաշվի առնել։
3-03-2020
Ամեն տարի լամպերի շուկան համալրվում է նոր, բամազան առաջարկներով։ Վերջին զարգացումների և նոր տեխնոլոգիաների շնորհիվ կյանքը հեշտացնող տարբեր ապրանքներ են հայտնվել մեր կենցաղում։ Այդ նորամուծություններից մեկը հեռակառավարմամբ ջահեր են: Դրանք ոչ միայն նորաձև են, այլև հարմար են օգտագործման տեսանկյունից։
3-03-2020
Իհարկե յուրաքանչյուր այգի մշտական խնամքի կարիք ունի։ Դրսում գարուն է, ու հատկապես հիմա բնության զարթոնքին զուգահեռ ճիշտ ժամանակն է մտածել ու նաև սկսել կանաչապատման ու այգու մշակման աշխատանքները։ Նոր այգի ստեղծել կամ Ձեր այգուն նոր շունչ հաղորդել:
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2020
Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից:
4-04-2020
Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:
4-04-2020
Հատակի հուսալիությունը շատ կարևոր է: Որակյալ հատակները որոշում են մեր հարմարավետությունը, լինի դա հյուրասենյակ, խոհանոց կամ լոգարան: Նոր տուն կառուցելիս կամ բնակարանը հիմնանորոգելիս, երբ հերթը հասնում է հատակի հարդարմանը, սովորաբար ցանկացած սեփականատեր, ցանկանում է չսխալվել և ճիշտ ընտրություն կատարել։
4-04-2020
Այժմ շուկայում առաջարկվող շինարարական նյութերի տեսականին սպառողներին ընտրութան լայն հնարավորություններ են տալիս: Դրանց շնորհիվ կարող եք ստանալ Ձեր նախընտրած ինտերիերը։ Ցանկության դեպքում, ամեն բան՝ նույնիսկ առաստաղը, կարող եք վերածել արվեստի գլուխ գործոցի: Այս հոդվածում Ձեզ կպատմենք գիպսակարտոնե առաստաղների մասին։
4-04-2020
Տան մշտական մաքրությունը հաճելի մթնոլորտի անբաժան մասն է: Բնության զարթոնքին զուգահեռ տնային տնտեսուհիներն սկսում են մտածել բնակարանի գարնանային մաքրության մասին: Հենց այդ հիմնական (կապիտալ) մաքրության շնորհիվ է ասես գարնանային թարմությունն և մաքրությունը գալիս ցանկացած տուն ու բնակարան:
4-04-2020
Արահետային սալիկների շարումը մի ժամանակ հետաքրքրում էր միայն ամառանոցների և քոթեջների սեփականատերերին: Այժմ իրավիճակը փոխվել է. սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում բնակվող այն մարդկանց շրջանում, ովքեր նույնպես ձգտում են ձևավորել և բարեկարգել իրենց հողերը:
4-04-2020
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ուստի տան այս հատվածում հարմարավետությունն անչափ կարևոր է։ Այստեղ հատակի ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել:
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ: